Ֆիլիպ Արյես (ֆր.՝ Philippe Ariès, հուլիսի 21, 1914(1914-07-21)[1], Բլուա, Լուար և Շեր, Ֆրանսիա[2] - փետրվարի 8, 1984(1984-02-08)[1], Թուլուզ, Վերին Գարոն, Ֆրանսիա[2]), ֆրանսիացի պատմաբան, առօրյա կյանքի, ընտանիքի և մանկության պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ:

Ֆիլիպ Արյես
ֆր.՝ Philippe Ariès
Ծնվել էհուլիսի 21, 1914(1914-07-21)[1]
Բլուա, Լուար և Շեր, Ֆրանսիա[2]
Մահացել էփետրվարի 8, 1984(1984-02-08)[1] (69 տարեկան)
Թուլուզ, Վերին Գարոն, Ֆրանսիա[2]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[3]
Մասնագիտությունպատմաբան, ակնարկագիր, միջնադարագետ, սոցիոլոգ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց և Պլոն
Գործունեության ոլորտՄիջնադար, history of mentalities? և Մշակույթի պատմություն
Ալմա մատերLycée Saint-Louis-de-Gonzague? և Ժանսոն-դը-Սայի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Ազդվել էԱննալների դպրոց
ՊարգևներAlbéric-Rocheron Prize?[4]
ԿուսակցությունԱկսյոն ֆրանսեզ
Ամուսին(ներ)Primerose Lascazas de Saint-Martin?

Նրա ամենահայտնի ստեղծագործության՝ «Մարդն ի դեմս մահվան» գրքի թեման հանդիսանում է եվրոպական հասարակության վերաբերմունքը մահվան հանդեպ: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք նվիրված են մանկությանը, երեխաներին և «հին կարգերի» հանդեպ նրա վերաբերմունքին` հիմնականում XVI-XVIII դարերում: Իր աշխատություններում նա ցույց է տվել, որ մանկության նկատմամբ վերաբերմունքը և մահվան ընկալումը պատմական վերլուծության կարևոր առարկաներ են:

ԱնհատականությունԽմբագրել

Արյեսը եզակի դիրք է գրավել ֆրանսիացի մտավորականների շրջանում: Իր կյանքի մեծ մասը նա անց է կացրել առանց գիտական ​​կարգավիճակի: Գրեթե քառասուն տարի զբաղեցրել է բարձր պաշտոն այն ​​բաժամունքնում, որը զբաղվում էր արևադարձային մրգերի ներմուծմամբ Ֆրանսիա: Մասնավորապես, նա նպաստել է ներմուծման ծառայության տեխնիկական և տեղեկատվական վերազինման աշխատանքներին: Ինքը՝ Արյեսը, իրեն անվանել է «կիրակիի պատմաբան»՝ նկատի ունենալով, որ ինքը աշխատում էր պատմական գործերի վրա հիմնականում հանգստյան օրերին: Սա նրա ինքնակենսագրական գրքի անունն է, որը լույս է տեսել 1980 թվականին (Un historien du dimanche): Կենդանության օրոք նրա գործերը շատ ավելի հայտնի էին անգլալեզու աշխարհում (անգլերենից թարգմանվել են 1960-ականներից), քան հենց Ֆրանսիայում: Միայն 1978 թվականին ստացել է ակադեմիական ուշացված ճանաչում և պաշտոն Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցում, որի տնօրենն էր պատմաբան Ֆրանսուա Ֆյուրեն:

Արյեսն ինքն իրեն համարում էր «աջակողմյան անարխիստ»[5]: Նա շատ մոտ էր ծայրահեղ աջակողմյան Axion Francoise կազմակերպությանը, բայց ժամանակի ընթացքում ​​հեռացել է նրանից՝ համարելով այն չափազանց ավտորիտար: Համագործակցել է La Nation française միապետական ​​հրատարակության հետ: Այնուամենայնիվ, դա չի խանգարել նրան սերտ հարաբերությունների մեջ լինել մի շարք ձախակողմյան պատմաբանների, հատկապես Միշել Ֆուկոյի հետ:

ԱշխատություններԽմբագրել

Երեխան և ընտանեկան կյանքը հին կարգերի ժամանակԽմբագրել

Գիրքը, որը հրատարակվել է Ֆրանսիայում 1960 թվականին, մանկության պատմության ամենակարևոր գործերից մեկն է, քանի որ այն, ըստ էության, առաջին նշանակալից աշխատանքն էր, որը նվիրված էր այս հարցին: Իր աշխատություններում Արյեսը առաջ է քաշում այն դրույթը, որ միջնադարյան հասարակության մեջ մանկություն գաղափարը որպես այդպիսին գոյություն չուներ: Երեխաների նկատմամբ վերաբերմունքը ժամանակի ընթացքում զարգանում է, երբ փոխվում է տնտեսական և սոցիալական իրավիճակը: Մանկությունը՝ որպես հասկացություն և ընտանիքում հատուկ դեր, զարգացել է XVII դարում:


Մարդը՝ մահվան դիմացԽմբագրել

«Մարդը ՝ մահվան դիմաց» աշխատությունը լույս է տեսել 1977 թվականին, իսկ ռուսերեն՝ 1992 թվականին:

Արյեսի գլխավոր թեզը, որը զարգանում էր գրքում, մահվան նկատմամբ վերաբերմունքի միջև առկա կապն էր, որը պատմության որոշակի փուլում գերակշռում է տվյալ հասարակության մեջ և բնորոշ է տվյալ հասարակության անձի ինքնությանը: Հետևաբար, մահվան ընկալման փոփոխության մեջ հայտնաբերվում են տեղաշարժեր:

Արյեսը ուրվագծում է մահվան հանդեպ վերաբերմունքի փոփոխման հինգ հիմնական քայլեր:

Առաջին փուլը (որը նշվում է «բոլորս կմեռնենք» արտահայտությամբ) «մռայլ մահվան» վիճակն է, որը կայուն է մնում բնակչության լայն շրջանում՝ սկսած արխաիկ ժամանակներից մինչև 19-րդ դարը (կամ նույնիսկ մինչև այսօր): Այս տերմինով («մռայլ մահ») Արյեսը շեշտում է, որ մարդիկ այս փուլում մահը համարում էին սովորական դեպք, որը նրանց չէր ներշնչում հատուկ վախեր: Մարդն օրգանապես ընդգրկված է բնության մեջ, և կա ներդաշնակություն մահացածի և ողջի միջև: Հետևաբար, «մռայլ մահը» վերցվել է որպես բնական անխուսափելիություն: Վաղ միջնադարի մարդկանց շրջանում մահվան վախի բացակայությունը Արյեսը բացատրում է այն փաստով, որ իրենց գաղափարների համաձայն՝ մահացածներին դատաստան և հատուցում չէր սպասվում ապրած կյանքի համար, և նրանք ընկղմվում էին խոր քնի մեջ, որը կտևեր «մինչև ժամանակի վերջը» կամ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը, որից հետո բոլորը, բացի ամենածանր մեղավորներից, կարթնանան և կմտնեն երկնքի արքայություն:

Երկրորդ փուլը («սեփական մահը») հաստատվել է է 11-րդ և 13-րդ դարերի ընթացքում մտավորական վերնախավի կողմից՝ Ահեղ դատաստանի գաղափարի հիման վրա: Մարդկային ցեղի դատավարության գաղափարը փոխարինվում է նոր հայեցակարգով` անհատական ​​դատողությամբ, որը տեղի է ունենում մարդու մահվան պահին: Իր մահվան մեջ մարդը անհատականացվում է: Այս փուլը մարդկային ճակատագրի վերափոխման արդյունք է նրա անհատականացման ուղղությամբ:

էվոլյուցիայի երրորդ փուլը մահվան ընկալումն է (Լուսավորության դարաշրջան)՝ «հեռու և մոտ մահ»: Ըստ Արյեսի բնութագրվում է բնությունից պաշտպանվելու մեխանիզմների փլուզումը: Թե՛ սեռական կյանքին և թե՛ մահվան է վերադառնում նրանց վայրի, չաղտոտված, չխոնարհված ծեսերով արարված էությունը: Գիտնականի համար Մարկիզ դը Սադը դառնում է այս դարաշրջանի խորհրդանիշը:

Դարավոր էվոլյուցիայի չորրորդ փուլը մահվան ապրումներն է՝ «քո մահը» (ռոմանտիզմի դարաշրջան): Սիրելիի կամ ընկերոջ կյանքի հեռացման հետևանքով առաջացած ողբերգական զգացմունքների բարդույթը, Արյեսի կարծիքով, նոր երևույթ է, որը կապված է ընտանիքի և առհասարակ մարդկանց միջև հուզական կապերի ամրապնդման հետ: Հետագա կյանքի նկատմամբ հավատքի թուլացմամբ փոխվում է մահվան հանդեպ վերաբերմունքը. նրանք սպասում են մահվանը՝ որպես վերամիավորման մի պահի սիրելի էակի հետ, որը նախկինում մահացել էր: Սիրելիի մահը ավելի ցավալի կորուստ է թվում, քան իր սեփական մահը: Ռոմանտիզմն օգնում է մահվան վախը վերածել գեղեցկության:

Հինգերորդ փուլը, որը Արյեսի կողմից կոչվում է «մահը գլխիվայր», բնորոշ է 20-րդ դարին, երբ հասարակությունը մահը հանում է հավաքական գիտակցությունից, պահում է իրեն այնպես, կարծես դա գոյություն չունի, կարծես ոչ ոք չի մահանում:

Արյեսին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչու է փոխվել վերաբերմունքը մահվան հանդեպ: Նրա կարծիքով, եվրոպացիների կողմից մահվան ընկալումը որոշվում էր չորս պարամետրով.

  • անհատական ինքնագիտակցություն
  • պաշտպանիչ մեխանիզմներ բնության չկառավարվող ուժերի դեմ, որոնք անընդհատ սպառնում էին սոցիալական կարգին (առավել վտանգավոր ուժերը սեռական կյանքը և մահն են)
  • հավատը հանդերձյալ կյանքին
  • հավատը որպես կապի միջոց չարի և մեղքի, տառապանքի և մահվան միջև, ինչը հիմք է հանդիսանում մարդու «անկման» առասպելի:

Այս «փոփոխությունները» իրար մեջ տարբեր համադրությունների մեջ են մտնում, որոնք պատմության ընթացքում դժվար է փոխել:

Աշխատությունների ցանկԽմբագրել

  • Les Traditions sociales dans les pays de France, Éditions de la Nouvelle France, 1943.
  • Histoire des populations françaises et de leurs attitudes devant la vie depuis le XVIIIe, Self, 1948.
  • Attitudes devant la vie et devant la mort du XVIIe au XIXe, quelques aspects de leurs variations, INED, 1949.
  • Sur les origines de la contraception en France, extrait de Population. No 3, juillet-septembre 1953, pp 465–472.
  • Le Temps de l’histoire, Éditions du Rocher, 1954.
  • Deux contributions à l’histoire des pratiques contraceptives, extrait de Population. N ̊ 4, octobre-décembre 1954, pp 683–698.
  • L’Enfant et la vie familiale sous l’Ancien Régime, Plon, 1960.
  • Essais sur l’histoire de la mort en Occident : du Moyen Âge à nos jours, Seuil, 1975.
  • L’Homme devant la mort, Seuil, 1977.
  • Un historien du dimanche (en collaboration avec Michel Winock), Seuil, 1980.
  • Images de l’homme devant la mort, Seuil, 1983.
  • Histoire de la vie privée, (dir. avec Georges Duby), 5 tomes: I. De l’Empire romain à l’an mil; II. De l’Europe féodale à la Renaissance; III. De la *Renaissance aux Lumières; IV. De la Révolution à la Grande guerre; V. De la Première Guerre mondiale à nos jours, Seuil, 1985-1986-1987.
  • Essais de mémoire : 1943—1983, Seuil, 1993.
  • Le présent quotidien, 1955—1966 (Recueil de textes parus dans La Nation française entre 1955 et 1966), Seuil, 1997.
  • Histoire de la vie privée, (dir. avec Georges Duby), le Grand livre du mois, 2001.

Հրապարակումներ ռուսերենովԽմբագրել

  • Арьес Ф. Человек перед лицом смерти. М.: Прогресс — Прогресс-Академия, 1992.
  • Арьес Ф. Ребёнок и семейная жизнь при Старом порядке. Екатеринбург: Изд-во Уральского университета, 1999.
  • Арьес Ф. Время истории. М.: ОГИ, 2011.
  • Арьес Ф. Размышления над историей гомосексуальности

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Institut National de la Statistique et des Études Économiques — 1946.
  3. LIBRIS — 2012.
  4. http://www.academie-francaise.fr/prix-alberic-rocheron
  5. Hutton, Patrick H. Philippe Ariès and the Politics of French Cultural History. Univ of Massachusetts Press, 2004. p. 73

ԳրականությունԽմբագրել

Hutton, Patrick H., Philippe Ariès and the politics of French cultural history, Univ. of Massachusetts Press 2004 Evans, Richard J., In Defence of History, Granta Books 1997