Ֆլյորյուս (ֆր.՝ Fleurus) — համայնք Բելգիայի Վալոնիա երկրամասի Էնո պրովինցիայում։ Այս բնակավայրի մերձակայքում դարերի ընթացքում տեղի է ունեցել չորս խոշոր ճակատամարտ։

Բնակավայր
Ֆլյորյուս
Զինանշան

ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես59,28 կմ²
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն22 738 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ071
Փոստային դասիչ6220[2], 6221[2], 6224[2], 6222[2] և 6223[2]
Պաշտոնական կայքfleurus.be(ֆր.)
Ֆլյորյուս (Բելգիա)##
Ֆլյորյուս (Բելգիա)
Ֆլյորյուսի մարզահամալիրը
1794 թ. տեղի ունեցած ճակատամարտը

Աշխարհագրություն խմբագրել

Ֆլյորյուս համայնքի վարչական տարածքում ընդգրկված են հետևյալ յոթ ավանները.

  • Բրի (Brye) (wa: Briye) — Փոստային ցուցիչը՝ 6222
  • Heppignies (wa: Epniye)
  • Lambusart (wa: Lambussåt)
  • Saint-Amand (wa: Sint-Amand)
  • Wagnelée (wa: Wagnlêye)
  • Wanfercée-Baulet (wa: Wanfercêye-Bålet)
  • Wangenies (wa: Wanjniye)

Ամբողջ բնակավայրի ընդհանուր մակերեսը 59,28 քառակուսի կիլոմետր է։ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել է 22 742 մարդ (47,88 տոկոսը՝ տղամարդիկ, 52,12 տոկոսը՝ կանայք)։ Բնակչության խտությունը կազմել է 375 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա։ Համայնքի կազմի մեջ մտնող ավանների մեծ մասի փոստային ցուցիչն է 6220։

Պատմություն խմբագրել

Պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոները վկայում են, որ ներկայիս Ֆլյորյուսի տարածքում մարդիկ բնակվել ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել են դեռևս նեոլիթի ժամանակներում։

Հռոմեական կայսրության տիրապետության ժամանակաշրջանից պահպանվել են ճանապարհներ, որոնցից մեկով ներկայումս ձգվում է Brunehaut ավտոխճուղին՝ միմյանց կապելով Bavay և Cologne բնակավայրերը։

1155 թվականի հոկտեմբերին Հենրի Չորրորդ Լյուքսեմբուրգցին, ով նաև Նամուրի կոմսն էր, Ֆլյորյուսին շնորհել է ազատ քաղաքի կարգավիճակ։ Նա ամրոց է ունեցել Heppignies-ում, որն այսօր համայնքի կազմի մեջ մտնող ավաններից մեկն է։

Պատմությունից Ֆլյորյուսի անունով հայտնի են երեք խոշոր ճակատամարտ.

  • Երեսնամյա պատերազմի ժամանակ 1622 թվականին տեղի ունեցածը
  • Իննամյա պատերազմի ժամանակ 1690 թվականին տեղի ունեցածը
  • Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ 1794 թվականին տեղի ունեցածը[3]

Վաթերլոյի ճակատագրական ճակատամարտից երկու օր առաջ Նապոլեոն Առաջինը պրուսացիներին ջարդ է տվել Ligny-ի 1815 թվականի ճակատամարտում, որը թեև պատմության մեջ է մտել Ligny-ի անվանումով, բայց առանցքային ռազմական գործողությունները ծավալվել են Ֆլորյուսից անմիջականորեն հյուսիս ընկած տարածքում։

Ի հիշատակ այս ճակատամարտերի՝ դրանց մասնակցած երկրները Ֆլյորյուսի անունով են կոչել մեկական նավ։ Այդ անվանումն է տրվել նաև Անտարկտիդայի կղզիներից մեկին[4]։ Իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ֆլյորյուսի անունով է կոչվել Սենայի ձախ ափին գտնվող փողոցներից մեկը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944 թվականի սեպտեմբերին տանկային խոշոր ճակատամարտ է տեղի ունեցել Ֆլյորյուսի մերձակայքում՝ այդ բնակավայրից հարավ-արևմուտք ընկած Vieux Campinaire ոչ մեծ քաղաքի մոտ։

Ֆլյորյուսցի նշանավոր անձինք խմբագրել

Jos Grégoire (1900-1976), նկարիչ

  • Émile Balisaux (1827-1891), քաղաքական գործիչ
  • François Giuannotte (1843-1914), ճարտարապետ
  • Ernest Pasquier (1849-1926), ֆիզիկոս, աստղագետ
  • Jules Lalière (1875-1953), ճարտարապետ
  • Lien|Henri Pétrez|lang=wa}} (1886-1967), վալոն գրող
  • Oscar-Paul Gilbert (1898-1972), ժուռնալիստ, գրող, սցենարիստ, ռեժիսոր
  • Arthur Grumiaux (1921-1972), ջութակահար
  • Bernard Tirtiaux (1951-), գրող
  • François Emmanuel (1952-), գրող

Գրականություն խմբագրել

  • André Lépine, Les charbonnages du Pays noir en cartes postales anciennes, Cahier du Musée de Cerfontaine n° 503, 100 vues, 1996. — Au début du , le bassin houiller de Charleroi était partagé en 31 concessions.
  • Jean-Loup Robaux, Un "occasionnel" sur la bataille de Fleurus (1622) (Libelle de Jean de Robaulx, seigneur de Daussois, gouverneur de la ville de Beaumont, sur cette bataille contre Mansfeld), cahier du Musée de Cerfontaine n° 424, 31 pages, 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wettelijke Bevolking per gemeente op 1 januari 2018Statbel.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Crossroads Bank for Enterprises
  3. La rue de Fleurus à Paris commémore cette bataille depuis 1795
  4. | type = antarid | id = 5040| name = Fleurus Island | accessdate = 3 December 2013}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլյորյուս» հոդվածին։