Տոբիաշ Ֆիգեյրեդու

պորտուգալացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ֆիգեյրեդու Տոբիաշից)

Տոբիաշ Պերեյրա Ֆիգեյրեդու (պորտ.՝ Tobias Pereira Figueiredo, փետրվարի 2, 1994(1994-02-02)[1][2], Sátão), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբի պաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Նասյոնալ» ակումբի կազմում։ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի մասնակից է։

Տոբիաշ Ֆիգեյրեդու
պորտ.՝ Tobias Figueiredo
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1994(1994-02-02)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Sátão
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Տոբիաշի ավագ եղբայրը Կրիշտիանու Ֆիգեյրեդուն է. նա ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է[3]։

Ակումբային կարիերա խմբագրել

Տոբիաշը «Սպորտինգ» ֆուտբոլային կաումբի սան է։ 2014 թվականի սկզբին խաղային պրակտիկա ստանալու համար Մարիուն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռեուս Դեպորտիու»։ Փետրվարի 2-ին «Սանտ Անդրեու» ակումբի կազմում նա առաջին անգամ հանդես եկավ Սեգունդա B-ում[4]։ Մարտի 23-ին 1Օլոտա»-ի դեմ խաղում Ֆիգվեյրեդուն իր առաջին գոլը հեղինակեց թիմի կազմում[5]։ Վարձավճարի ժամկետը լրանալուց հետո նա վերադարձավ «Սպորտինգ»։ 2015 թվականի հունվարի 18-ին «Ռիու Ավե»-ի դեմ խաղում Տոբիաշն առաջին անգամ հանդես եկավ Սանգրիշ լիգայում[6]։ Փետրվարի 1-ին «Արոկի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա իր առաջին գոլը խփեց «առյուծների» դեմ խաղում[7]։ Նույն թվականին Ֆիգեյրեդուն «Սպորտինգի» կազմում նվաճել է Պորտուգալիայի գավաթը։

2016 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվեց «Նասյոնալ» ակումբ[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականին Ֆիգեյրեդուն Պորտուգալիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցեց Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Առաջնության ժամանակ նա խաղաց ընդդեմ Իսպանիայի պատանեկան հավաքականի[9], Նիդերլանդների պատանեկան հավաքականի[10], Լիտվայի պատանեկան հավաքականի[11] և Սերբիայի պատանեկան հավաքականի[12]։ Լիտվացիների դեմ խաղում Տոբիաշը գոլի եհղինակ դարձավ։

2015 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Տոբիաշը Չեխիայում նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալները։ Առաջնության ժամանակ նա խաղացել է Գերմանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի[13] և Շվեդիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի[14] դեմ։

2016 թվականին Տոբիաշը Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարի ժամանակ նա խաղացել է ընդդեմ Արգենտինայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի[15], Հոնդուրասի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի[16] և Գերմանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի[17]։ Ֆիգեյրեդուն հոնդուրասցիների դեմ խաղում դարձել է գոլի հեղինակ։

Պորտուգալիայի հավաքականի կազմում գոլեր (մինչև 23) խմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցություն
1. 4 օգոստոսի 2016 Էնժենյան, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա   Հոնդուրաս 1:1 1:2 Ամառային Օլիմպիական խաղեր 2016

Նվաճումներ խմբագրել

Թիմային

  «Սպորտինգ»

Միջազգային

  Պորտուգալիա (մինչև 20)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Tobias Figueiredo e... irmão Cristiano à conversa» [Tobias Figueiredo and... brother Cristiano chatting] (պորտուգալերեն). Record. 2015 թ․ հունվարի 26. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  4. «Сант-Андреу VS. Реус Депортиу 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—02—02.
  5. «Реус Депортиу VS. Олот 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2014—03—23.
  6. «Спортинг VS. Риу Аве 4:2» (ռուսերեն). 2015—01—18publisher=soccerway.com.
  7. «Арока VS. Спортинг 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015—02—01.
  8. «Защитник «Спортинга» Фигейреду перешёл в «Насьонал»» (ռուսերեն). sports.ru. 2016—06—28.
  9. «Испания (до 19) VS. Португалия (до 19) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 20.
  10. «Нидерланды (до 19) VS. Португалия (до 19) 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 23.
  11. «Португалия (до 19) VS. Литва (до 19) 4:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 26.
  12. «Сербия (до 19) VS. Португалия (до 19) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 29.
  13. «Португалия (до 21) VS. Германия (до 21) 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  14. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  15. «Португалия (до 23) VS. Аргентина (до 23) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4.
  16. «Гондурас (до 23) VS. Португалия (до 23) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 7.
  17. «Португалия (до 23) VS. Германия (до 23) 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 13.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոբիաշ Ֆիգեյրեդու» հոդվածին։