Օրդուբադյան սևամարմին
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Գնայուկ բզեզներ
Տեսակ Օրդուբադյան սևամարմին
Լատիներեն անվանում
Adelphinus ordubadensis


Օրդուբադյան սևամարմին (լատին․՝ Adelphinus ordubadensis), սևամարմինների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

6-8,5 մմ երկարությամբ, չափավոր ուռուցիկ, թույլ փայլուն մարմնով, նեղ առաջնամեջքով և գրեթե զուգահեռակող, չափավոր լայն վերնաթևերով մանր չափի բզեզ է, որի գունավորումն ամբողջովին սև է, երբեմն սև երկայնակի զոլով վերնափևերը կարող են լինել դարչնագույն կամ շիկակարմիր[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Հայաստանում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հայտնի է Երևանի մոտակայքում` Ջրվեժ ավանի մոտ գտնվող կիրճում, ինչպես նաև Հացավան գյուղի շրջակայքում (Կոտայքի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում, չոր լեռնատափաստանում, հանդիպում՝ մայիս-հուլիսին՝ ցերեկը քարերի տակ, մթնշաղին բարձրանում են բուսականության վրա։

Կենսաբանության առանձնահատկությունները հայտնի չեն[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը ցածր է, հանդիպում են հատուկենտ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոն է հանդիսանում քաղաքային ենթակառուցվածքի զարգացմամբ, հողերի գյուղատնտեսական յուրացմամբ, անասունների չկարգավորված արածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի քայքայումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.