Օրթա օյունու (թուրքերեն՝ Orta oyunu` հրապարակախաղ), թուրքական ժողովրդական թատրոնի տեսակ։ Օգտագործվում է նաև մեյդան օյունու և զուխուրի կոլու անվանումները։

Ծագել է 18-րդ դարում, գոյատևել է մինչև 19-րդ դարի վերջը։ Կերպարներով ու պատումներով մոտ է կարագյոզ ստվերային-տիկնիկային թատրոնին։ Գործող անձանց թիվը հասել է մինչև տասի, կանանց դերերը կատարել են տղամարդիկ։

Ունեցել է չորս գլխավոր դերակատար. փեշիքյար (խորամանկ, ձեռներեց, ծառայակամ, գործ հաջողացնել), կավուկլու (ուրիշների գործերին խառնվող թթևամիտ անձ, մշտական ծաղրի առարկա), սևկյուլլյու (ճարպիկ, սիրունատես, կնամեծար տղամարդ), Զեննե (գործող անձանց շարքում միակ կինը՝ սիրուհի, սևկյուլլյուի սիրահետման առարկան)։

Գործող անձանց մեջ պատահել են նաև հույներ, հայեր, հրեաներ, ալբանացիներ, ֆրանսիացիներ՝ ծաղրական պատկերմամբ։

Ներկայացումները ցուցադրվել են բացօթյա, արևելյան գործիքների նվագակցությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Ե., «Հայաստան», 1986, էջ 201-202։