Ֆեդրիադներ, Ֆեդրիադի ժայռ[1] (հուն․՝ Φαιδριάδες)[2], երկու շագանակագույն-դարչնագույն[3] անհաս, 200-300 մետր դեպի ամպեր բարձրացող ժայռեր Հունաստանում, Ֆոկիդայում և Միջին Հունաստանում։ Բարձրանում են դեպի Պառնասի հարավային լանջ՝ Կաստալի աղբյուրի տակ՝ Դելֆի հինավուրց քաղաքից 200 մետր վերև։ Ծովի մակարդակից բարձր է 600 մետր։ Ժայռերը արտացոլում են արևի ճառագայթները։ Այդ պատճառով էլ հին հույները դրանք անվանում էին Ֆեդրիադներ (Փայլուն)։ Արևմտյան ժայռը հնում կոչվել է Նավպիլիա («Ναυπλία»), այժմ՝ Ռոդինի (Ροδινή — Վարդագույն), իսկ արևելյանը՝ Հիմապեա («Υάμπεια»)[4], այժմ՝ Ֆլեմբուկոս (Φλεμπούκος — Բոցեղեն)։ Անհիշելի ժամանակներից այստեղ ապրել է Դելփյան պատգամախոսը։ Թեք լանջի վրա՝ Ռոդինի ժայռի ստորոտին, գտնվում է Ապոլլոնի տաճարը։ Ֆլեմբուկո ժայռի ստորոտի վրա է գտնվում Աթենասի տաճարը։ Ֆլեմբուկոս ժայռից նետում էին աստվածանարգողներին և սրբապիղծներին, որոնք դատապարտված էին մահվան[5]։ Ժայռերը կտրում էր Պլեստոս գետը, որը հոսում էր Պառնասի և Կիրֆի լեռան միջև գտնվող կիրճով[1][5][6][7]։

Ֆեդրիադներ
Տեսակժայռ
Երկիր Հունաստան
ՎայրԴելֆի
Աշխարհագրական
տեղադրություն
Պառնաս

Ֆեդրիադները կազմված են մուգ կրաքարից, կազմավորվել են Յուրայի ժամանակաշրջանում։

Հերոդոտոսը մեզ է փոխանցել Դելփյան տաճարի լեգենդը, որտեղ ասվում է, որ մ.թ.ա. 480 թվականին՝ դեպի Հունաստան պարսկական երկրորդ ներխուժման ընթացքում Քսերքսես I-ի զորքերը Ֆոկիդա քաղաքից շարժվել են դեպի Դելֆի՝ Կորնթոսի պարանոց։ Դելփյան պատգամախոսը Ապոլլոն աստծու անունից արգելել է ձեռք տալ տաճարի գանձերին և ասել է, որ կկարողանա պաշտպանել դրանք։ «Երբ բարբարոսները հայտնվեցին Աթենասի տաճարում, երկնքից շանթ ու կայծակ էր թափվում, իսկ Պառնասից սասրսափելի դղրդյունով երկու պոկված գագաթներ գահավիժում էին՝ ապշեցնելով բազմաթիվ պարսիկների»։

Մյուս ողջ մնացած պարսիկները վազում էին դեպի Բեոտիա։ Պարսիկներին հետևում և սպանում էին դելֆ հերոսներ Ֆիլակն ու Ավտոնոուսը։ Աթենասի տաճարը Ֆիլակին նվիրված տաճարի մի մասն էր[8]։ Ավտոնոուսին նվիրված մասը գտնվում էր Հիմապեա ժայռի ստորոտին՝ մոտ Կաստալ աղբյուրին[9]։

Բալկանյան թերակղզի գալերի ներխուժման ժամանակ՝ մ.թ.ա. 278 թվականին, Բրենը գալաթների զորքին տարավ Դելֆա, սակայն ջախջախվեց հույների դեմ ճակատամարտի ժամանակ՝ Ապոլլոն աստծու տված նշանների պատճառով. գալաթներին պարտեցնում էին կայծակները, սառնամանիքն և ձյունը, երկրաշարժները, նրանց վրա էին գահավիժում ժայռերը, հետապնդում էր «խուճապարարական» վախը և խելագարությունը։ Գալաթները մահանում էին նաև սովից[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Phocis // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  2. Федриады // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  3. Соколов, Глеб Иванович Дельфы. — М.: Искусство, 1972. — С. 10. — 184 с. — (Города и музеи мира).
  4. Ὑάμπεια // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  5. 5,0 5,1 Парнас // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  6. Страбон. География. IX, 3, 3
  7. Дельфы : Альбом / Текст Казимеж Михаловский ; Фотогр. Анджей Дзевановский. — Варшава: Аркады, 1977. — 24 с. — (Искусство и культура Древнего мира).
  8. Павсаний. Описание Эллады. X, 8, 4
  9. Геродот. История. VIII, 34—39
  10. Павсаний. Описание Эллады. X, 23, 3—5