Ֆաբլուխ Ռուբենի Հարությունյան (դեկտեմբերի 10, 1929(1929-12-10)[1][2], Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[1][2] - մայիսի 8, 1981(1981-05-08)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2])), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1978

Ֆաբլուխ Հարությունյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1929(1929-12-10)[1][2]
Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էմայիսի 8, 1981(1981-05-08)[2] (51 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[1][2], Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ[1][2], Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ[1][2] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1][2]
Ալմա մատերՀԱՊՀ (1952)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1][2] (1974)

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ԵՊՀ-ն (19521965-1968 թվականներին՝ ՀՀ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի, 1968-1976 թվականներին՝ ՀՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ։ 1977-1981 թվականներին՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային և տարրական մասնիկների տեսությանը։ Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառագայթման դետեկտորների ստեղծմանը։ Ուսումնասիրել է մակերևութային անհարթություններից էլեկտրոնների ճառագայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը։

Երկեր խմբագրել

  • Charged particle radiation in inhomogeneous media and its application for high energy particle detection: (2-nd part), 1975, t.p. (F. R. Harutyunian)
  • Тормозное излучение электронов среды, возникающее при прохождении через неё тяжелых заряженных частиц, 1975, т.л. (Ф. Р. Арутюнян)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբլուխ Հարությունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 323