Ֆոնսբա-Հենսբաքա մշակույթ

Ֆոնսբա-Հենսբաքա մշակույթ (մոտ մ.թ.ա. 8300 — 7300 թթ.), ուշ պոլեոլիթի երկու իրար նման (Ֆոնսբա և Հենսբաքա) հնագիտական մշակույթներ, որոնք տարածված էին Սկանդինավիայում։ Առավել հայտնի է մեկ ընդհանրական անվանումով՝ Ֆոնսբա-Հենսբաքա մշակույթ։ Ֆոնսբայի մշակույթի մեջ են հաճախ ընդգրկում նաև Կոմսա մշակույթը՝ չնայած վերջինիս գործիքները հնագիտական այլ ձևի էին դասվում[1]։ Հիմնական տարբերությունը այն է, որ Ֆոնսբա և Կոմս մշակույթները տարածված էին Նորվեգիայի հարավային ափերին, իսկ Հենսբաքա մշակույթը՝ արևելյան, մինչև Շվեդիայի արևմտյան ափերը (Բուհուսլեն, Գյոտեբորգ

Քարե կացին հայտնաբերված Օստերյոտլանդից
Քարե կացին հայտնաբերված Սկոնեից

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Բուհուսլենը ունեցել է Հյուսիսային Եվրոպայում մասշտաբներով սեզոնային խոշոր բնակչություն ուշ պոլեոլիթի և վաղ մեզոլիթի ժամանակաշրջանում։ Այդ հանգամանքը պայմանավորված էր կլիմայական պայմանների հետ[2][3]։

Աշխարհագրական կապեր խմբագրել

Բուհուսլենի հնագույն բնակավայրը՝ Շվեդիայի արևմտյան ափերին գտնվող Հենսբաքան, առաջացել է Օրենսբուրգյան մշակույթից, որը տարածված է եղել Գերմանիայում։ Հետագայում Հենսբաքայի մշակույթը ձուլվել է Սանդարայի մշակույթին, որը առաջացել է արևմտյան ափերին։

Ստուգաբանություն խմբագրել

Ֆոնսբա բառը առաջացել է եղել է Քրիստյանսուն տեղանքից և տարածված է եղել Հորդալանում և Նուրլանում։

Բնակավայրեր խմբագրել

Ֆոսնայի՝ Արևմտյան Նորվեգիայում գտնվող հնագույն բնակավայրը հայտնաբերվել է Էսթֆոլդ կոմունայի Հոգնիփենեում տեղանքում։ 2008 թվականին հայտնաբերվել է առավել հին բնակատեղի Լարվիկում։ Այն տեղակայված է եղել ժամանակակից լողափի մոտ, սակայն սառցադաշտերի հալչելու պատճառով ծովի մակարդակի անընդհատ բարձրացման հետևանքով հնավայրը այժմ հայտնվել է ծովափից 60-70 մետր հեռու՝ ջրկ տակ։

Կենցաղ խմբագրել

Հայտնաբերված հնագիտական գտածոներից պարզ է դառնում, որ բնակավայրի բնակիչների կենցաղի կարևոր բաղադրիչն է եղել ծովառյուծների ոսրը։ Ենթադրվում է, որ նրանք ձկնորսության համար կիրառել են փայտե նավակներ, քանի որ հիմնական բնակավայրերը գտնվում են կղզիների վրա։

Ֆոնսբա-Հենսբաքա մշակույթը հիմնված է եղել որսորդության և մրգահավաքության վրա։ Հնավայրերում հնագետները հայտնաբերել են միայն քարե գործիքներ և դրանց կիրառման հետքեր։ Հիմնական գործիքներից է եղել կայծքարից պատրաստված կացինը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Britannica online - Norway. (անգլերեն)
  2. Chronological insights, cultural change, and resource exploitation on the west coast of Sweden during the Late Palaeolithic/early Mesolithic transition. Oxford Journal of Archaeology, Vol.28 No.1, 2009. Schmitt, L. et al. (անգլերեն)
  3. «Why they came»; the colonization of the coast of western Sweden and its environmental context at the end of the last glaciation. Oxford Journal of Archaeology, Vol.25 No.1, 2006. Schmitt, L. et al. (անգլերեն)

Գրականություն խմբագրել

  • Oxford Journal of Archaeology, Vol.18 No.4, 1999 & Vol.13 No.3, 1994. (անգլերեն)

Արտաքին հղումներ խմբագրել