Ֆինանսական գրագիտության ամիս

Ֆինանսական գրագիտության ամիս, նշվում է ամեն տարի Կանադայում՝ նոյեմբերին[1], իսկ Ազգային ֆինանսական գրագիտության ամիսը նշվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2004 թվականի ապրիլին[2]՝ ընդգծելու համար ֆինանսական գրագիտության կարևորությունը և քաղաքացիներին սովորեցնելու, թե ինչպես ստեղծել և պահպանել առողջ ֆինանսական սովորություններ։ Հայաստանում Կենտրոնական բանկը 2013 թվականից պարբերաբար կազմակերպում է «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներ, որոնց ընթացքում հանրության շրջանում բարձրացվում է անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների մակարդակը[3]։

Կանադայում

խմբագրել

Յուրաքանչյուր տարվա նոյեմբերը Կանադայի Ֆինանսական գրագիտության ամիս է[1]։

Ամիսը կազմակերպում է Ֆինանսական գրագիտության գործողությունների խումբը (անգլ.՝ Financial Literacy Action Group, FLAG), որը 7 ոչ առևտրային կազմակերպությունների կոալիցիա է, որոնք աշխատում են Կանադայի ֆինանսական սպառողների գործակալություն (FCAC) դաշնային կառավարական մարմնի հետ[1]։

Ամբողջ նոյեմբերի ընթացքում FLAG-ը կազմակերպում է միջոցառումներ ամբողջ Կանադայում՝ ֆինանսական գրագիտության անհրաժեշտության վերաբերյալ հանրությանը կրթելու և ներգրավելու համար.

  FLAG-ը բարձրացնում է իրազեկվածությունը ֆինանսական գրագիտության անհրաժեշտության մասին և ընդգծում է այն ծրագրերը, ծառայությունները և գործիքները, որոնք հասանելի են կանադացիներին՝ օգնելու բարելավել իրենց ֆինանսական գիտելիքները, հմտությունները և վստահությունը[4]։  

Այս ամսվա նպատակն է կրթել հանրությանը, որպեսզի կանադացիները կարողանան.

  • Ապահովել իրենց և իրենց ընտանիքին
  • Ներդրումներ կատարեն իրենց և իրենց երեխաների ապագայի մեջ
  • Հասկանալ իրանց ֆինանսական իրավունքներն ու պարտականությունները
  • Նպաստել համայնքին որպես լավ քաղաքացի

Երկրի ֆինանսական հաստատություններից շատերը (օրինակ՝ Planswell, Wealthsimple, RBC) և շահույթ չհետապնդող ֆինանսական կրթական կազմակերպությունները խթանում են ամիսը՝ ստեղծելով ուսումնական նյութ և կազմակերպելով գովազդային միջոցառումներ, որոնք կենտրոնացած են անձնական ֆինանսների թեմաների շուրջ։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում

խմբագրել

Ֆինանսական գրագիտության ամիսը ծագել է Երիտասարդների ֆինանսական գրագիտության օրվանից, որն սկզբնավորել է Ֆինանսական կրթության ազգային հիմնադրամը (անգլ.՝ National Endowment for Financial Education, NEFE)՝ որպես իր Միջնակարգ դպրոցի ֆինանսական պլանավորման ծրագրի գործունեություն[5]։

NEFE-ն Ֆինանսական գրագիտության օրվա պատասխանատվությունը փոխանցել է Jump$tart կոալիցիային, որն այժմ այն խթանում է իր գործընկեր կազմակերպությունների հետ[5]։

Jump$tart կոալիցիան 2000 թվականին սկսել է խթանել ապրիլը որպես Երիտասարդների ֆինանսական գրագիտության ամիս[5]։

Վերջում անվանումը կրճատվել է՝ դառնալով Ֆինանսական գրագիտության ամիս[5]։

2003 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը ցուցաբերել է իր աջակցությունը Ֆինանսական գրագիտության ամսվա գաղափարին, երբ Սենատի 48-րդ և Ներկայացուցիչների պալատի 127-րդ բանաձևերով նախագահ Ջորջ Բուշին առաջարկել են ապրիլը հայտարարել Երիտասարդների ֆինանսական գրագիտության ամիս։ Այդ ժամանակ ութ նահանգների նահանգապետներն ապրիլ ամիսն արդեն հռչակել էին այդպես[6]։ 2004 թվականի ապրիլը հայտարարվել է Ազգային ֆինանսական գրագիտության ամիս՝ Սենատի 316-րդ բանաձևի ընդունմամբ[2], որն ընդունվել է միաձայն[7]։

2005 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն աջակցել է 2005 թվականի ապրիլը որպես Ֆինանսական գրագիտության ամիս նշելու նպատակներին և գաղափարներին[8]։

Այս օրինագիծը և Սենատի ընդունած բանաձևը կոչ էին անում նախագահ Բուշին հրապարակել հռչակագիր՝ դիմելով Դաշնային կառավարությանը, նահանգներին, տեղական իշխանություններին, դպրոցներին, ոչ առևտրային կազմակերպություններին, բիզնեսին և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին՝ նշելու այս ամիսը համապատասխան ծրագրերով և միջոցառումներով[8]։

Իր պաշտոնավարման ընթացքում նախագահ Բուշը չի հրապարակել նման հռչակագիր։ Նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ապրիլը հռչակել է որպես Ազգային գրագիտության ամիս[9][10]։

2006 թվականի Ֆինանսական գրագիտության ամսվա ընթացքում Ֆինանսական գրագիտության և կրթության հանձնաժողովը «Ապագայի սեփականաշնորհում. ֆինանսական գրագիտության ազգային ռազմավարություն» զեկույցում ներկայացրել է նոր ազգային ռազմավարություն[11]։

Զեկույցն ուրվագծել է հանրային և մասնավոր հատվածների համար նախատեսված հասանելիության և կրթական մի շարք նպատակներ, որոնք ուղղված են ամերիկացիներին օգնելու բարելավել իրենց ըմբռնումը այնպիսի ֆինանսական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են վարկի կառավարումը, խնայողությունները և սեփական տան տիրապետումը[11]։

Տարիների ընթացքում բազմաթիվ նահանգներ ևս ապրիլը հռչակել են որպես Ֆինանսական գրագիտության ամիս, ներառյալ՝ Արկանզասը[12], Օկլահոման[13], Փենսիլվանիան[14] և Տեխասը[15]։

Հայաստանում

խմբագրել

Հայաստանում Կենտրոնական բանկը 2013 թվականից[16] պարբերաբար կազմակերպում է «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներ, որոնց ընթացքում հանրության շրջանում բարձրացվում է անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ գիտելիքների ու հմտությունների մակարդակը[3]։

Ծրագիրն իրագործվում է բնակաչության շահերի պաշտպանության նպատակով․ ֆինանսական շուկայում տարաբնույթ գործիքներից օգտվելու միջոցները պետք է հասանելի լինեն շատ թվով մարդկանց[3]։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում է «ֆինանսական շրջագայություն» դեպի Երևանի ֆինանսական տարբեր կառույցներ, անցկացվում են ֆինանսական թեմաներով միջհամալսարանական առաջնություններ և բանավեճեր ուսանողների շրջանում։ Տարբեր տարիքի մարդիկ կարող են մասնակցել մրցույթների, իսկ ֆինանսական թեմաներով հետաքրքրվողները` սեմինարների[3][17]։

Կենտրոնական բանկը ծրագիրն իրականացնում է՝ համագործակցելով Հայաստանի և արտասահմանյան կազմակերպությունների հետ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «About Financial Literacy Month». Canada.ca. Financial Consumer Agency of Canada. 2017 թ․ հուլիսի 24. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին. «In 2012, the Parliament of Canada proclaimed each November as Financial Literacy Month.»
  2. 2,0 2,1 «S.Res.316 - 108th Congress (2003-2004): A resolution designating April 2004 as "Financial Literacy Month."». Congress.gov. 2004 թ․ մարտի 9. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին. «States that the Senate designates April 2004 as Financial Literacy Month to raise public awareness about the importance of financial education in the United States and the serious consequences that may be associated with a lack of understanding about personal finances.» Sponsored by Sen. Daniel Akaka D-HI.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «ԿԲ-ն «Իմ ֆինանսների ամիս» միջոցառումներով կբարձրացնի բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակը». Armenpress. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
  4. Canada, Financial Consumer Agency of (2020 թ․ մայիսի 12). «Financial Consumer Agency of Canada». aem.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «April Is Financial Literacy Month». Jump$tart Coalition (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. [1] Արխիվացված 2006-10-04 Wayback Machine and Արխիվացված 2006-10-04 Wayback Machine
  8. 8,0 8,1 Biggert, Judy (2005 թ․ ապրիլի 6). «H.Res.148 - 109th Congress (2005-2006): Supporting the goals and ideals of Financial Literacy Month, and for other purposes». www.congress.gov.
  9. «75 FR 17847 – National Financial Literacy Month, 2010» (PDF). www.gpo.gov. 2010 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «76 FR 19263 – National Financial Literacy Month, 2011» (PDF). www.gpo.gov. 2011 թ․ մարտի 31. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. 11,0 11,1 «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. «Proclamation» (PDF). www.cscuf.coop. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Proclamation» (PDF). www.cscuf.coop. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  14. «Bill Information - House Resolution 777; Regular Session 2017-2018». The official website for the Pennsylvania General Assembly.
  15. «Proclamation» (PDF). www.cscuf.coop. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  16. «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ 2017».
  17. «ԻՄ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՄԻՍ 2019».

Արտաքին հղումներ

խմբագրել