Ֆոնտանեզիա Ֆորչունի
Ֆոնտանեզիա Ֆորչունի | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ձիթենազգիներ (Oleaceae) |
Ցեղ | Ֆոնտանեզիա Ֆորչունի (Fontanesia) Labill., 1791 |
Ֆոնտանեզիա Ֆորչունի (լատին․՝ Fontanesia fortunei), ձիթենազգիների ընտանիքի, ֆոնտանեզիա ցեղի բույս։
Նկարագրություն
խմբագրելԽոշոր, տերևաթափ թուփ է՝ մինչև 5 մ բարձրությամբ, բարակ, ուղիղ, մերկ ճյուղերով։ Տերևները նշտարաձև են կամ ձվաձև-նշտարաձև, 3-6 սմ երկարությամբ և 0,8-1,5 սմ լայնությամբ (հոռաշիվերի վրա մինչև 11 սմ երկարությամբ), երկարավուն սրածայր, սեպաձև հիմքով, ամբողջաեզր, վառ կանաչ, կարճ (1-3 մմ) կոթունավոր։ Ծայրային հուրաններն ունեն 3-5 սմ երկարություն, ծոցայինները ավելի կարճ են։ Ծաղիկները կանաչասպիտակ են, 3 մմ երկարությամբ, կարճ ծաղկակոթերով։ Պտուղը էլիպսոիդ է, գագաթին թեթևակի փոսիկով, 0,8 մմ երկարությամբ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է արևելյան Չինաստանում, Հայաստանում մշակվում է ցածրադիր շրջաններում։ Բավականին ջերմասեր է, պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, սակայն մեր պայմաններում առատ ոռոգում է պահանջում։ Բավականին ստվերատարր։ Պահանջկոտ է հողի նկատմամբ, լավ է աճում սննդանյութերով հարուստ ստրուկտուրային, լավ օդաթափանց և ջրաթափանց, հզոր սևահողերում։ Բավականին շոգադիմացկուն է։ Լավ է տանում ձմեռային երաշտը։ Խիստ ցրտահարվում է ծ. մ. 1600 մ-ից ավելի բարձրության վրա[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 230։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտանեզիա Ֆորչունի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտանեզիա Ֆորչունի» հոդվածին։ |