Ֆիդել (գերմ.՝ Fiedel, լատին․՝ fides - լար, այլ անվանումը՝ ֆր.՝ viele, լատին․՝ viela), լարային աղեղնավոր երաժշտական գործիք։

Ֆիդել
Որակավորումnecked box lutes played with a bow?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-71
Ֆիդել նվագող մինեզինգերի նկար (Գերմանիա, 13-րդ դար)

Տարածված է եղել VIII դ․—XIV դ․ կեսին, Արևմտյան Եվրոպայում՝ թափառական երաժիշտների շրջանում։ Ֆիդելի դասական տեսակը եղել է կիթառանման։ Ունեցել է 2 հարթ հնչերեսից (դեկա) կազմված իրան, փակագծաձև 2 ռեզոնատորային անցք, առանց լադերի գրիֆ, տափակ գլխիկ՝ ուղղահայաց դասավորված ականջներով։ Լարերի քանակը՝ 1-5, լարվածքը՝ կվարտա-կվինտային։

Գրականություն խմբագրել

  • Струве Б․ А․, Процесс формирования виол и скрипок, М.» 1959, с․ 37 —55․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։