Սևամարմիններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Դաս Միջատներ
Կարգ Բզեզներ
Ընտանիք Սևամարմիններ
Լատիներեն անվանում
Tenebrionidae


Սևամարմիններ (լատին․՝ Tenebrionidae), բզեզների ընտանիք, կա 20000 տեսակ, որոնցից 1775-ը գտնվում է Եվրոպայում, Ռուսաստանում` 245, Ուկրանիայում` 102։

Կառուցվածք խմբագրել

Մարմինը (անապատային ձևերի) հիմնականում միագույն սև է՝ ծածկված հեշտ մաքրվող կապույտ փառով։ Անտառում հանդիպում են վառ գունավորված ձևեր։ Գլխին՝ աչքերի առջևում, կա ելուստ, որի տակ թաքնված է բեղիկների հիմքը։ Բեղիկները թելաձև են կամ համրիչաձև, շատ հազվադեպ գագաթը լայնացած է և կազմում է 3-4-հատվածանի գուրզ։ Թրթուրները (կեղծ լարաթրթուրներ) զարգանում են հողում, գլանաձև են, ուժեղ խիտինավորված, կիսաշրջանաձև գլխով, փորը հաճախ վերջավորվում է սուր ծայրով կամ վեր բարձրացած, երբեմն՝ թրաձև ծռված 2 ատամներով (ուրոգոմֆներԱբեթասնկերի մեջ զարգացող թրթուրները սպիտակ են, փափուկ։ Հիմնականում բուսակեր են, շատ տեսակներ պատահական գիշատիչներ են և մահացած նյութերով սնվող։ Մի քանի անտառային տեսակներ օգտակար են. զարգանում են կեղևի տակ, սնվում փայտակեր միջատներով։ Վնասակար տեսակներից մի քանիսը զարգանում են հողում, սնվում բույսերի (նաև մշակաբույսերի) հաշվին։

Պատկերասրահ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։