Ֆերնանդո Կանոն

ֆիլիպինցի հեղափոխական, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ, ինժեներ, գյուտարար, շախմատիստ

Ֆերնանդո Կանոն Ֆաուստինո ի Ալումնո (իսպ.՝ Fernando Canon Faustino y Alumno, օգոստոսի 6, 1860(1860-08-06), Բինյան, Լագունա, Կալաբարսոն, Ֆիլիպիններ - հուլիսի 18, 1938(1938-07-18)), ֆիլիպինցի հեղափոխական, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ, ինժեներ, գյուտարար, շախմատիստ։

Ֆերնանդո Կանոն
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1860(1860-08-06)
ԾննդավայրԲինյան, Լագունա, Կալաբարսոն, Ֆիլիպիններ
Մահացել էհուլիսի 18, 1938(1938-07-18) (77 տարեկան)
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
Մասնագիտությունդասական կիթառահար, շախմատիստ և գիտնական

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է հարուստ հողատեր Ֆերնանդո Կանոն ավագի և նրա կնոջ՝ Բլասա Ալումնոյի ընտանիքում։ Ավարտել է Մանիլայի ատենեում։ Հետագայում տեղափոխվել է Մադրիդ, որտեղ ուսումը շարունակել է Մադրիդի կենտրոնական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Իսպանիայում նա ծանոթացել է Թերեզա Բաթլեի հետ և հետագայում ամուսնանացել նրա հետ[1]։

Ֆիլիպիններ վերադառնալուց հետո Ֆիլիպինների հեղափոխական կառավարությունում նա զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարի պաշտոնը (1898-1899)։

Ֆիլիպինա-ամերիկյան պատերազմի ժամանակ 1899֊1902 թվականներին Նուևա Վիզկայա նահանգում ծառայել է որպես գեներալ[2]։ Հեղափոխական ուժերի պարտությունից հետո նա հրաժարվել է հավատարմության երդում տալ ԱՄՆ-ին և վտարվել է երկրից։

Ապրել է Իսպանիայում, որտեղ զբաղվել է բժշկությամբ և դասավանդել մեքենաշինություն և էլեկտրատեխնիկա։ Հայրենիք վերադառնալուն պես՝ 1907 թվականից դասավանդել է Մանիլայի ճեմարանի դեղագործական դպրոցում։

Իր առաջին գրական ստեղծագործությունը հրապարակել է 1889 թվականին՝ «La solidaridad» թերթում։ Բժշկությանն ու տեխնիկայի ոլորտում գյուտերի հեղիինակ է։ Նա նաև նախագծել է ձեռնափայտ՝ խլացուցիչ հրացանի ֆունկցիայով։

Կանոն նվագել է դասական կիթառ։ Իսպանիայում ապրելու տարիներին դասեր է առել հայտնի կիթառահար Ֆրանսիսկո Տառեգայից։ Նա նաև նվագել է ֆիլիպինյան ժողգործիք կուրիապին և եղել է այս գործիքի մասին առաջին հոդվածներից մեկի հեղինակը։ 1916 թվականին դարձել է Ֆիլիպինների համալսարանի նորաստեղծ կոնսերվատորիայի առաջին քարտուղարը։

Կանոն եղել է սիրողական ոճի ուժեղ շախմատիստ։ Իսպանիայում ապրելու տարիներին դարձել է Կատալոնիայի չեմպիոն (1905)։ Հայրենիք վերադառնալուց հետո դարձել է Ֆիլիպինների առաջին առաջնության հաղթող։ Նրա շախմատային կարիերայի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Fernando Canon: Revolutionary, classical guitarist, invent of Rizal
  2. Fernando Canon
  3. «BusinessWorld». www.bworldonline.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել