Ֆան Տհի Կիմ Ֆուկ, (վիետ․՝ Phan Thị Kim Phúc, հուլիսի 27, 1963(1963-07-27), Trang Bang, Հարավային Վիետնամ[1]), առավել ճանաչված է Կիմ Ֆուկ անունով, վիետնամուհի, համաշխարհային ճանաչում է ստացել Վիետնամական պատերազմի ժամանակ ամերիկյան զինվորական թղթակից Նիկ Ուտի արած լուսանկարների շնորհիվ։

Ֆան Տհի Կիմ Ֆուկ
վիետ․՝ Phan Thị Kim Phúc
Ծնվել էհուլիսի 27, 1963(1963-07-27) (60 տարեկան)
ԾննդավայրTrang Bang, Հարավային Վիետնամ[1]
Քաղաքացիություն Կանադա,  Վիետնամ և  Հարավային Վիետնամ
Կրոնքրիստոնեություն և Caodaism?
ԿրթությունՀավանայի համալսարան
Մասնագիտությունգրող և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
 Phan Thi Kim Phuc Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կիմ Ֆուկը ծնվել է Սայգոնի հյուսիս արևմուտքում գտնվող Չանգբանգ գյուղում։ 1972 թվականի հունիսի 8-ին այստեղ պայքար է ընթացել Հյուսիսային Վիետնամի և Հարավային Վիետնամի բանակների ստորաբաժանումների միջև, որին ականատես է եղել թղթակից Նիք Ուտը։ Մի խումբ խաղաղ բնակիչներ, որոնց թվում եղել է իննամյա Կիմ Ֆուկը, լքել են գյուղը և շարժվել դեպի կառավարական բանակի դիրքերը, քանի որ գյուղն արդեն գտնվում էր հակառակորդի վերահսկողության տակ։ Հարավային Վիետնամի Օդուժի օդաչուն սխալմամբ այս խումբը շփոթել է Հյուսիսային Վիետնամի բանակի զինվորների հետ և ռմբակոծել է նապալմային ռումբերով։ Նիք Ուտը հարձակումից անմիջապես հետո որսացել է պահը՝ ծխի քուլաների ֆոնի վրա մի խումբ երեխաներ, որի կենտրոնում առանձնանում էր մերկ հեկեկացող աղջիկ (Կիմ Ֆուկը իր վրայից պատռել է այրվող հագուստը)՝ ցավից աղավաղված դեմքով։ Դրանից հետո լրագրողը տուժած երեխաներին տեղափոխել է Կուտիի հոսպիտալ։

Ճանաչում խմբագրել

Իր լուսանկարի համար Ուտն արժանացել է Պուլիցերյան մրցանակի։ «Նապալմը Վիետնամում» դարձել է Վիետնամի պատերազմի երկու ամենահայտնի լուսանկարներից մեկը[4] և մեծ տպավորություն է թողել ամերիկյան հասարակության վրա։ Ինչպես մյուս լուսանկարի դեպքում, դրվագի առկա տեսաերիզները նկատելի տարածում չեն ստացել։

Հետագա կյանք խմբագրել

Հոսպիտալում բժիշկները եզրակացրել են, որ Քիմ Ֆուկի ստացած այրվածքները մահացու են։ Չնայած դրան, նա ողջ է մնացել և տուն է վերադարձել 17 պլաստիկ վիրահատությունից հետո։ Պատերազմի ավարտից հետո նա երկար ժամանակ Վիետնամի կառավարության կողմից ընդունվել է որպես հակապատերազմական խորհրդանիշ և զրկվել է համալսարանական կրթություն ստանալու հնարավորությունից[5]։ Նրան թույլատրել են շարունակել ուսումը միայն 1986 թվականին[6]։ Կիմ Ֆուկը սովորել է Կուբայում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա ամուսնուն։ 1992 թվականին, իրենց «մեղրամսի» ընթացքում, Գանդեր օդանավակայանի (Նյուֆաունդլենդ) օդանավից նրանք փախել և քաղաքական ապաստան են ստացել Կանադայում։ Ներկայումս Կիմ Ֆուկն իր ընտանիքի հետ ապրում է Օնտարիոյի Այաքս քաղաքում (Տորոնտոյի արվարձան

1996 թվականին Վետերանների օրը Կիմ Ֆուկը ելույթ է ունեցել Վիետնամի վետերանների հուշահամալիրում։ Այդ ելույթի ընթացքում նրան նկատել է ամերիկացի վետերան Ջոն Պլամերը։ Արդյունքում Ջոն Պլամերը հանդիպել Կիմ Ֆուկի հետ և ներողություն խնդրել՝ նշելով, որ ինքը պատասխանատու է 1972 թվականի հունիսի 8-ին Չանգբանգի շրջանում ավիահարվածի համար։ Ավելի ուշ պարզվել է, որ Պլամերը միայն պատասխանատու է եղել Հարավային Վիետնամի ստորաբաժանը կից ամերիկյան ռազմական խորհրդականից օդային աջակցության խնդրանքը ԱՄՆռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումին փոխանցելու համար։ Սակայն, հակառակ որոշ պնդումների, հարվածը հասցվել է հարավՎիետնամական ավիացիայի կողմից։

1997 թվականին Կիմ Ֆուկը նշանակվել է ՄԱԿ -ի բարի կամքի դեսպան։ Կանադացի գրող Դենիս Չոնգը հեղինակել է Կիմ Ֆուկի կենսագրությունը «Աղջիկը նկարի մեջ՝ Կիմ Ֆուկի, Լուսանկարի և Վիետնամի պատերազմի պատմություն»(«The Girl in the Picture: the Story of Kim Phúc, the Photograph and the Vietnam War»):

2015 թվականին նա անվճար լազերային բուժում է ստացել՝ մեջքի և ձախ թևի այրվածքների հետքերը նվազեցնելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել