Ֆերդինանդ Զեկկա
Ֆերդինանդ Զեկկա (ֆր.՝ Ferdinand Zecca, փետրվարի 19, 1864[1][2][3][…], Փարիզ, Փարիզի շրջան - մարտի 23, 1947[4], Սեն-Մանդե), ֆրանսիացի ռեժիսոր և պրոդյուսեր։
Ֆերդինանդ Զեկկա | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 19, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Փարիզ, Փարիզի շրջան |
Վախճանի թիվ՝ | մարտի 23, 1947[4] (83 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Սեն-Մանդե |
Քաղաքացիություն՝ | Ֆրանսիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոսցենարիստ |
IMDb։ | ID 0954087 |
Կենսագրություն
խմբագրելՖերդինանդ Զեկկան ծնվել է Փարիզում, 1864 թվականին։ Ֆերդինանդի հայրը «Ամպիգոի-կոմիկ» թատրոնի դռնապանն էր[5] և բեմի մեքենագրո «Ֆյունամբյուլ» թատրոնում[6]։ Ֆերդինանդն ուներ երկու եղբայր. ավագ եղբայրը դերասան էր, ռեժիսոր, գրել է թատրոնի համար[6], իսկ կրտսերը` Ժորժը, հանդես էր գալիս Ռոլլին կեղծանունով և 1900 թվականից աշխատել է «Պատե» ֆոնոգրաֆի կազմակերպությունում[6]։ Ֆերդինանդն աշխատել է փարիզյան թատրոններից մեկում, բեմադրական բաժնում[5]։ Որպես երգիչ հանդես է եկել նաև սրճարաններում[7]։ 1890 թվականից Զեկկան սկսել է աշխատել Պատե ձայնագրման ստուդիայում։ Կինեմատորգրաֆիայում իր կարիերան Զեկկան սկսել է Շառլ Պատեի հրավերով, երբ վերջինս առաջարկել է նրան տեսախցիկի առաջ կատարել մի քանի համարներ իր ծրագրից[8]։ Հանդիսատեսի շրջանում մեծ ճանաչում ուներ «Հորթի գլխի չարագործությունները» ֆիլմը[8]։ 1902 թվականին Զեկկան սկսում է նկարահանել կատակերգական տեսարաններ[6], սակայն պատմության մեջ նա հայտնի է որպես ռեալիստ[9], քանի որ նա ստեղծել է ֆիլմերի շարք, որոնք ինքը անվանել է «դրամատիկական կամ ռեալիստական ֆիլմեր»[9]։ 1905 թվականին Ֆերդինանդը դարձել է «Պատե» կազմակերպության գլխավոր տնօրեն։ 1914 թվականինց նա դադարեցնում է իր ռեժիսորական և պրոդյուսերական գործունեությունը և ամբողջապես նվիրվում է կազմակերպչական խնդիրներին։ Նա զբաղվել է Բեռլինում ստուդիայի կահավորմամբ, ղեկավարել է «Պատե»-ն ԱՄՆ-ում, իսկ 1920 թվականին դարձել է «Պատե-բեյբիի» տնօրեն։ 1884 թվականին Զեկկան նաև ներկայացումներ է կազմակերպել «Ամպիգուկոմիկ» թատրոնում։ Զեկկան ոչ միայն անվանի դերասան և ռեժիսոր էր, այլ հիանալի կազմակերպչ և հմուտ ղեկավար։ Ֆերդինանդ Զեկկան մահացել է 1947 թվականին Փարիզում։
Ֆիլմագրություն
խմբագրելԶեկկան նկարահանել է ավելի քան 100 ֆանտաստիկ և իրական կյանքը պատկերող ֆիլմեր։ Դրանցից են.
- 1901-«Հրաշք երեխան», «Սատանայի յոթ դղյակները», «Կողոպեքի անցքից», «Օդի նվաճումը», «Յո՞ երթաս», «Մի ոճիրի պատմությունը», «Ինչպես Ֆաբիենը դարձավ ճարտարապետ», «Մակ Կինլիի սպանությունը», «Փոքրիկ ննջասենյակում»
- 1903-«Սապատավոր կատուն», «Մի խաղամոլի կյանքը», «Անտառի գեղեցկուհին»
- 1905-«Փոքրիկ թափառաշրջիկները», «Փարիզի ապաչիները»
- 1907-«Պոլիշինելի առասպելը»
- 1908-«Դեյֆուսի գորպը»
- 1910-«Մեսալին»
- 1912-«Տեսարաններ դաժան կյանքից»
- 1913-«Ատելությունից ավելի ուժեղ»
- 1914-«Պայքար կյանքի համար», «Հերոսական պարը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 Сергей Комаров Немое кино // История зарубежного кино. — Москва: Искусство, 1965. — Т. 1.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Жорж Садуль Всеобщая история кино. — Москва: Искусство, 1958. — Т. 1.
- ↑ Հ. Թահմիզյան, Կինոռեժիսորներ, դերասաններ, Երևան, 1984, էջ 12
- ↑ 8,0 8,1 Жан-Лу Пассек Словарь французского кино. — Минск: Пропилеи, 1998. — ISBN 985-6329-11-6
- ↑ 9,0 9,1 Ежи Тёплиц. История киноискусства 1895-1928. Изд-во “Прогресс”., М., 1967.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերդինանդ Զեկկա» հոդվածին։ |