Ֆլուօրադեն

քիմիական միացություն

Ֆլուօրադենը միակ ածխաջրածինն է, որն ունակ է դիսոցվել ջրային միջավայրում։

Ֆլուօրադեն
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₃H₁₀
Մոլային զանգված2,8E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Իոնիզացման էներգիա1,3E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան115 °C[3] և 114,8 °C[2] °C
Եռման ջերմաստիճան295 °C[2] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար86-73-7
PubChem6853
EINECS համար201-695-5
SMILESC1C2=CC=CC=C2C3=CC=CC=C31
ЕС201-695-5
RTECSLL5670000
ChEBI6592
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ֆենիլացետիլեն
Ինդեն
Ացետիլենի մոլեկուլի կառուցվածքը

Ըստ էլեկտրոլիտիկ դիսոցման տեսության թթու են համարվում այն նյութերը, որոնք դիսոցվելիս առաջացնում են պրոտոն։ Օրգանական քիմիայում հանդիպում են հիմնականում 4 տեսակ թթուներ՝ CH, NH, OH, SH։ Ածխաջրածինների թթվային հատկությունների դրսևորումը պայմանավորված է C-H կապի բևեռացվածության աստիճանով։ Ծայրային եռակի կապ պարունակող ալկինները ցուցաբերում են թույլ թթվային հատկություններ և ընդունակ են պրոտոնացվելու միայն շատ ուժեղ հիմքերի՝ ալկալիների ազդեցությամբ։

Ածխածնային շղթայի աճին զուգահեռ ծայրային եռակի կապով ածխաջրածնի ածխածնի և ջրածնի կապի բևեռայնությունը, հետևաբար նաև թթվային հատկություններըփոքրանում են։ Այսպես, օրինակ, պրոպիլ խումբն ավելի մեծ էլեկտրադոնոր հատկություններ է ցուցաբերում քան էթիլ խումբը։ Ացետիլենային ածխաջրածինների թթվային հատկություններն արտահայտվում են նատրիումի ամիդի, միարժեք պղնձի և արծաթի աղերի(ջրային լուծույթում) հետ ռեակցիաներում։ Այս ռեակցիաների ընթացքում առաջանում են ացետիլենիդներ։ Միայն ծայրային եռակի և եզակի կապեր պարունակող ածխաջրածիններից ամենաուժեղ թթվային հատկությոյնն ունի ացետիլենը։ Թթվային հատկությունների դրսևորման համար անհրաժեշտ է, որ ծայրային եռակի կապ պարունակող ածխածինը միացված լինի էլեկտրաբացասական ածխաջրածնային խմբի։ Քանի որ վինիլ խումբը բավական էլեկտրաբացասական է, վինիլացետիլենը կունենա թթվային հատկություններ, որը սակայն ջրում չի դրսևորվում։ Եռակի կապ չպարունակող օրգանական նյութերից որոշակի թթվային հատկություններ ունի նաև ինդենը։ Ինդենը, ինչպես նաև ֆենիլացետիլենը և ացետիլենը իրենց համեմատաբար շարժուն ջրածինը փոխանակում են ծանր ջրով կամ սպիրտով, սակայն միայն ուժեղ հիմքով կատալիզվելու դեպքում։ Հայտնի է միայն մեկ ածխաջրածին, որը կարող է հեշտությամբ փոխանակել իր ջրածինը ամֆոտեր լուծիչի հետ առանց կատալիզատորի։ Դա ֆլուօրադենն է։ Ինդենը, ֆենիլացետիլենը և ացետիլենը օժտված են որոշակի թթվային հատկություններով, սակայն սրանց շարժուն ջրածինը չի դիսոցվում ջրում։ Ֆլուօրադենի բևեռացված H-ը դիսոցվում է։ Համոզվելու համար կարելի է համեմատել այդ նյութերի pK-ների արժեքները ջրային և դիմեթիլսուլֆօքսիդային միջավայրում։ Ջրում ֆլուօրադենն ու ֆենոլն ունեն մոտավորապես հավասար pK-ներ։ Ֆլուօրադենը դարձելի ռեակցիաների մեջ է մտնում հիմքերի հետ։ Ֆլուօրադենը չունի արտադրական նշանակություն և սինթեզի եղանակներ դեռևս չկան։ Ֆլուօրադենը որոշակի քանակով պարունակվում է նավթում։

ՆՅՈՒԹ pKa(ջուր) pKa(DMSO)
Ֆլուօրադեն 1,1 20,1
Ինդեն չի դիսոց. 20,1
Ֆենիլացետիլեն չի դիսոց. 28,85
Ացետիլեն չի դիսոց. 29,7

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուր խմբագրել