Ֆլամինիո կամուրջ

կամուրջ Հռոմում

Ֆլամինիո կամուրջ (իտալ.՝ Ponte Flaminio), կամուրջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Հատում է Տիբեր գետը։ Կապում է Պարիոլի, Տոր դի Կվինտո և Վինյա Կլարա շրջանները։

Ֆլամինիո կամուրջ
Ponte Flaminio
Երկիր Իտալիա
Տեղանք{{{2}}} Հռոմ
Տեսակկամարավոր կամուրջ
Նյութբետոն, տրավերտին
Հատում էՏիբեր
ՃարտարապետԱրմանդո Բրասինի
Երկարություն254,94 մ
Լայնություն27 մ
Շինարարության սկիզբ1938
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1]
Քարտեզ
Քարտեզ

Կառուցում խմբագրել

Անցյալ դարի 30-ական թվականներին, քաղաքի հյուսիսային կողմի երթևեկության համար անհրաժեշտ է լինում կառուցել նոր կամուրջ, որը պետք է կրեր "XXVIII Ottobre" անունը՝ ի հիշատակ Մուսոլինիի և Ազգային ֆաշիստական կուսակցության ներկայացուցիչների քայլարշավի[2]։

Կառուցման նախաձեռնողը եղավ Արմանդո Բրասինին, իսկ ինժեները՝ Արիստիդ Ջիաննելլին։ Բրասինին Մուսոլինիին է ներկայացնում նախագիծը, որն իրենից ներկայացնում է մի հսկայական մոնումենտալ կամար, որը նման էր հռոմեական հաղթակամարներին։ Մուսոլինին հստակեցնում և պարզեցնում է նախագիծը, իսկ Բրասինին պատրաստակամորեն ընդունում է փոփոխությունը՝ նշելով, որ նախագիծը այդպես ինքնատիպ է և լիարժեք։

Կառուցումը հանձնարարվում է «Tecnobeton» ընկերությանը, և 1938 թվականին սկսվում է շինարարությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատանքներն ընդհատվում են։ 1947 թվականին կառուցումը վերսկսվում է, և ավարտվում 1951 թվականին։

Նոր հանրապետության ժամանակաշրջանում կամուրջն անվանափոխվում է որպես «Ազատության կամուրջ»։ Սա Հռոմի հյուսիսային հատվածում գտնվող առաջին կամուրջն էր, որ գտնվում էր պատամական Վիա Ֆլամիանիա ճանապարհի վրա, և սկսած 1960 թվականից այն կապում է Պարիոլի և Տոր դի Կվինտո շրջանները։

1960-ական թվականներին կամուրջը փակ էր երթևեկության համար՝ կապված կառուցվածքային խնդիրների հետ։ 1964 թվականին այն վերաբացվում է։ Սակայն, երբ կառուցվում է մեծ օղակաձև ճանապարհը և Ֆյումիչինո օդանավակայանը, Ֆլամինիո կամրջով դեպի Հռոմ երթևեկության հոսքը զգալիորեն կրճատվում է։

Երթուղի խմբագրել

Ֆլամինիո կամուրջ կարելի է հասնել Հռոմի երկաթգծի Piazza Euclide կայարանից։

Նկարագրություն խմբագրել

կամրջի երկարությունը 254,94 մետր է , իսկ լայնությունը՝ 27 մետր։ Կամուրջն ունի հինգ կամար, որոնք կառուցված են բետոնից և պատված են հռոմեական ճերմակ տրավերտինով։ Լայն մայթերը բոլորող պատնեշների վրա տեղադրված են պատվանդաններ, իսկ նրանց վրա՝ արծիվների արձաններ։ Մայթերի լուսասյուների երկու կողմերում կան ցածր գլանաձև սյուներ։ Կամուրջը հիշեցնում է մոտական Մուլվիուսի կամուրջը՝ ընդգծված համամասնություններով մոնումենտալ և ազդեցիկ մի կառույց։

Մշակույթում խմբագրել

  • Կամուրջը տեսանելի է Դինո Ռիզիի «Poveri ma belli» կատակերգությունում (1956)։
  • Նաննի Մորետտիի «Caro diario» ֆիլմում գլխավոր հերոսը օրական մի քանի անգամ երթևեկում է կամրջով՝ արտահայտելով իր սերը նրա նկատմամբ։
  • Նաննի Լոյի «Պատրաստված է Իտալիայում» ֆիլմում մի քանի անգամ նշվում է կամրջի մասին՝ ակնարկելով նրա կառուցվածքային խնդիրների մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վիկին սիրում է հուշարձաններ։ Իտալիա — 2012.
  2. La previsione di un nuovo ponte in alternativa a Ponte Milvio era contenuta in una variante al piano regolatore del 1909, messa a punto dal Comune di Roma a partire dal 1924 ma mai giunta all'approvazione. Tale indicazione fu infine recepita dal piano regolatore del 1931. (P.O.Rossi: Roma, guida all'architettura moderna 1909-1991, Laterza 1991, pp. 39-41, 63-73).Nel suo abbondante epistolario con le autorità, Armando Brasini si attribuisce la paternità dell'ideazione della variante e del ponte․

Գրականություն խմբագրել

  • Alberto Tagliaferri; Valerio Varriale, I ponti di Roma. Roma, Newton Compton, 2007.
  • Giuliano Malizia, I ponti di Roma. Roma, Newton Compton, 1994.
  • Paolo Nicoloso, Mussolini Architetto. Torino, Einaudi, 2008