Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (Ուֆա)

Ֆեոդոր Շալյապինի մարմարե քանդակով հուշարձան, տեղադրված է Ուֆա քաղաքի Լենինի փողոցում՝ Ուֆայի Ազնվական ժողովի շենքի և «Ագիդել» հյուրանոցի միջև, Աքսակովսկու ժողովրդական տան դիմաց[1][2][3]։ Քանդակագործ՝ Ռուստեմ Հասանով, ճարտարապետ՝ Կոնստանտին Դոնգուզով[4]։ Քանդակը տեղադրվել է Ֆեոդոր Շալյապինի միջտարածաշրջանային կենտրոնի Ուֆայի բաժանմունքի շնորհիվ[5]։

Ֆեոդոր Շալյապինի հուշարձան (Ուֆա)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2006
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՈւֆա և Lenin Street?

Պատմություն

խմբագրել

1967 թվականի փետրվարին հանրահավաքի ժամանակ, Իրինա Շալյապինա-Բակշեևայի ներկայությամբ, Ազնվական ժողովի շենքի մոտ հանդիսավորությամբ բացվել է հուշատախտակը, որտեղ 1960-ականներին տեղակայված էր արվեստի դպրոցը (այժմ՝ Ուֆայի Զագիր Իսմագիլովի անվան արվեստի պետական ինստիտուտ)[6]։ Այս շենքում 1891 թվականի մայիսի 6-ին Ֆեոդոր Շալյապինը Անտոն Ռուբինշտեյնի «Դևը» օպերայում կատարել է հին ծառայի դերը[7][8]։ Ըստ Բորիս Տորիկի հուշերի՝ դժվար էր տեղադրել այս հուշատախտակը[3]։ Ավելի ուշ բնօրինակ հուշատախտակը փոխարինվել է բաշկիրերեն և ռուսերեն տեքստով հուշատախտակով, որի հերթականությունը փոխվել է[7][9]։

2000-2001 թվականներին Ռ. Հասանովը որպես դիպլոմային աշխատանք գիպսից պատրաստել է Ֆ. Շալյապինի երկմետրանոց հուշարձանը։ Նախքան աշխատանքի անցնելը, նա ուսումնասիրել է երգչի օրագրերը և վերանայել նրա մասնակցությամբ արխիվային ֆիլմերը։ «Երբ Ֆեոդոր Իվանովիչը եկավ Ուֆա, նա առանձնապես ուրախություն և լավատեսություն չուներ։ Աղքատություն, անորոշություն, անհանգստություն առաջիկա ելույթների վերաբերյալ ... Լեգենդար արտիստի կյանքի հենց այս շրջանն էլ ես ուզում էի ցույց տալ քանդակի մեջ»։ Մարինա Շալյապինան նույնպես ծանոթացել է այս գիպսե քանդակին (լուսանկարից) և հաստատել այն։ «Քանդակագործության մեջ պաթոս չպետք է լինի՝ ոչ ֆրակ, ոչ էլ վերնազգեստ, այլ պարզապես վերնաշապիկ, ինչպես Բայրոնի մոտ է...»: Ավելի ուշ հուշարձանի համար գտնվել է մեկ այլ նյութ՝ սպիտակ մարմար։ Ճարտարապետ Կոնստանտին Դոնգուզովի հետ համատեղ Ուֆայի Ազնվական ժողովի շենքի և Ագիդել հյուրանոցի միջև կանգնեցվել է հուշակոթողը[3][7]։

2006 թվականին որոշում է կայացվել քանդակի տեղադրման և հուշահամալիրի կառուցման մասին[10]։ Հանդիսավորությամբ բացվել է 2007 թվականի հունիսի 12-ին[11]։

Նկարներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «18 декабря 1890 года в Уфе состоялся оперный дебют Федора Шаляпина». www.bashkortostan.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  2. «Сегодня в Уфе открылся мемориальный комплекс Федора Шаляпина». www.bashinform.ru (ռուսերեն). 2007 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Узиков, Ю. Уфимские страницы биографии Ф. И. Шаляпина Արխիվացված 2021-10-01 Wayback Machine // Бельские просторы. — 2007. — № 11. — С. 108—137.
  4. «ШАЛЯПИН Фёдор Иванович». bashenc.online. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. «В Уфе наконец-то появится музей Фёдора Шаляпина. Его собирались создать 30 лет назад». UTV (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  6. «Фёдор Шаляпин: Успех в Уфе окончательно укрепил мое решение посвятить себя театру». www.bashinform.ru (ռուսերեն). 2020 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Имя Шаляпина могло стать брендом Уфы, но власти с этим не спешат». ufa.mk.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. «Уникальный уфимский памятник Шаляпину». Bash.News (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  9. «Уфимские общественники не позволят городским чиновникам забыть о Шаляпине». www.sobkor02.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  10. «В Уфе появится памятник Шаляпину». ufa.kp.ru (ռուսերեն). 2006 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 11-ին.
  11. Коваль, Ю. Талант самородный Արխիվացված 2013-05-30 Wayback Machine // Бельские просторы — 2008. — № 2.

Արտաքին հղումներ

խմբագրել