Ֆաբլուխ Հարությունյան
Ֆաբլուխ Ռուբենի Հարությունյան (դեկտեմբերի 10, 1929, Ղարաքիլիսա, ԽՍՀՄ - մայիսի 8, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978)։
Ֆաբլուխ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 10, 1929 Ղարաքիլիսա, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 8, 1981 (51 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1952) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1974) և պրոֆեսոր (1978) |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է ԵՊՀ-ն (1952)։ 1965-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, 1968-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։ 1977-1981 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառագայթման դետեկտորների ստեղծմանը։ Ուսումնասիրել է մակերևութային անհարթություններից էլեկտրոնների ճառագայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը։
ԵրկերԽմբագրել
- Charged particle radiation in inhomogeneous media and its application for high energy particle detection: (2-nd part), 1975, t.p. (F. R. Harutyunian)
- Тормозное излучение электронов среды, возникающее при прохождении через неё тяжелых заряженных частиц, 1975, т.л. (Ф. Р. Арутюнян)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 323)։ |