Օտրոկովիցե
Օտրոկովիցե ([ˈotrokovɪtsɛ]; գերմ.՝ Otrokowitz), Չեխիայի Զլին շրջանի երկրորդ ամենամեծ քաղաքը։ Տեղակայված է Մորավիա կոչվող լեռնային տարածքում՝ Զլին շրջանից 10կմ դեպի արևմուտք Մորավա, Դրեվնիցե և Մոժարա գետերի միախառնվելու վայրում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օտրոկովիցե | |||||
չեխ․՝ Otrokovice[1] | |||||
| |||||
Երկիր | Չեխիա | ||||
Համայնք | Զլինի շրջան և Q89187598?[2] | ||||
Ներքին բաժանում | Kvítkovice?[3] և Q56415002? | ||||
Առաջին հիշատակում | 1141[4][5] | ||||
Մակերես | 19,626638 կմ² | ||||
ԲԾՄ | 190 մետր | ||||
Բնակչություն | ▼17 597 մարդ (հունվարի 1, 2024)[6] | ||||
Փոստային դասիչ | 765 02[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZL | ||||
Պաշտոնական կայք | otrokovice.cz | ||||
| |||||
Քաղաքը կապված է «Bata Shoes» ընկերության հետ, որին պատկանում են բազմաթիվ տեղական արդյունաբերություններ, ներառյալ կոշիկի մեծ գործարանը, որը ստեղծեց իր սկզբնական հարստությունը։
Տրանսպորտ
խմբագրելՏրանսպորտի պայմանական եղանակներից բացի, Օտրոկովիցեն նաև ունի մասնավոր օդանավակայան և նավամատույց Բատա նավարկելի ջրանցքում։
Երկաթուղի
խմբագրելՕտրոկովիցեն Պրահայի երկաթգծի գլխավոր կանգառն է, որտեղով գնացքն անցնում է շատ արագ և երեք ժամը մեկ։ Գնացքները Զլինով գնում են դեպի արևելք և Սթեյր Մեստոով դեպի հարավ։
Խճուղի
խմբագրել55 ճանապարհները քաղաքը կապում են Չեխիայի գլխավոր մայրուղուն։ Դեպի Պրահա ճանապարհի տևողությունը մոտավորապես 2 ժամ 40 րոպե է, իսկ դեպի Բռնոն 50 րոպե։
Ավտոբուս
խմբագրելՔաղաքն ունի ավտոբուսի կանոնավոր սպասարկում, որը կապում է հիմնական վայրերը քաղաքին։ Տրոլեյբուսի գիծը կապում է Օտրոկովիցեն Զլինի հետ։
Ճանապարհաներ
խմբագրելՆոր ճանապարհը, որը հարմար է նաև չմշկասահքի համար կառուցվել է 2014թ․ և ձգվում է Դրեվնիցե գետից դեպի Զլին։
Առևտուր
խմբագրելՔաղաքը չունի հիմնական կենտրոն, փոխարենն ունի բազմաթիվ վաճառասրահներ և այլ բիզնեսներ մի քանի ոլորտներում։ 2014 թվականին քաղաքի հարավային մասում բացվեց խոշոր հիպերմարկետ։ Այս տարածքը դարձել է առևտրային կենտրոն, ներառյալ զբաղվում է ընտանի կենդանիների, խաղալիքների և էլեկտրական իրերի վաճառք։
Արդյունաբերություն
խմբագրելԲարումն Օտրոկովիցեում ունի արտադրական հաստատություն, որը աշխատանք է ապահովում քաղաքի բնակչության մեծ մասի համար։ Մեկ ուրիշ կարևոր արտադրական հաստատություն է Տոման, որտեղ տեղակայված են տարբեր արդյունաբերությունների տարբեր ընկերություննր, ներառյալ Զլին ավիաընկերությունը, որը գործում է Բարամ գործարանի հարևանությամբ գտնվող օդանավակայանից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ 2,0 2,1 Չեխիայի տարածքային նույնականացման, հասցեների և անշարժ գույքի (ՌՈՒՅԱՆ) գրանցամատյան
- ↑ набор данных ISÚI — Czech Office of Surveying and Cadastre.
- ↑ Jakl L. Jak stará jsou česká města? Legendy a fakta. (չեխերեն) // iDNES.cz — 2011.
- ↑ Historický lexikon obcí České republiky 1869–2005 (չեխերեն): 1. díl / J. Růžková, J. Škrabal — ČSÚ, 2006. — 759 p. — ISBN 978-80-250-1310-6
- ↑ Český statistický úřad Počet obyvatel v obcích – k 1. 1. 2024 (չեխերեն) — Praha: ČSÚ, 2024.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտրոկովիցե» հոդվածին։ |