Աշոտ Ջազոյան

խորհրդային լրագրող, վավերագրական ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ

Աշոտ Եղիշի Ջազոյան (ռուս.՝ Ашот Егишеевич Джазоян, փետրվարի 11, 1954(1954-02-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, հայ և ռուս լրագրող, վավերագրական ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Աշոտ Ջազոյան
Ծննդյան թիվ՝փետրվարի 11, 1954(1954-02-11) (70 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝լրագրող, կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ
Պարգևներ՝
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և Մովսես Խորենացու մեդալ
IMDb։ID 13542076

Կենսագրություն խմբագրել

1977 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, քաղաքագիտության ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ։ 1980-1983 թվականներին ընտրվել է Երևանի համալսարանի երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ, Երևանի Մյասնիկյանի շրջկոմի կոմերիտմիության քարտուղար։

1986-1990 թվականներին ղեկավարել է Հայաստանի Կենտկոմի մշակույթի բաժնի արվեստի ճյուղը, միաժամանակ եղել է Արմենպրես լրատվական գործակալության (Երևան) տնօրենի տեղակալը։ 1991-1996 թվականներին՝ Ռուսաստանի Արմենպրեսի սեփական թղթակից, Հայաստանի  հեռուստատեսության մոսկովյան թղթակցային կետի վարիչ։

1996 թվականից՝ քարտուղար, 1998 թվականից՝ Լրագրողների միության միջազգային կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար։ 1998 թվականից  ղեկավարում է ժուռնալիստիկայի ֆակուլտետի միջազգային կուրսը։ 2001 թվականից՝ նրա նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիա-Մեդիա փորձագիտական-վերլուծական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն։ 2002 թվականից հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի վարչության համահիմնադիր և համանախագահ։ 2008 թվականի ապրիլի 22-ին ընտրվել է Ռուսաստանի Լրագրողների միության քարտուղար։

2008 թվականից միաժամանակ Մ. Վ. Լոմոնոսովի անվան բարձրագույն դպրոցի հեռուստատեսության ֆակուլտետի դեկանի տեղակալ[1]։

Եվրոպայի և Ասիայի լրագրողների մեդիակոնգրեսի նախագահ։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել Է Աշոտ Ջազոյանի մուտքը պետության տարածք՝ Ղրիմ կատարած՝ նրա ուղեւորությունների պատճառով։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ։

Ստեղծագործական կյանք խմբագրել

1983-1985 թվականներին Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի մի շարք ամանորյա ծրագրերի և հաղորդումների սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ստեղծել է նաև գեղարվեստական ֆիլմեր։ Աշոտ Ջազոյանի ֆիլմերը միջազգային փառատոններում և մրցույթներում արժանացել են մրցանակների։

Աշոտ Ջազոյանի «Սիրով Էրմիտաժ» («Эрмитаж с любовью») վավերագրական ֆիլմը Յալթայում՝ «Միասին» («Вместе») ХVI միջազգային հեռուստա-կինոհամաժողովի շրջանակում, «Գաղափարի թարմության և փայլուն ռեժիսորական աշխատանքի համար» արժանացել էր ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդական վեհաժողովի հատուկ պարգևին։

Ֆիլմագրություն խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ (հունվարի 20-ին 2015 թ.)՝  հայրենական մշակույթի և արվեստի զարգացման, հեռուստառադիոհեռարձակման և երկարամյա բեղմնավոր գործունեության մեծ վաստակի համար[2]։
  • Ռուսաստանի հայերի միության «Արծաթե Խաչ» շքանշան[3], հայերի համախմբման ակտիվ հասարակական գործունեության,  տեղեկատվական ապահովման գործում ակտիվ աշխատանքի և ունեցած մեծ ավանդի համար։
  • Մովսես Խորենացու մեդալ (2016)[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշոտ Ջազոյան
  2. Указ Президента Российской Федерации от 20 января 2015 года № 25 «О награждении государственными наградами Российской Федерации»
  3. «Награды САР». Союз армян России. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  4. Указ Президента РА

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ջազոյան» հոդվածին։