Ֆեոդոր Աֆանասև
Ֆեոդոր Աֆանասևիչ Աֆանասև (ծածկանունը՝ Օտեց, Օսեցկի, Իվանով, ծնվել է 1859 թվականին փետրվարի 8-ին, Պետերբուրգի նահանգ, մահացել է 1905 թվականի հոկտեմբերի 22-ին, Իվանովո-Վոզնեսենսկ), բանվոր հեղափոխական, բոլշևիկ, 1905 թվականի Իվանովո-Վոզնեսենսկի գործադուլի կազմակերպիչներից։
Ֆեոդոր Աֆանասև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8 (20), 1859 |
Ծննդավայր | Պետերբուրգ |
Մահացել է | հոկտեմբերի 22 (նոյեմբերի 4), 1905 (46 տարեկան) |
Մահվան վայր | Իվանովո, Շույի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ռուս |
Մասնագիտություն | հեղափոխական |
ԿենսագրությունԽմբագրել
Հեղափոխական գործունեությունը սկսել է 1880-ական թվականներին, Պետերբուրգում։ Աֆանասևը բանվոր դասակարգի առաջին մասսայական ելույթների մասնակից է։ 1891 թվականի մայիսի 1-ին արտասանել է փայլուն ճառ, որը բազմիցս վերատպագրվել է արտասահմանում և Ռուսաստանում։
1871 թվականից աշխատել է Կրենգոլմի մանուֆակտուրայում, որպես ջուլհակ։ Սակայն ուրիշի անձնագրով հեռացավ գյուղից և շրջեց Ռուսաստանով՝ «կյանքը տեսնելու» համար։ Հետո հանգռվանեց Օդեսսայում և աշխատեց նավակայանում։ Օդեսսայում նրան ձերբակալեցին և աքսորեցին իր գյուղը, որտեղից նա իր անձնագրով գնաց Պետերբուրգ և 1887 թվականին Վարոնինոյի գործարանում, որտեղ ծանոթացավ սոցիոլիստների հետ և բացեց ջուլհակների խմբակ։
Աֆանասևը հեղափոխական աշխատանք է ծավալել նաև Մոսկվայում, Ռիգայում, Իվանովո - Վոզնեսենսկում։ Զինվորական ծառայությունից հետո ինչ-որ ժամանակ անցկացրել է բնօրրանում և չնայած իր երիտասարդ տարիքին ընտրվեց այնտեղի առանջնորդ։1904 թվականից անլեգալ բնակվում էր Իվանովո - Վոզնեսենսկում, որտեղ ՌՍԴԲԿ տեղական խմբակի քարտուղարն էր։ Սեպտեմբերի 19-ին 1892 թվականին Աֆանասևը ձերբակալվեց և 3 տարվա բանտարկվելուց հետո ուղարկվեց իր գյուղը։
Սպանվել է սևհարյուրակայինների և ղազախների կողմից, Տալկա գետի մոտ կայացած ցույցի ժամանակ և հետագայում այդ վայրում կանգնեցվեց նրա արձանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |