Օքտոմբեր (Գուդաութայի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օքտոմբեր (այլ կիրառումներ)

Օքտոմբեր (Արախու, նախկինում՝ Օկտյաբրսկոյե-Սովետսկոյե, վրացերեն՝ ოქტომბერი), գյուղ Աբխազիայի Գուդաութայի շրջանում։ Գտնվում է Գուդաութայից 20 կմ հեռավորության և ծովի մակարդակից 110 մ բարձրության վրա։

Գյուղ
Օքտոմբեր
վրաց.՝ ოქტომბერი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳուդաութայի մունիցիպալիտետ
ԲԾՄ110 մ
Բնակչություն769 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Օքտոմբեր (Գուդաութայի շրջան) (Աբխազիա)##
Օքտոմբեր (Գուդաութայի շրջան) (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղն ուներ 168 բնակիչ, հիմնականում հայեր[1][2], իսկ 1989 թվականին, գյուղում ապրում էր 769 մարդ[3], կրկին հայեր։

Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ հայկական միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ և բուժկայան։

Գյուղը հիմնադրել են Սամսունի շրջակայքի գյուղերից եկած հայերը` 1891 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։