Իժ (անգլ.՝ Viper), նախկինում հայտնի է որպես Մադամ Հիդրա (անգլ.՝ Madame Hydra), իրաական անունը Օֆելյա Սարգսյան (անգլ.՝ Ophelia Sarkissian), Marvel Comics-ի կերպար է, «Վրիժառուների», Ա․Պ․Լ․Զ․Ա․ -ի և Իքս Մարդկանց հակառակորդն է։

Իժ
Հրատարակման պատմություն
ՀրատարակիչMarvel Comics
Դեբյուտ«Կապիտան Ամերիկա» թիվ 110 (1969, փետրվար)
ՀեղինակՋիմ Սթերանկոն
Դերակատար / ՁայնՍվետլանա Խոդչենկովա, Mallory Jansen? և Սանդրա Հես
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էCaptain America?, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, The Avengers: Earth's Mightiest Heroes?, Agents of S.H.I.E.L.D.?, Nick Fury: Agent of S.H.I.E.L.D.? և Կուղխ
Անձնական տվյալներ
Դիրքորոշումսկբից չարիք, հետո բարիք
Ի ծնե անունանգլ.՝ Ophelia Sarkissian
ԿեղծանուններՄերիամ Դրյու, Լեոնա Հիս, Իժ, Միսիս Սմիթ, Ռազմիկ Սպիտակ Արքայադուստր, Կանաչ Թագուհի, Մադամ Հիդրա
Տեսակմուտանտ, անիմացիոն կերպար, կինոհերոս և հեռուստատեսային կերպար
Հասակ175 սմ
Քաշ54 կգ
Մազերի գույնթխահեր
Աչքերի գույնկանաչ
Ծննդավայրանհայտ է, ինչ-որ տեղ Արևելյան Եվրոպայում։
Սեռիգական
Քաղաքացիությունանքատ է, ունի դատվածություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆում։
Զբաղմունքդիվերսանտ, ահաբեկիչ, վարձկան, նախկինում Մադրիպուրի տիրակալուհի
Ընտանեկան կարգավիճակամուսնացած էր Արծաթե Սամուրայի հետ (Ապոկալիպսիսի Դար)։
ԱմուսինԿուղխ
Թիմեր և կազմակերպություններ
«Ձեռք», «Դժողքի Կրակի Ակումբ», «Մարդիպուր», «Հիդրա», «Գաղտնի Կայսրություն», Օձի Ջոկատ
Դաշնակիցներ
Արծաթե Սամուրայ, Բումերանգ, Կարմիր Գանգ, Կարմիր Օմեգա, Կուղխ (նախկինում), Սարդ-կինը (Նախկինում)։
Թշնամիներ
Կուղխ, Վ.Ա.Հ.Ա.Ն, Վրիժառուները, Սարդ-կինը, Նիք Ֆյուրի, Կապիտան Ամերիկա, Իքս Մարդիկ

Կերպարին ստեղծել է Ջիմ Սթերանկոն և այն առաջին անգամ հայտնվել է «Կապիտան Ամերիկա» թիվ 110 ( փետրվար 1969) կոմիքսում։

Կենսագրություն խմբագրել

Կինը, որը հետո դարձավ «Իժ» ծնվել էր 1920-ն թվականին։ Մանուկ հասակում նա որբացավ, երբ նրա ծնողները մահացան քաղաքական հեղափոխությունների ժամանակ՝ Արևելյան Եվրոպայում։ Մեծացել է Հունգարիայում։

Ուժերը և ունակությունները խմբագրել

Իժը չունի գերմարդկային ունակություններ, բայց նրա ֆիզիկական բնութագրերը՝ ուժ, դիմացկունություն, ճարպկություն, արագություն, ռեֆլեքս, գտնվում են մարդկային կարողությունների գագաթնակետին։ Նա գրեազանց տիրապետում էր թրին և մարտարվեստի վարպետ է։

Որպես կանոն, Իժը օգտագործում է բազմազան թունավորված զենքեր, որոնց հիմքն է կազմում օձի մոտիվները՝ տեգեր, արհեստական եղունգներ և այլ։

Իժը - ինտրիգների անզուգական վարպետ է։ Նա հանցավոր կազմակերպությունների ղեկավարման ահռելի փորձ ունի, հրաշալի ռազմավարական և մարտավարական ունակություններ ունի։ Նա աշխարհի լավագույն լրտեսներից մեկն է։ Նա նաև սիրում է կրել կաշվե կանաչ զգեքստ որը գրկում է ողջ մարմինը ինչպես դա ցուցադրված է «Կուղխ»  ֆիլմում։

Այլընտրանքային տարբերակներ խմբագրել

Ապոկալիպսիսի Դար խմբագրել

Այս մութ իրականությանում Իժը ամուսնացած էր Արծաթե Սամուրայի հետ, ամուսնու հետ նրանք պայքարում էին Ճապոնիայի կղզիներից Ապոկալիպսիսի Հեծյալների դեմ։ Իժը սպանվել էր, երբ փրկում էր Սամուրայի կյանքը։ Նրա մահը ստիպեց Արծաթե Սամուրային ընդունել Մագնետոյի առաջարկը և միանալ Իքս Մարդկանց։

Ultimate խմբագրել

Ultimate Marvel տիեզերքում Իժը հայտնվում է "Ultimatum: Spider-Man Requiem" կոմիքսում ՀԻԴՐԱ կազմակերպության հետ։ Նա հարձակվում է Թոնի Ստարկի գրասենյակի վրա, որպեսզի ստանա Երկաթե մարդու զրահը, բայց տապալվում է նրա կողմից Սարդ-մարդու օգնությամբ և վերցվեց Վ.Ա.Հ.Ա.Ն-ի հսկողության տակ։

Կոմիկսներից դուրս խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

  • «Իքս Մարդիկ՝ Էվոլյուցիա» անիմացիոն սերիալում հանդիսանում է որպես Իքս Մարդկանց գլխավոր թշնամի։
  • Նա նաև հայտնվում է «Վրիժառուները՝ Երկրի հզորագույն հերոսները» անիմացիոն սերիալում։

Ֆիլմեր խմբագրել

  • «Նիք Ֆյուրի՝ Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալը» ֆիլմում Իժի դերը կատարել է Սանդրա Հեսը։ Ֆիլմում նրան կոչում էին Անդրեա ֆոն Շթրուքեր։
  •  
    Սվետլանա Խոդչենկովա - Հիդրայի դերակատարը «Կուղխ» ֆիլմում:
    Ռուս դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան մարմնավորել էր Իժին Կուղխի մասին պատմող երրորդ «Կուղխ» ֆիլմում։ Այս տարբերակը զգալիորեն տարբերվում է կոմիսքսական տարբերակից՝ նրա անունն է Վիկտորիա Գրին, նա ՀԻԴՐԱ-ի գործակալ չէ, այլ գերունակություններով մուտանտ։ Ֆիլմում Իժը հանդիսանում է Կուղխի հիմանական հակառակորդը։ Հայտնի է, որ նա համատեղում է կենսաքիմիան և մետաֆիզիկան, թույները նրա մասնագիտացումն է։ Ավելի վաղ դերի համար դիտարկվել էր Ջեսիկա Բիլը, բայց նա հրաժարվեց[1][2]։

Տեսախաղեր խմբագրել

«Կապիտան Ամերիկա՝ Գերզինվոր» խաղի մեջ կերպարին ձայնավորել է Օդրի Վասիլեվկին։

Նշումներ խմբագրել

  1. «Hugh Jackman May Cross Paths With Jessica Biel In THE WOLVERINE!! — Ain't It Cool News: The best in movie, TV, DVD, and comic book news». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
  2. http://www.twitchfilm.com/news/2012/07/breaking-20th-century-fox-in-talk-with-svetlana-khodchenkova-for-viper-in-the-wolverine.php(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել