Ֆերենց Մադլ
Ֆերենց Մադլ (հունգ.՝ Mádl Ferenc, հունվարի 29, 1931[1][2][3], Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա - մայիսի 29, 2011[4][1][2][…], Բուդապեշտ, Հունգարիա[5]), հունգարացի պետական և քաղաքական գործիչ, Հունգարիայի նախագահը 2000-2005 թվականներին։
Ֆերենց Մադլ | |
![]() | |
Կրթություն՝ | Բուդապեշտի համալսարան (1955), Ստրասբուրգի համալսարան (1538-1970) (1963) և ELTE Faculty of Law? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ծննդյան օր | հունվարի 29, 1931[1][2][3] |
Ծննդավայր | Bánd, Veszprém District, Վեսպրեմ, Հունգարիա |
Վախճանի օր | մայիսի 29, 2011[4][1][2][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Թաղված | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Dalma Mádl? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
ԿենսագրությունԽմբագրել
Իրավաբանական կրթություն է ստացել Պեչայում, Բուդապեշտում և Ստրասբուրգում։
1971 թվականից աշխատել է Էթվոշ Լորանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ սկզբում դոցենտ, իսկ 1973-2000 թվականներին՝ պրոֆեսոր։ Մասնագիտացել է միջազգային քաղաքացիական իրավունքի մեջ։ 1985-2000 թվականներին ղեկավարել է պրոֆիլային ամբիոնը։ Դասախոսել է որպես հրավիրված պրոֆեսոր բազմաթիվ եվրոպական համալսարաններում (օրինակ Մյունխենում)։ 1987 թվականից Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1989 թվականին ընտրվել է գիտությունների և արվեստի Եվրոպական ակադեմիայի անդամ։
Անկուսակցական է։
- 1990—1993 թվականներին՝ նախարար առանց պորտֆելի
- 1993—1994 թվականներին՝ Հունգարիայի մշակույթի և կրթության նախարար։ Զբաղեցրել է նաև կառավարական մի շարք հիմնադրամների և հանձնաժողովների ղեկավարի պաշտոնները։ Նա պատասխանատու էր ինչպես արտաքին և ներքին քաղաքականության մի շարք ուղղությունների իրավական, այնպես էլ տնտեսական ասպեկտների համար
- 1995 թվականին՝ անհաջող առաջադրվեց Հունգարիայի նախագահի պաշտոնում ՖԻԴԵՍԻՑ։ 2000 թվականին առաջադրվել է երկրորդ անգամ՝ կրկին ՖԻԴԵՍԻՑ, և այս անգամ հաղթանակ է տարել։
- 2000—2005 թվականներին ընտրվել է Հունգարիայի նախագահ։
Նախագահական լիազորությունների ավարտից հետո վերադարձել է Բուդապեշտի Էթվոշ Լորանի համալսարանում դասախոսական գործունեությանը։
ՊարգևներԽմբագրել
- 1968 — Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի մրցանակ
- 1999 — Սեչենյայի մրցանակ
- 2000 — «Հունգարիայի Ժառանգություն» մրցանակ
- 2000 — Հունգարական շքանշանի Մեծ խաչ
- 2000 — Մարիամի խաչի շքանշան (Էստոնիա)[6]
- 2001 — Սպիտակ արծվի շքանշան (Լեհաստան)
- 2001 — Երեք աստղերի շքանշանի ասպետ (Լատվիա)
- 2002 — Սպիտակ աստղի շքանշան (Էստոնիա)[7]
- Սուրբ Օլաֆ շքանշանի Մեծ խաչի ասպետ (Նորվեգիա)
- Ռումինիայի աստղի շքանշանի ասպետ (Ռումինիա)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://index.hu/belfold/2011/05/29/elhunyt_madl_ferenc/
- ↑ Умер бывший президент Венгрии // Lenta.ru
- ↑ Vabariigi President
- ↑ Vabariigi President