Ֆլորես (ինդոն.՝ Laut Flores), Խաղաղ օվկիանոսի միջկղզային ծով, Սուլավեսի կղզու հարավային ծայրամասի միջև, հարավում՝ Կաբիա, Սումբավա և Ֆլորես կղզիները[1]։

Ֆլորես
Տեսակծով
Երկիր Ինդոնեզիա
Խորություն5140 մետր
Մակերես240 000 կմ²
Մասն էՀնդկական օվկիանոս
Ավազանի երկիր Ինդոնեզիա
Լիճ հոսող գետBrang Sumbawa?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ծագումով պորտուգալացի նավաստիներն այդպես են անվանել համանուն կղզին բուսականության, այսինքն՝ բուսական աշխարհի հարստության համար։ Արևմուտքում սահմանակից է Ճավայի և Բալի ծովերին, դեպի արևելք՝ Բանդա ծովին։ Ծովը հարուստ է բազմաթիվ հրաբխային կղզիներով, հատկապես հարավային մասում[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Ֆլորես ծովի տարածքը կազմում է 115 հազար կմ²[1]։ Միջին խորությունը՝ 1522 մ, առավելագույնը՝ 5234 մ[1]։ Մակերևութային ջրերի ջերմաստիճանը 26 °C-ից (օգոստոս, սեպտեմբեր) մինչև 28,8 °C (նոյեմբեր)[1]։ Աղիությունը 32,0-34,6‰ է[1], անձրևային եղանակին՝ 32-33 ‰, հատակի ջերմաստիճանը 3,5 °C։

Մակերևութային հոսանքները հարավային կամ արևմտյան են[1]։ Մակընթացությունները անկանոն կեսօրյա են, դրանց մեծությունը մինչև 2,3 մ է[1]։

Ներքին նստվածքները հիմնականում հրաբխային և գլոբիգերինային տիղմային գոյացություններ են[1]։ Ծովի արևմուտքում՝ ստորջրյա սարահարթ է՝ կորալային խութերով, Ֆլորես խորջրյա կենտրոնական իջվածքը։ Սեյսմիկ ակտիվ շրջան է։ Սանգեանգ կղզում (Սումբավա կղզու հյուսիսարևելյան ափի մոտ) է գտնվում Ապի-Սլաու հրաբուխը, որը Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է՝ 1949 մ բարձրությամբ։

Զարգացած է ձկնորսությունը, հայտնի են Բոնտինե (Սուլավեսի) և Սումբավա (Սումբավա) նավահանգիստները։

Գրականություն խմբագրել

  • Тихий океан / Ответственные редакторы В. Г. Корт, С. С. Сальников. — Наука, 1981. — 388 с. — (География Мирового океана).
  • Залогин Б. С., Косарев А. Н. Моря. — М.: Мысль, 1999. — 400 с. — (Природа мира). — ISBN 5-244-00624-Х

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Флорес (море) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. А. П. Горкин Энциклопедия «География» (без иллюстраций). — ACT : Росмэн, 2008. — 1374 с. — ISBN 5353024435
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորես (ծով)» հոդվածին։