Ֆեոդոսիա Մորոզովա
Ֆեոդոսիա Մորոզովա (ռուս.՝ Феодосия Морозова, մայիսի 21 (31), 1632 կամ 1632[1], Մոսկվա, Ռուսական թագավորություն - նոյեմբերի 2 (12), 1675[1] կամ նոյեմբերի 1, 1675[2], Բորովսկ) (օրիորդական ազգանունը` Սոկովնինա), ռուս բոյարուհի, հնադավանությունը ներկայացնող ռուս գործիչ, ավագերեց Ավակում Պետրովիչի հետևորդ։ Հին հավատին հավատարիմ մնալով և կոնֆլիկտ ունենալով Ալեքսեյ Միխայլովիչ ցարի հետ` Մորոզովան ձերբակալվել է, զրկվել կալվածքներից։ Նրան ուղարկել են Պանֆուտիևո-Բորովյան եկեղեցի, որտեղ պահել են վիրապում։ Հենց այնտեղ էլ նա սովահարությունից մահացել է։
Ֆեոդոսիա Մորոզովա ռուս.՝ Феодосия Морозова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 21 (31), 1632 կամ 1632[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 2 (12), 1675[1] կամ նոյեմբերի 1, 1675[2] |
Մահվան վայր | Բորովսկ |
Քաղաքացիություն | Ռուսական թագավորություն |
Կրոն | քրիստոնեություն և հնահավատներ |
Մասնագիտություն | միանձնուհի |
Ամուսին | Gleb Morozov? |
Ծնողներ | հայր՝ Prokofy Sokovnin? |
Boyaryna Morozova Վիքիպահեստում |
Հնադավանների կողմից պաշտվում է որպես սուրբ։
Կենսագրություն
խմբագրելՖեոդոսիան եղել է Պրոկոֆի Սոկովնինի դուստրը, ով հավանաբար եղել է թագուհուն սպասարկող պալատականներից։ Ֆեոդոսիան 17 տարեկան հասակում ամուսնացել է Գլեբ Մորոզովի հետ, ով Ռոմանովների ազգական Մորոզովների ընտանիքից է եղել։ Գլեբ Մորոզովի եղբայրը` Բորիս Մորոզովը, հսկայական կարողության տեր մարդ է եղել, սակայն զավակ չի ունեցել և մահացել է 1662 թվականին՝ ամբողջ կարողությունը թողնելով Գլեբին (կա նաև այլ վարկած)[3][4]։ Շուտով մահացել է նաև Գլեբը և երկու եղբայրների անբավ ունեցվածքը մնացել է Գլեբ և Ֆեոդոսիա Մորոզովների մանկահասակ որդուն` Իվանին։
Փաստացի ամբողջ ժառանգությունը կառավարում էր բոյարուհի Մորոզովան։ Նրանց բազմաթիվ կալվածքներից մեկում` Զյուզինո գյուղում, արևմտյան տիպի առանձնատուն է կառուցվել նրանց համար, որը նման առաջին շինություններից մեկն էր Ռուսաստանում։ Արքայական պալատում Ֆեոդոսիան զբաղեցրել է բարձրաստիճան բոյարուհու պաշտոն, եղել է ցար Ալեքսեյ Միխայլովիչի մտերիմներից։ Ժամանակակիցները վկայում են. «Տանը նրան սպասարկում էին մոտ 300 սպասավոր։ Նա ունեցել է մոտ 8.000 գյուղացի, երթևեկել է թանկարժեք կառքով, որը զարդարված էր արծաթի խճանկարով։ Վեց կամ տասներկու ձիեր էին քաշում նրա կառքը, իսկ նրա հետևից գնում էին ծառաները` մոտ հարյուր մարդ` նրան պատվի արժանացնելով»[5]։
Հնադավանություն
խմբագրելԲոյարուհի Մորոզովան եղել է Մոսկվայի կաթողիկոս Նիկոնի բարեփոխումների հակառակորդ և ակտիվորեն շփվել է հնադավանների ու նրանց առաջնորդ պրոտոպոպ Ավակում Պետրովիչի հետ։ Ֆեոդոսիա Մորոզովան զբաղվել է բարեգործությամբ, իր տանն ընդունել թափառականներին, աղքատներին։ 30 տարեկանում այրիանալով` նա հագնում էր երկար սև զգեստներ, սակայն Ավակում պրոտոպոպը նրան հանդիմանում էր` առավել պահեցողության կոչ անելով[6]։ Տանը Մորոզովան աղոթքներ էր անում հին ծիսակարգի համաձայն, իսկ նրա մոսկովյան տունը համարվում էր հին հավատի հետևորդների հավաքատեղի[7]։
Ակադեմիկոս Ալեքսանդր Պանչենկոն, ուսումնասիրելով Մորոզովայի և Ավակումի նամակները, գրել է, որ նրանցում չկան հավատին առնչվող քննարկումներ և կարծում է, որ Ֆեոդոսիան «կույր երկրպագու չէ, այլ տիրուհի ու մայր, որ զբաղված է տան գործերով ու որդով»[8]։
Ալեքսեյ Միխայլովիչ արքան, որ ընդհանուր առմամբ սատարում էր եկեղեցական բարեփոխումները, փորձում էր ազդել բոյարուհու վրա նրա ազգականների ու շրջապատի միջոցով` խլելով ու վերադարձնելով նրա կալվածքները։ Վճռական գործողություններից արքային հետ էր պահում Մորոզովայի դիրքը և թագուհի Մարիայի միջնորդությունները։ Ֆեոդոսիա Մորոզովան բազմիցս ներկա է եղել «նոր օծված» եկեղեցու ծիսակատարություններին, ինչը հնադավանների կողմից ընկալվում էր որպես «ստիպողական երեսպաշտություն», սակայն 1670 թվականին Ֆեոդորա անունով կնքվելով նոր հավատով` նա աստիճանաբար հեռանում է աշխարհիկ հավաքույթներից։
Հիվանդության պատրվակով 1671 թվականի հունվարի 22-ին (փետրվարի 1) բոյարուհի Մորոզովան հրաժարվում է Ալեքսեյ Միխայլովիչի և Նատալյա Նարիշկինայի հարսանիքին մասնակցելուց[8]։ Մերժումը հարուցում է արքայի զայրույթը. նա Մորոզովայի մոտ է ուղարկում բոյար Տրոեկուրովին` պահանջելով ընդունել եկեղեցական բարեփոխումները։ Ավելի ուշ նա ուղարկում է նաև իր քրոջ ամուսնուն` իշխան Ուրուսովին, սակայն Մորոզովան երկուսին էլ խստորեն մերժում է։
Մշակույթում
խմբագրելՍուրիկովի նկար
խմբագրելՎասիլի Սուրիկովը 1887 թվականին ստեղծել է «Բոյարուհի Մորոզովա» նկարը։ Նկարն ի դեմս բոյարուհու ունի մեկ միասնական կոմպոզիցիոն կենտրոն։ Նրա կերպարին նկարիչը հաղորդել է մոլեգին պահվածք։ Մորոզավան ձեռքը վեր է բարձրացրել` հին հավատի համաձայն երկու մատով խաչակնքելով և մարդկանց կոչ անելով պահպանել հին հավատը։ Նրա դեմքը ֆանատիկ է։ Բոյարուհին հագել է թավշյա սև մուշտակ, որն ավելի է ընդգծում նրա դեմքի գունատությունը։ Չնայած նկարում որոշ կերպարների առաջ է մղում ուղղակի հետաքրքրասիրությունը, ընդհանուր առմամբ մարդկանց մեծ մասը նրան նայում է հիացմունքով ու երկրպագում է նրան, իսկ բոյարուհին ինքը պատրաստ է մինչև վերջ գնալ իր համոզմունքների համար[9]։
Լիտովչենկոյի նկար
խմբագրելԲոյարուհու կերպարին անդրադարձել է նաև ռուս պատմանկարիչ, Կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Լիտովչենկոն։ Նրա «Բոյարուհի Մորոզովա» նկարը ստեղծվել է 1885 թվականին։ Ներկայումս պահվում է Նովգորոդի պետական միացյալ թանգարան-արգելոցում։
Շչեդրինի օպերա
խմբագրել2006 թվականին Ռոդիոն Շչեդրինն ավարտել է «Բոյարուհի Մորոզովա» երգչախմբային օպերան։ Օպերայի միջազգային բեմելը ծչագրվել էր 2007 թվականին Գերմանիայում, սակայն տեղափոխվել է 2006 թվականի հոկտեմբերի 30-ը Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։ Լիբրետոյի հիմքը կազմել է Ավակումի և Մորոզովայի նամակագրությունը։ Օպերայի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 2006 թվականին Կուլտուրա հեռուստաալիքով։
«Պառակտում» հեռուստասերիալ
խմբագրել2009-2011 թվականներին նկարահանվել է «Պառակտում» հեռուստասերիալը, որտեղ Մորոզովայի դերում խաղացել է Յուլյա Մելնիկովան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
- ↑ Другая версия:
Храбров А.Е Миф о наследстве боярыни Ф.П. Морозовой (постановка вопроса) // Старообрядчество: история, культура, современность: материалы / Осипов В.И. ред. — Музей истории и культуры старообрядчества, Боровский историко-краеведческий музей. — Москва: Музей истории и культуры старообрядчества, 2005. — Т. 1. — С. 25-31. — 435 с. — (сборник статей).
текст опубликован в Храбров А.Е (4 сентября 2007). «Миф о наследстве боярыни Ф.П.Морозовой. Постановка вопроса». Портал Credo.Ru (ռուսերեն). Москва. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին. - ↑ Кожурин К.Я Глава 3. Болярыня великая Морозовых. «Вдова я молодая после мужа своего, государя, осталася» // Боярыня Морозова. — Москва: Молодая гвардия, 2012. — С. 150. — 382 с. — (Жизнь замечательных людей, малая серия, выпуск 38). — 5000 экз. — ISBN 978-5-235-03559-1
- ↑ Соловьёв С. М. История России с древнейших времён Արխիվացված 2009-01-25 Wayback Machine
- ↑ Житие протопопа Аввакума, им самим написанное, и другие его сочинения. М., 1960. С. 208
- ↑ Барсков Я. Л. Памятники первых лет русского старообрядчества. СПб., 1912. С. 34
- ↑ 8,0 8,1 Панченко А. М. Боярыня Морозова — символ и личность. // Панченко А. М. Русская история и культура: работы разных лет. — СПб.: Юна, 1999. — С. 422—436
- ↑ Коллекция: мировая художественная культура Суриков, Василий Иванович. Боярыня Морозова. 1887. ГТГ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոսիա Մորոզովա» հոդվածին։ |