Օրյոլի պետական համալսարան

Օրյոլի Իվան Տուրգենևի անվան պետական համալսարան (ՕՊՀ) (ռուս.՝ Орло́вский госуда́рственный университе́т имени И. С. Тургенева) բարձրագույն ուսումնական հաստատություն` Օրյոլի մարզի Օրյոլ քաղաքում։ Մարզի հիմնական համալսարաններից մեկն է[4][5][6]։

Օրյոլի պետական համալսարան
Տեսակհամալսարան և կրթօջախ
Հիմնադրված էհունիսի 23, 1919[1] և 1931[2]
ՌեկտորQ125422379?
Երկիր Ռուսաստան[3]
ՏեղագրությունՕրյոլ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Կայքuniv-orel.ru(ռուս.) և int.oreluniver.ru/en/(անգլ.)
Օրյոլի պետական համալսարան (Ռուսաստան)##
Օրյոլի պետական համալսարան (Ռուսաստան)
Օրյոլի պետական համալսարան, Ռուսաստան
 Oryol State University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1931 թվականի օգոստոսի 5-ին ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշում է կայացրել Օրյոլում բացել արդյունաբերա-մանկավարժական ինստիտուտ, որի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել նույն թվականի նոյեմբերի 8-ին։

Ինստիտուտը իր դռները բացել է չորս ֆակուլտետով` 121 ուսանողի համար, ֆիզիկա-տեխնիկական` 34 ուսանող, քիմիա-կենսաբանական` 34, գրական-հասարակական` 23 և պոլիտեխնիկական` 30 ուսանող։ Ուսումնական գործընթացը իրականացնում էր 11 դասավանդող։ Ինստիտուտի ուսումնական մասնաշենքը գտնվում էր Պակրովսկու 34 (այժմ` Սալտիկով Շեդրին) հասցեում[7]։

Մեկ տարվա ընթացքում համալսարանը «արդյունաբերա-մանկավարժական» էր, իսկ 1932 թվականին դարձել է միայն «մանկավարժական»[7]։

1932 թվականին պոլիտեխնիկական ֆակուլտետը դադարել է գոյություն ունենալ, հասարակական-գրականը վերակազմավորվել է որպես պատմական, ֆիզիկա-տեխնիկականը` ֆիզիկա-մաթեմատիկական, քիմիա-կենսաբանականը դարձել է բնագիտության ֆակուլտետ։ Նույն թվականին մանկավարժական ինստիտուտում բացվել է աշխատավորական ֆակուլտետ, երեկոյան և հեռական բաժիններ երկու` ֆիզիկա-մաթեմատիկական և գրականության ֆակուլտետներով[7]։

1933 թվականի հունվարին Օրյոլի մանկավարժական ինստիտուտը միավորվել է Բելգորոդի մանկավարժական ինստիտուտի հետ[7]։

Օրյոլի ինստիտուտում միաձուլման արդյունքում մնացել է 314 ուսանող, 50 մանկավարժ, չորս բաժին[7]։

1934 թվականին բուհը բաժանվել է երկու ինստիտուտի` ուսուցչական, որը ուսուցիչներ էր պատրաստում յոթամյա դպրոցների համար, և մանկավարժական, որն ուսուցիչներ էր պատրաստում միջնակարգ դպրոցի համար։ Ուսուցչական ինստիտուտում սովորում էին երկու, իսկ մանկավարժականում` չորս տարի։ Պատմական ֆակուլտետը 1934 թվականին տեղափոխվել է Կուրսկ[7]։

1935 թվականի հունիսին տեղի է ունեցել մանկավարժական ինստիտուտի և ուսուցչական ինստիտուտի 45 և 112 ուսանողների առաջին շրջանավարտումը[7]։

1936 թվականի հոկտեմբերի 26-ին ինստիտուտը նշել է իր հինգերորդ տարեդարձը։ Այդ ժամանակ 420 ուսանող սովորում էր ցերեկային բաժնում, հեռակա բաժնում` 580, էսքտեռնում` ավելի քան 500 ուսանող։ Աշխատավորների ֆակուլտետում ընդգրկված էր 374 ունկնդիր։ Մանկինստիտուտին կից օրինակելի դպրոցում սովորում էր 96 ուսանող։ Ինստիտուտն արդեն ուներ 15 ուսումնական լաբորատորիա[8]։

1940 թվականի մարտին մանկավարժական ինստիտուտում բացվել է աշխարհագրության բաժին, ուսուցչական ինստիտուտում` ռուսաց լեզվի և գրականության բաժին, ինչպես նաև` օտար լեզուների երկամյա կուրս։ Պատերազմից առաջ ինստիտուտում գործում էր 13 բաժին, դասընթացներն իրականացվում էին 11 մասնագիտությունների գծով[8]։

1941 թվականի հունիսի 22-ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը։ Դրա սկսվելու ժամանակ ինստիտուտում սովորում էր 1918 ուսանող։ Մոտ 116 մանկավարժ, աշխատակիցներ և ուսանողներ մեկնել են ճակատ։ Շատերը պարգևատրել են շքանշաններով և մեդալներով[8]։

1941 թվականիի օգոստոսի 23-ին ՌԽԴՖՍՀ ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ Օրյոլի մանկավարժական ինստիտուտը տարհանվել է Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետության Բիրսկ քաղաք[9]։

1941 թվականի սեպտեմբերի 12-ին մանկավարժական ինստիտուտի աշխատակիցները ժամանել են Բիրսկ։ Բիրսկի ուսուցչական քոլեջի բազայի վրա կառուցվել է Բիրսկի մանկավարժական ինստիտուտը, պահպանվել է Օրյոլի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքը։ 1941 թվականի սեպտեմբերի վերջին Բիրսկի մանկավարժական ինստիտուտում սկսվել են դասերը[9]։

1943 թվականի նոյեմբերի 20-ին ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Օրյոլի մանկավարժական ինստիտուտը կրկին տարհանվել է Ելեց քաղաքը, որտեղ նոյեմբերի վերջին սկսվել են դասերը։ 1944/45 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պարապել են երեք հերթով, երկրորդ կիսամյակում` երկու հերթով[9]։

Պատերազմի տտարիներին մանկավարժական ինստիտուտն ավարտել է 63 մարդ, ուսուցչականը` 235 (ներառյալ Բիրսկի շրջանավարտները)։ 1945 թվականին ինստիտուտում աշխատում էին 58 մանկավարժներ, 20 աշխատակից, սովորում էր 448 ուսանող։ 1945 թվականին ինստիտուտի գրադարանը ուներ 2746 գիրքը, որից 1285-ը ուսումնական էր[10]։

1950 թվականի սեպտեմբերին բացվել է օտար լեզուների ֆակուլտետը, առանձին` անգլերեն և ֆրանսերեն լեզուներով (յուրաքանչյուրում` 30-ական մարդ)[10]։

1944-1957 թվականներին ինստիտուտի ուսումնական մասնաշենքը գտնվում էր Մոսկովյան 29 հասցեում։ 1957 թվականի հուլիսին Կոմսոմոլկյան 95 հասցեում բացվել է ուսումնական մասնաշենք[11]։

1950 թվականին բնագիտական ֆակուլտետում բացվել է աշխարհագրական բաժին, ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի երեկոյան բաժնում` ռուս լեզվի և գրականության ֆակուլտետ[11]։

1952 թվականին փակվել է ուսուցչական ինստիտուտը։ Աճել է մանկավարժական ինստիտուտումի ընդունելությունը։ Առկա բաժնում ուսանում էր 2177 ուսանող։ Աշխտում էր 88 մանկավարժ, նրանցից 29-ն ուներ ուսումնական կոչում և աստիճան[11]։

1956 թվականրին մանկավարժական բարձրագույն ուսումնական հաստատություններն անցել են հինգամյա ուսուցման[11]։

1957 թվականին գոյություն ունեին ֆիզիկա-մաթեմատիկական (մաթեմատիկական և ֆիզիկա-տեխնիկական բաժին), բնագիտական և գյուղատնտեսական հիմունքներ, պատմա-բանասիրական, օտար լեզուների (անգլերեն և ֆրանսերեն լեզուների բաժին) ֆակուլտետները, դրանց ավելացել է տարրական դասարանների ֆակուլտետը, 1959 թվականին՝ նկարչական և գրաֆիկական, 1960 թվականին՝ նախադպրոցական դաստիրակության ֆակուլտետները։

1962 թվականին իր աշխատանքն է սկսել հասարակական գիտությունների ֆակուլտետը, 1999 թվականին՝ գեղագիտական ինստիտուտը[12]։

Ղեկավարներ խմբագրել

Ռեկտորներ.

  • 1949-1954 թվականներին` Ս. Եֆրեմով[13]
  • 1954-1978 թվականներին` Գ. Միխալյով[13]
  • 1989-1992 թվականներին` Ս. Պիսկունով[13]
  • 1992-2013 թվականներին` Ֆ. Ավդեև[13]
  • 1994-2013 թվականներին` Վ. Գոլենկով[14]
  • 2014-2015 թվականներին` Վ. Նիցևիչ
  • 2015 թվականին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար О. Պիլիպենկո
  • 2017 թվականին՝ ռեկտոր О. Պիլիպենկո
  • 2019 թվականից մինչև այժմ` Ա. Ֆեդոտով

Ֆակուլտետներ խմբագրել

 
Ի. Տուրգենևի անվան ինստիտուտի 12-րդ մասնաշենքը
 
Ինստիտուտի հիմնական գրադարանի շենքը
 
Գլխավոր մասնաշենքը
  • Նախահամալսարանային պատրաստության և մասնագիտական կողմնորոշման ֆակուլտետ
  • Պատմության ֆակուլտետ
  • Փիլիսոփայության ֆակուլտետ
  • Սոցիալոգիայի ֆակուլտետ
  • Տեխնոլոգիական, ձեռնարկատիրական, կենցաղային սպասարկման ֆակուլտետ
  • Ֆիզիկա-մեթեմատիկական ֆակուլտետ
  • Նկարչական, գրաֆիկական ֆակուլտետ
  • Օտարերկրյա ուսանողների պատրաստման ֆակուլտետ
  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ակադեմիայի ֆակուլտետ
  • Որակավորման բարձրացման և բիզնես կրթության ֆակուլտետ

Ինստիտուտներ խմբագրել

  • Ճարտարապետության և շինարարության ինստիտուտ
  • Իրավաբանական ինստիտուտ
  • Ն. Պոլիկարպովի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ
  • Գործիքաշինության, ավտոմատացման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ
  • Հեռակա և առկա-հեռակա կրթության ինստիտուտ
  • Բժշկական ինստիտուտ
  • Բանասիրության ինստիտուտ
  • Մանկավարժության և հոգեբանության ինստիտուտ
  • Օտար լեզուների ինստիտուտ
  • Բնագիտական և կենսատեխնոլոգիական ինստիտուտ
  • Լրացուցիչ մասնագիտական կրթության ինստիտուտ

Մասնաճյուղեր խմբագրել

  • Արաչևյան մասնաճյուղ (տնօրեն` Ա. Չերնիխ)[15]
  • Մցենսկի մասնաճյուղ (տնօրեն` Ե. Ժարկիխ)[16]
  • Լիվենի մասնաճյուղ (տնօրեն` Ե. Բոլգով)[17]

Մրցանակներ խմբագրել

  • Շքանշան «Պատվո նշան»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Страницы истории университетаOrel State University, 2019.
  2. http://web.archive.org/web/20191005072046/http://oreluniver.ru:80/sveden/common
  3. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  4. «Список опорных вузов в России пополнили 22 региональных университета». Интерфакс. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  5. Анна Макеева Вызов для вузов // Коммерсантъ. — 2017. — ISSN 1563-6380.
  6. «По итогам второго конкурсного отбора программы создания опорных университетов 22 вуза станут опорными». Министерство образования и науки Российской Федерации. 2017 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Орловский государственный университет. 1931-2011, 2011
  8. 8,0 8,1 8,2 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 10
  9. 9,0 9,1 9,2 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 11
  10. 10,0 10,1 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 12
  11. 11,0 11,1 11,2 11,3 Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 13
  12. Орловский государственный университет. 1931-2011, 2011, էջ 15
  13. 13,0 13,1 13,2 13,3 Воробьёв, 2008, էջ 51
  14. «Голенков». ВАК при Минобрнауки РФ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  15. «Неделя без турникетов». Комсомольская правда. 2016 թ․ ապրիլի 27. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  16. «Орловские пенсионеры продолжают осваивать компьютер». Пенсионный фонд Российской Федерации. 2015 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  17. «Компьютер становится ближе ливенским пенсионерам». Пенсионный фонд Российской Федерации. 2014 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.

Գրականություն խմբագրել

  • Аронов Д. В. Из прошлого в будущее: Очерки истории Госуниверситета – УНПК. 1954-2014: Монография / Под общ.ред. д-р. тех.наук, проф. О. В. Пилипенко. — Орёл: Издательский Дом «Орлик», 2014. — 128 с.
  • Веркеенко Г. П. Как все это было (некоторые страницы истории университета) // Юбилейный научный сборник в честь семидесятилетия Орловского государственного университета. —Орёл, 2001. — С. 8—15.
  • Веркеенко Г. П., Минаков С. Т., Чапкевич Е. И. Первый вуз на Орловщине : Орловскому государственному университету-70 лет // Образование и общество. — 2002. — № 6. — С. 10-14.
  • Орловский государственный педагогический институт (университет) 1931—2007 гг.: путеводитель по музейной экспозиции [г. Орел, пер. Воскресенский, 5] / науч. ред. В. Я. Воробьёва. — Орёл: Изд-во ОГУ, 2008. — 61 с. — 100 экз. — ISBN 978-5-9929-0032-3
  • Орловский государственный университет. Факультет естественных наук: 2006 год — год 75-летия Орловского государственного университета / Е. Н. Демьянков, Т. И. Пузина, А. М. Сараева и др.. — Орёл: Ред.-издат. отдел ГОУ ВПО "ОГУ": Картуш, 2006. — 48 с. — 500 экз.
  • Орловский государственный университет. 1931-2011. — Орёл: Модуль-К, 2011. — 276 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրյոլի պետական համալսարան» հոդվածին։