«Օրբելիների կոդը», հայ-ռուսական վավերագրական ֆիլմ հայտնի գիտնականների տոհմի, հայկական Օրբելիների ընտանիքի մասին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 12-ին[1][2]:

Picto infobox cinema.png
Օրբելիների կոդը
Код Орбели
Օրբելիների կոդը.jpg
Երկիր{{{2}}} Հայաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
ֆիլմ-կենսագրություն
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱշոտ Ջազոյան
Վիկտորյա Գրուդինսկայա
ՊրոդյուսերՎիկտորյա Գրուդինսկայա
Սցենարի հեղինակԱշոտ Ջազոյան
ԿինոընկերությունRealjet
Տևողություն39 րոպե

ՊատմությունԽմբագրել

Ֆիլմը նկարահանել են Աշոտ Ջազոյանը և Վիկտորյա Գրուդինսկայան` Հայաստանի մշակույթի նախարարության, Realjet կինոընկերության և «4 формата» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ[1]: Ֆիլմը նկարահանվել է 7 ամսում։ Նկարահանվել է Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի տարածքում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2012 թվականի մարտի 12-ին Մոսկվայում, «Ռոլան» կինոթատրոնում[3]։

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը Օրբելի հայտնի եղբայրների մասին է, որոնք գիտության և մշակույթի նշանավոր գործիչներ էին, որոնցից ամեն մեկն ընտրել է գիտության իր ճյուղը։ Ֆիլմը պատմում է նաև գիտության և մշակույթի ոլորտում հայ-ռուսական համագորցակցությանն ուղղված նրանց ավանդի մասին։ Ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին, եղել է պրոֆեսոր, ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը։ Միջնեկը՝ Լևոն Օրբելին, եղել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը, ակադեմիկոս, Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ։ Կրտսեր եղբայրը՝ Հովսեփ Օրբելին, մոտ քսան տարի եղել է Էրմիտաժի ղեկավարը, հիմնադրել է Հայաստանի Գիտությունների ակադեմիան և եղել նրա առաջին նախագահը[4]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Сергей Денисов (2012-07-05)։ ««Код Орбели» вновь на экранах»։ Новые Известия։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին։ Վերցված է 2012-07-05 
  2. Օրբելի եղբայրներից յուրաքանչյուրն իր նշանակալի ներդրումն ունի ռուսական մշակույթում
  3. Елена Хрусталева (2012-03-16)։ «В Москве прошла презентация фильма «Код Орбели»»։ NovostiNK.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին։ Վերցված է 2012-07-05 
  4. «125 ЛЕТ СО ДНЯ РОЖДЕНИЯ ИОСИФА ОРБЕЛИ. "Код Орбели"»։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-08-ին։ Վերցված է 2012-07-05