Ֆիրդուսի Հարությունյան

այգեգործ

Ֆիրդուսի Գրիշայի Հարությունյան (1947, Դողս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ այգեգործ, գյուղտնտեսական գիտությունների դոկտոր (2005), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի իսկական անդամ (2006)։

Ֆիրդուսի Հարությունյան
Ծնվել է1947
Դողս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունայգեգործ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ֆիրդուսի Հարությունյանը ծնվել է 1947 թվականին, Արմավիրի մարզի Դողս գյուղում։ 1974 թվակնին ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։ 1975-1987 ին եղել է հայրենի գյուղի կոլտնտտեսության վարչության նախագահ, 1987-1990 թվականներին՝ Էջմիածնի շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1990-1995 թվականներին զբաղեցրել է «Զվարթնոց» ագրոարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենը, 1995-1996 թվականներին՝ Էջմիածնի շրջգյուղվարչության պետ։ 2002 թվականին նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղ) տնօրեն։

Ֆիրդուսի Հարությունյանի աշխատանքները վերաբերում են խաղողի ագրոտեխնիկական միջոցառումների կատարելագործման հարցերին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։