Օֆելյա Վարդանյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Օֆելյա Գրիգորի Վարդանյան (1923, Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1980[1]), հայ գեղանկարիչ։

Օֆելյա Վարդանյան
Ի ծնեՕֆելյա Գրիգորի Վարդանյան
Ծնվել է1923
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել է1980[1]
Ազգությունհայ
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

1947 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1953 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1969 և 1972 թվականներին անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում։ Գործերից են՝ «Գարնանային օրրան», «Բարի լույս», «Գայանեի դիմանկարը», «Չինական վարդեր», «Մայրություն»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=5631
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան