Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան (իսպաներեն՝ Casa-Museo Federico García Lorca, հայտնի է նաև Huerta de San Vicente անվանումով, որը իսպաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Սան Վիսենտեի բանջարանոց), թանգարան, որը գործում է 20-րդ դարի իսպանացի նշանավոր բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ընտանեկան ամառանոցում[5]։ Շինությունն ու նրան կից այգին ներկայումս ընկած են բանաստեղծի ծննդավայր Գրանադա քաղաքի Ֆեդերիկո Գարսիա Լորկայի անվան զբոսայգում, որը հանդիսավորությամբ բացվել է 1995 թվականին[6]։

Ֆեդերիկո Գարսիա Լորկայի տուն-թանգարան
Huerta de San Vicente.jpg
Տեսակպատմական շենք-թանգարան, բնակելի տուն, թանգարան և թանգարան
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1][2][3][…]
ՏեղագրությունԳրանադա[1][2][3][…]
ՀասցեCalle Virgen Blanca 6, Huerta de San Vicente, 18004 Granada[2][4]18004[2][4]
Հիմնադրվել է1995
ՏնօրենLaura García Lorca?
Կայքhuertadesanvicente.com
Քարտեզ
Քարտեզ

ՊատմությունԽմբագրել

Շինությունը 19-րդ դարի երկրորդ կեսի պատմական կառույց է, սկզնապես անվանվել է Huerta de los Mudos: Բանաստեղծի հայրը՝ Ֆեդերիկո Գարսիա Ռոդրիգեսը, այդ տունը գնել է 1925 թվականի մայիսի 27-ին և իր կնոջ՝ Վիսենտա Լորկա Ռոմարինի պատվին վերանվանել Huerta de San Vicente: Շենքը հիմնականում պահպանվել է նախնական վիճակում[7]։

Ֆեդերիկո Գարսիա Լորկան այդ տանն ապրել է 1926-1936 թվականներին, սպանվելուց որոշ ժամանակ առաջ՝ նախքան ընկերոջ՝ Լուիս Ռոզալեսի տուն տեղափոխվելը, մի քանի օր դարձյալ Huerta de San Vicente-ում է անցկացրել։ Այստեղ է նա գրել իր գլուխգործոցներից մի քանիսը, ինչես, օրինակ՝ «Արյունոտ հարսանիք» չափածո թատերգությունը (1932), Էրմա ողբերգական պոեմը (1934)։

Իսպանիայում Ֆրանսիսկո Ֆրանկոյի բռնապետության հաստատումից հետո՝ 1941 թվականին Լորկայի ընտանիքը լքել է Իսպանիան ու մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, բայց պահպանել է ամառանոցի սեփականության իրավունքը[8]։

ԹանգարանըԽմբագրել

1985 թվականի ապրիլի 6-ին Իզաբել Գարսիա Լորկան շինությունը և դրան կից այգին նվիրել է Գրանադա քաղաքին՝ պայմանով, որ այնտեղ ստեղծվի բանաստեղծին նվիրված թանգարան։ Դրանից մոտավորապես տասը տարի անց՝ 1995 թվականի մայիսի 10-ին կայացել է տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը[9]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել