Ֆոլորունսո Ալակիջա
Ֆոլորունսո Ալակիջա (անգլ.՝ Folorunso Alakija, հուլիսի 15, 1951[1], Ikorodu, Լագոս, Նիգերիա[1]), նիգերիացի միլիարդատեր գործարարուհի[3], որը ներգրավված է նորաձևության[4], նավթի, անշարժ գույքի ու տպագրության ոլորտներում[5]։ Հանդիսանում է «The Rose of Sharon Prints & Promotions Limited» և «Digital Reality Prints Limited» ընկերություններից բաղկացած «The Rose of Sharon Group» կազմակերպության գործադիր տնօրենը և «Famfa Oil Limited» ընկերության գործադիր փոխնախագահը։
Ֆոլորունսո Ալակիջա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1951[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Ikorodu, Լագոս, Նիգերիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | յորուբաներ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Hafodunos? և Լագոս |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, բարեգործ, գործարար, նորաձևության դիզայներ, տպագրիչ և pressman |
Աշխատավայր | FinBank? |
Ծնողներ | հայր՝ L. A. Ogbara?[2] |
Երեխաներ | Folarin Alakija?[2] |
Կայք | folorunsoalakija.com |
![]() |
«DaySpring Property Development» ընկերությունում ունի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ[6][7]։ «Ֆորբս»ամսագրի կողմից իր 1 միլիարդ դոլլար կարողությամբ ճանաչվել է Նիգերիայի ամենահարուստ կին[8][5]։ 2015 թվականի դրությամբ համարվել է Աֆրիկայում երկրորդ ամենաազդեցիկ կինը Նգոզի Օկոնջո-Իվեալայից հետո և 87-րդ ամենաազդեցիկ կինն աշխարհում[9]։
Վաղ կյանք և կրթություն Խմբագրել
Ծնվել է 1951 թվականի հուլիսի 15-ին Նիգերիայի հարավում գտնվող Լագոս նահանգի Իկորոդու քաղաքում։ 1955–1958 թվականներին հաճախել է Լագոսի «Our Ladies of Apostles» մանկապարտեզը։ Յոթ տարեկանում մեկնել է Միացյալ Թագավորություն 1959–1963 թվականներին Ուելսի Լանգերնյու համայնքում գտնվող աղջիկների Դինորբեն դպրոցում նախնական կրթությունը շարունակելու համար։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո հաճախել է Նիգերիայի Օգուն նահանգի Շագամու քաղաքի մուսուլմանական ավագ դպրոցը, որից հետո վերադարձել է Անգլիա և քարտուղարական գործ ուսանել Լոնդոնի՝ Պիտմենի անվան կենտրոնական քոլեջում․ այսպիսով՝ կրթությունն ստացել է Եվրոպայում[10]։
Կարիերա Խմբագրել
Կարիերան սկսել է 1974 թվականին Լագոսի «Sijuade Enterprises» ընկերությունում որպես գործադիր քարտուղար, որտեղից տեղափոխվել է նախկինում «Չիկագոյի առաջին ազգային բանկ» կոչվող բանկը, որը հետագայում անվանվել է «Նիգերիայի ֆինբանկ» և այժմ պատկանում է «First City Monument Bank» բանկային խմբին[11]։ Մի քանի տարի աշխատելուց հետո հիմել է «Supreme Stitches» կոչվող կարի արհեստանոցը, որը հաջորդ մի քանի տարվա ընթացքում հայտնի է դարձել «Rose of Sharon House of Fashion» անունով[5][12]։ Որպես Նիգերիայի մոդելավորողների ասոցիացիայի (FADAN) ազգային նախագահ և ցմահ հոգաբարձու՝ անժխտելի դեր է խաղացել նիգերիական մշակույթը նորաձևությամբ խթանելու գործում[4][13]։
1993 թվականի մայիսին դիմել է նավթի որոնման լիցենզիայի տրամադրման համար (OPL)[14], որը տրամադրվել է նրա «Famfa Limited» ընկերությանը 617 000 ակր մակերեսով տարածքում նավթաորոնման համար։ Տարածքը գտնվում է Լագոսից մոտավորապես 220 մղոն դեպի հարավ-արևելք, Նիգեր գետի դելտայում։ 1996 թվականի սեպտեմբերին համատեղ ձեռնարկության մասին համաձայնագիր է կնքել «Star Deep Water Petroleum Limited» ընկերության հետ և ընկերությանը որպես տեխնիկական խորհրդատու նշանակել լիցենզիայով թույլատրված նավթաորոնման աշխատանքներում՝ իր 100 տոկոս բաժնեմասի 40 տոկոսը փոխանցելով «Star Deep-ին»[15][16]։
Նավթաորոնման դրական արդյունքի մասին լուրը տարածվելուց հետո նիգերիական կառավարությունը վերցրել է 40% բաժնեմասը, որից հետո՝ ևս 10%[17]։ Տասներկու տարի դատարանում վիճարկել է այդ հարցը կառավարության հետ և հաղթել[18]։
Ճանաչում Խմբագրել
2014 թվականին «Ֆորբս» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 96-րդ ամենաազդեցիկ կինը[9]։ 2015 թվականի մայիսին երկու նիգերիացի կանայք՝ ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան ու Ալակիջան հայտնվել են «Ֆորբս» ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում, որտեղ վերջինս զբաղեցրել է 86-րդ տեղը[19]։
Մարդասիրական հետաքրքրություններ Խմբագրել
«Rose of Sharon Foundation» անունով հիմնադրամ ունի, որը կրթաթոշակների և բիզնես դրամաշնորհների միջոցով օգնում է այրիներին ու որբերին[20][21]։ Նվիրաբերում է կատարել Լագոսում գտնվող Տեխնոլոգիայի Յաբա քոլեջ բարձրագույն ուսումնական հաստատության հմտությունների ձեռքբերման կենտրոնին[22]։
Անձնական կյանք Խմբագրել
1976 թվականի նոյեմբերին ամուսնացել է իրավաբան Մոդուպե Ալակիջայի հետ[23][24]։ Զույգն իրենց չորս որդիների[25] ու թոռների հետ[26] բնակվում է Նիգերիայի Լագոս քաղաքում։ DJ Էքսքլուսիվը (Ռոտիմի Ալակիջան) տիկնոջ եղբորորդին է[27]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://nairametrics.com/2021/09/17/folorunsho-alakija-from-a-middle-class-home-to-becoming-nigerias-richest-woman/?amp=1
- ↑ 2,0 2,1 2,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Iyengar Rishi (30 December 2014)։ «Here's She is the World's Richest Black woman in the world»։ TIME։ Արխիվացված է օրիգինալից 7 August 2018-ին։ Վերցված է 30 December 2014
- ↑ 4,0 4,1 Wilson Julee (5 December 2012)։ «Richest Black Woman in the World, Folorunso Alakija, Was A Major Fashion Designer in Africa»։ The Huffington Post
- ↑ 5,0 5,1 5,2 Kehinde FALODE (17 September 2011)։ «Fashion icon, Folorunso Alakija at 62»։ The Nation։ Վերցված է 20 June 2013(չաշխատող հղում)
- ↑ Adetutu Audu (31 January 2016)։ «Folorunso Alakija explores Real Estate»։ The Nation
- ↑ «From Energy to Real Estate…Folorunsho Alakija Spreads Wings to Property Sector»։ ThisDay։ 9 October 2016։ Վերցված է 27 June 2019
- ↑ «Africa's 40 Richest»։ Forbes։ November 2012
- ↑ 9,0 9,1 «The World's 100 Most Powerful Women»։ Forbes (Forbes)։ Վերցված է 26 June 2014
- ↑ «Folorunso Alakija»։ africa.harvard.edu (անգլերեն)։ Վերցված է 2020-06-08
- ↑ «FCMB»։ www.fcmb.com
- ↑ «Folorunsho Alakija»։ Forbes։ November 2012։ Վերցված է 19 December 2012
- ↑ Gabriel Gift (24 June 2012)։ «I moved out of the crowd to get it right – Mrs Alakija»։ Sunday Tribune (Nigeria)
- ↑ «The Richest Black Woman in the World, Folorunsho Alakija»։ Ventures Africa (Lagos)։ 29 November 2012։ Արխիվացված է օրիգինալից 16 April 2015-ին։ Վերցված է 2 August 2020
- ↑ «Folorunso Alakija richest black woman on earth»։ PM News։ 25 December 2012
- ↑ «Agbami Oilfield, Nigeria»։ offshore technology.com (Nigeria)
- ↑ «How Africa's second richest woman gained her fortune - CNBC Africa»։ CNBC Africa (en-US)։ 17 September 2016։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2018-08-03
- ↑ «5 Lessons Folorunsho Alakija Could Teach Christian Entrepreneurs - Tithehacker.org»։ Tithehacker.org (en-US)։ 29 July 2018։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-04-ին։ Վերցված է 2018-08-03
- ↑ Sotubo Jola (27 May 2015)։ «Nigerians make Forbes' most powerful women list»։ Forbes։ Վերցված է 28 May 2015
- ↑ Ellis Jessica (16 February 2012)։ «Nigerian billionaire takes on cause of 'mistreated widows'»։ CNN
- ↑ Amos Adaeze (26 May 2013)։ «My passion for widows and orphans –Folorunso Alakija»։ National Mirror (Nigeria)։ Վերցված է 20 June 2013(չաշխատող հղում)
- ↑ Nsehe Mfonobong։ «Nigeria's Richest Woman Folorunsho Alakija Donates Skills Acquisition Center To School»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020-07-27
- ↑ Allen Lee (9 October 2019)։ «Meet Folorunso Alakija: The Richest Woman in Africa»։ Money Inc.։ Վերցված է March 31, 2020
- ↑ «Folorunsho Alakija Biography: Age, Career, Net Worth, Family, Husband, Facts»։ DailyMedia։ 20 December 2019։ Վերցված է March 31, 2020
- ↑ Sessou Ebun (9 September 2011)։ «My life is full of blissful moments – Folorunso Alakija»։ The Vanguard (Nigeria)
- ↑ «Africa's Richest Woman Folorunsho Alakija: "It Has Not Been a Rag to Riches Fairytale"»։ Bella Naija։ 29 August 2014
- ↑ «"I'm Not Folorunsho Alakija's Son" – DJ Xclusive»։ Silverbird Television։ Արխիվացված է օրիգինալից 24 November 2014-ին։ Վերցված է 14 November 2014
Արտաքին հղումներ Խմբագրել
Նիգերիայի հարուստ կանայք Archived 2020-08-03 at the Wayback Machine.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆոլորունսո Ալակիջա կատեգորիայում։ |