Օրտայի թանգարան (հոլ.՝ Hortamuseum, ֆր.՝ Musée Horta), թանգարան Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, որի ցուցադրությունը նվիրված է ճարտարապետ Վիկտոր Օրտայի կյանքին ու ստեղծագործությանը։ Թանգարանը գտնվում է նույն շենքում, որը մի ժամանակ եղել է Օրտայի բնակության ու ստեղծագործելու վայրը։ 2000 թվականին թանգարանը Օրտայի նախագծով կառուցված երեք առանձնատների հետ ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Օրտայի թանգարան
Տեսակճարտարապետության թանգարան
Երկիր Բելգիա[1][2][3][…]
Ղեկավարության նստավայրSaint-Gilles - Sint-Gillis, Բրյուսել, Բելգիա
ՀասցեRue Américaine 25, 1060 Saint-Gilles, Belgique և Amerikastraat 25, 1060 Sint-Gillis, België
Կայքhortamuseum.be(անգլ.)(ֆր.)(ճապոներեն)(նիդեր.)
Ներքին հարդարանքի մի մասը

Պատմություն

խմբագրել

Շենքը կառուցվել է ըստ Օրտայի նախագծի և նրա պատվերով 1898-1901 թվականներին։ Անգամ շինարարության ավարտից հետո Օրտան շարունակել է փոփոխել տան տեսքը, 1906 թվականին տան մոտ այգի է ավելացվել։ Ապահարզանից հետո Օրտան վարձակալել է շինությունը, սակայն ի վերջո դառել է դրա սեփականատերն ու տան մշտական բնակիչը և որոշ փոփոխություններ է արել դրա ներքին հարդարման մեջ։ Օրտան մեծացրել է ստուդիան, բաց տեռաս ու ձմեռային այգի է ավելացրել։ Տան դիմացի տարածությունը փոփոխվել է 1911 թվականին Օրտայի կողմից ավտոտնակի կառուցումից հետ։ Տունը վաճառվել է Հենրի Պինտեին 1919 թվականին, իսկ 1926 թվականին շինության երկու մասերն առանձնացվել են իրարից։ Սուրբ Ժիլի կոմունան ձեռք է բերել տան բնակելի հատվածը 1961 թվականին՝ այնտեղ Օրտային նվիրված թանգարան կառուցելու նպատակով։ 1967 թվականին տունը վերանորոգվել է Ժան Դելիի ղեկավարությամբ, որից հետո շինության կառուցվածքը մեծապես սկսել է համապատասխանել թանգարանային նշանակությանը։ 1969 թվականին թանգարանը բացվել է հանրության համար[4]։ 1970-ական և 1980-ական թվականներին ևս անց են կացվել վերանորոգման աշխատանքներ։

Նկարագրություն

խմբագրել

Թանգարանի ներսում գտնվում է մշտական ցուցադրություն, որը ներառում է մոդեռն ոճի կահույքի հավաքածու, արվեստի գործիքներ ու առարկաներ, որոնք օգտագործել են Օրտան ու իր ժամանակակիցները, այդ թվում` Օրտայի կյանքի հետ կապված փաստաթղթեր։ Թանգարանը կազմակերպում է Օրտայի և նրա արվեստի հետ կապված թեմատիկ ցուցահանդեսներ։

Թանգարանն ունի միջին չափեր և Օրտայի կողմից օգտագործվել է որպես յուրօրինակ «լաբորատորիա», որտեղ նա ուսումնասիրել է շինարարության տարբեր մեթոդներ` օգտագործելով լավագույն տեխնոլոգիաներ, որոնք հասանելի էին այդ ժամանակ։ Շինության ընդհանուր լայնությունը 12.5 մետր է, այդ թվում` 6.7 մետրը կազմում է բնակելի հատվածը, իսկ 5.8 մետրը՝ ստուդիան։ Տունն ունի երեք հարկ, դրա կտուրը թեքություն ունի երկու կողմերից։ Տան բակը քարապատ է և զարդարված է մետաղական բազրիքներով։ Շինությունը հայտնի է իր ապակե առաստաղով, որը տեղակայված է անմիջապես գլխավոր աստիճանավանդակի վերևում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտայի թանգարան» հոդվածին։