Ֆարուք Շարաան (արաբ․՝ فاروق الشرع‎‎, դեկտեմբերի 10, 1938(1938-12-10)[1], Դառաա, Սիրիա), սիրիացի քաղաքական գործիչ և դիվանագետ։ Սիրիայի փոխնախագահ (2006 թվականից մինչ օրս)։

Ֆարուք Շարաա
 
Կուսակցություն՝ Բաաս կուսակցություն (Սիրիա)
Կրթություն՝ Լոնդոնի համալսարան և Դամասկոսի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1938(1938-12-10)[1] (85 տարեկան)
Ծննդավայր Դառաա, Սիրիա
Քաղաքացիություն  Սիրիա

Կենսագրություն խմբագրել

Ֆարուք Շարաան ծնվել է Դարա նահանգում, սուննի ընտանիքում, 1938 թվականի դեկտեմբերի 10-ին[2][3][4]։ Նա սովորել է անգլերեն։

Մոտ տասը տարի աշխատել է Սիրիական ավիաուղիներում, այդ ժամանակ հիմնականում ապրել է Եվրոպայում։ 1970-ական թվականներին դարձել է Բաաս կուսակցության ակտիվ անդամ և սկսել դիվանագիտական կարիերա։ 1976-1980 թվականներին եղել է Իտալիայում Սիրիայի դեսպան, իսկ 1980-1984 թվականներին՝ Սիրիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 1984 թվականին նշանակվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար։ 2006 թվականի փետրվարի 15-ին Ֆարուք Շարաան երդվել է որպես Սիրիայի փոխնախագահ։

2012 թվականի հուլիսին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Դամասկոսում ուժային գերատեսչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ իրականացված ահաբեկչությունից հետո Ֆարուք Շարաան լքել է իր պաշտոնը, միացել ընդդիմությանը և փախել Հորդանանի տարածք[5]։ 2012-ի օգոստոսի 26-ին Շարաան հայտնվեց Սիրիայի հեռուստատեսային տեսախցիկների առջև ՝ որպես փոխնախագահ, հերքելով այդ կեղծ տեղեկությունները[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «List of persons and entities referred to in articles 3 and 4». Official Journal of the European Union. 2011 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 19-ին.
  3. «Syrian vice president's absence raises questions of his whereabouts». The Times of Israel. 2012 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  4. Sharp, Jeremy M. (2011 թ․ օգոստոսի 9). «Unrest in Syria and U.S. Sanctions Against the Asad Regime» (PDF). Congressional Research Service. Արխիվացված է օրիգինալից (CRS Report for Congress) 2013 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 21-ին.
  5. Вице-президент Сирии Фарук Шараа. Справочная информация // ИТАР-ТАСС, 18 августа 2012 года
  6. «Syrische vicepresident toont zich weer (en is dus niet overgelopen)». NRC Handelsblad (Dutch). 2012 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել