Ֆեդոն Մատտեու
Ֆեդոն Մատտեու (հուն․՝ Φαίδων Ματθαίου, հուլիսի 12, 1924[2], Սալոնիկ, Հունաստան - սեպտեմբերի 17, 2011[1][2], Սալոնիկ, Հունաստան)[3]), հույն բասկետբոլիստ և մարզիչ, որը հանդես է եկել կենտրոնականի և խաղարկողի դիրքերում առաջին համարի ներքո։ Որպես բասկետբոլիստ Հունաստանի բասկետբոլի ագզային հավաքականի կազմում հանդես է եկել Հելսինկիում անցկացվող Օլիմպիադային։
![]() հուն․՝ Φαίδων Ματθαίου | ||
![]() | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Կենտրոնական/Խաղարկող | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 12, 1924 (98 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() | |
Մահացել է | սեպտեմբերի 17, 2011 (87 տարեկան հասակում) | |
Վախճանի վայրը | ![]() | |
Ազգություն | ![]() | |
Կարիերա սկիզբ | 1945 թվական | |
Կարիերա ավարտ | 1957 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
Որպես խաղացող
Որպես մարզիչ | ||
Խաղացողի կարիերաԽմբագրել
Ֆեդոնը հունական սուպերլիգայի «Արիս» ակումբի նախագահ Մանտոս Մատտեուի որդին է։ Բասկետբոլիստի կարիերան սկսել է 1945 թվականին «Արիս» ակումբի կազմում։ 1949 թվականին տեղափոխվել է «Պանատինաիկոս»։ Այս ակումբի կազմում նա երեք անգամ հաղթել է Հունաստանի առաջնությունը, 1955 թվականին հանդես է եկել Միջազգային գավաթում և դարձել է ամբողջ առաջնության MVP: 1955 թվականին նա հանդես է եկել «Պանիոնիոս» և «Սպորտինգ» ակումբների կազմերում, որից հետո տեղափոխվել է իտալական «Վարեզե»։ Խաղացողի կարիերան ավարտել է «Արիս» ակումբում 1957 թվականին[4]։
Մատտեուն Հունաստանի հավաքականի կազմում անցկացրել է 44 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 539 միավոր (12,25 մ/խ)։ Հունաստանի հավաքականի կազմում նա իր առաջին պաշտոնական խաղը անցկացրել է 1949 թվականի Եվրոպայի բասկետբոլի առաջնությանը, որի ընթացքում հավաքել է 66 միավոր՝ դառնալով ակումբը լավագույն ռմբարկու և նվաճելով բրոնզե մեդալ։ Հետագայում նա խաղացել է 1951 թվականի Եվրոպայի առաջնությանը[5]։
Մարզչական կարիերաԽմբագրել
Մատտեուն կարիերան ավարտելուց հետո դարձել է մարզիչ։ Նա 1961, 1965 և 1969 թվականների Եվրոապայի առաջնություններին եղել է Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։ Մարզել է հունական սուպերլիգայի «Օլիմպիակոս», ԱԵԿ, ՊԱՈԿ և «Պերիստերի» ակումբները։ Նաև մարզել է իտալական «Շտորմ Վարեզե» և «Վիրտուս Աուրելիա» ակումբները։ 1970 և 1973 թվականներին եղել է ՖԻԲԱ բոլոր աստղերի խաղի Եվրոպայի հավաքականի գլխավոր մարզիչ։ «Օլիմպիակոս» ակումբի հետ միասին Մատտեուն 1976 թվականին դարձել է Հունաստանի առաջնության և գավաթի հաղթող, իսկ 1984 թվականին ՊԱՈԿ ակումբի հետ՝ Հունաստանի գավաթի հաղթող։
ՁեռքբերումներԽմբագրել
ԽաղացողԽմբագրել
- Հունաստանի չեմպիոն՝ 1950, 1951, 1954
- Viareggio միջազգային գավաթի լավագույն ռմբարկու՝ 1955
- Viareggio միջազգային գավաթի MVP՝ 1955
- Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր՝ 1949
ՄարզիչԽմբագրել
- Հունաստանի չեմպիոն՝ 1976
- Հունաստանի գավաթի հաղթող՝ 1976, 1984
- ՖԻԲԱ բոլոր աստղերի խաղի Եվրոպայի հավաքականի մարզիչ՝ 1970, 1973
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://sports.in.gr/basketball/article/?aid=1231128854
- ↑ 2,0 2,1 2,2 Faidon Matthaiou
- ↑ Sports.in.gr «Έφυγε» σε ηλικία 87 ετών ο Φαίδων Ματθαίου (հուն.)
- ↑ Naftemporiki.gr Απεβίωσε ο Φαίδων Ματθαίου (հուն.)
- ↑ FIBAEurope.com Fedon Mattheou (Greece) (անգլ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- ՖԻԲԱ կայքում (անգլ.)
- Հունաստանի բասկետբոլի Փառքի սրահի կայքում (անգլ.)