Ֆլորիան Կայնց (գերմ.՝ Florian Kainz, հոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1][2][3], Գրաց, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, «Քյոլն» ակումբի և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան։

Ֆլորիան Կայնց
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1][2][3] (31 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 67 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Քյոլն
Համար 30
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2014 Ավստրիա Շտուրմ 98 (15)
2014-2016 Ավստրիա Ռապիդ (Վիեննա) 65 (11)
2016-2019 Գերմանիա Վերդեր 52 (5)
2019— Գերմանիա Քյոլն 3 (0)
Ազգային հավաքական
2010 Ավստրիա Ավստրիա (մինչև 18) 2 (0)
2010 Ավստրիա Ավստրիա (մինչև 19) 5 (1)
2011-2014 Ավստրիա Ավստրիա (մինչև 21) 17 (1)
2015— Ավստրիա Ավստրիա 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 26 փետրվարի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26 փետրվարի, 2019

Ակումբային Կարիերա

խմբագրել
 
Կայնցը «Ռապիդի» կազմում
 
Կայնցա Ավստրիայի հավաքականի կազմում

Կայնցն իր հայրենի Գրաց քաղաքի «Շտուրմ» ակումբի սան է։ 2010 թվականի հոկտեմբերի 24-ին «Ռեդ Բուլ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[4]։ 2011 թվականի ապրիլի 23-ին «Կապֆենբերգ» ակումբի դեմ խաղում Ֆլորիանը խփել է իր առաջին գոլը թիմում[5]։ Իր առաջին մրցաշրջանում նա «Շտուրմ» ակումբին օգնել է հաղթել առաջնությունում։

2014 թվականի ամռանը Կայնցը տեղափոխվել է Վիեննայի «Ռապիդ» ակումբ։ Օգոստոսի 2-ին «Ադմիրա Վակկերի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմում[6]։ Այս հանդիպման ժամանակ Ֆլորիանը խփել է իր առաջին գոլը ակումբում։ Հուլիսի 29-ին ՉԼ ՈՒԵՖԱ 2015/2016 մրցաշրջանի՝ Ամստերդամի «Այաքս» ակումբի դեմ խաղում Կանյցը գոլ է խփել[7]։

2016 թվականի ամռանը Ֆլորիանը տեղափոխվել է գերմանական «Վերդեր» ակումբ՝ կնքելով պայմանագիր չորս տարի ժամկետով։ Տրանսֆերի գինը կազմել է 3,5 մլն եվրո[8]։ Սեպտեմբերի 17-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում[9]։ 2017 թվականի մարտի 18-ին «ՌԲ Լեյպցիգ» ակումբի դեմ հանդիպման ժամանակ Ֆլորիանը խփել է իր առաջին գոլը «Վերդերի» կազմում[10]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2015 թվականի նոյեմբերի 17-ին Շվեյցարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Կայնցը կատարել է իր նորամուտը Ավստրիայի հավաքականում՝ երկրորդ խաղակեսին փոխարինելով Յուլիան Բաումգատենլինգերին[11]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային   «Շտուրմ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Ռեդ Բուլ VS. Շտուրմ 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 24.
  5. «Կապֆենբերգ VS. Շտուրմ 0:5» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 23.
  6. «Ադմիրա Վակեր VS. Ռապիդ Վիեննա 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 2.
  7. «Այաքս Ամստերդամ VS. Ռապիդ Վիեննա 2:3» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 4.
  8. Knips, Björn (2016 թ․ հունիսի 20). «Kainz – die ganz andere Sieben» [Kainz – a very different seven]. Kreiszeitung (German). Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Բորուսիա Մյոնխենգլադբախ VS. Վերդեր 4:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 17.
  10. «Վերդեր VS. ՌԲ Լայպցիգ 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 18.
  11. «Ավստրիա VS. Շվեյցարիա 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 17.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Կայնց» հոդվածին։