Խուան Օտերո
Խուան Ֆերնեյ Օտերո Տովար (անգլ․՝ Juan Ferney Otero Tovar, մայիսի 26, 1995[1][2][3], Sipí, Չոկո, Կոլումբիա), կոլումբիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս արգենտինական «Էստուդիանտես»-ի և Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Քաղաքացիությունը | Կոլումբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 26, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Sipí, Չոկո, Կոլումբիա | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրել«Ֆորտալեսա Սիպակիրա»
խմբագրելՕտերոն «Ֆորտալեսա Սիպակիրա» ֆուտբոլային ակումբի սան է։ Թիմի կազմում իր դեբյուտը նա նշել է 2014 թվականի մայիսի 28-ին՝ Կոլումբիաի առաջնության շրջանակներում կայացած «Սանտա Ֆե»-ի դեմ խաղում[4]։
Թիմի հիմնական կազմում Խուանը իր առաջին գոլը խփել է 2015 թվականի փետրվարի 24-ին՝ «Ամերիկա»-ի դեմ խաղում[5]։
«Դեպորտիվո Լա Կորունյա»
խմբագրել2015 թվականի ամռանը Օտերոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա»։ Նա թիմի կազմում անցկացրել է մեկ մրցաշրջան։
«Էստուդիանտես»
խմբագրել2017 թվականի սկզբին նորից վարձակալակն հիմունքներով Խուան Օտերոն տեղափոխվել է արգենտինական «Էստուդիանտես»։ Արգենտինայի առաջնության շրջանակներում նա իր դեբյուտը նշել է մարտի 10-ին՝ «Վելես Սարսֆիլդ»-ի դեմ խաղում[6]։ Մարտի 15-ին՝ Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում կայացած «Բոտաֆոգո»-ի դեմ խաղոմ Խոանը խփել է իր առաջին գոլը արգենտինական թիմի կազմում[7]։
Միջազգային կարիերա
խմբագրել2015 թվականին Կոլումբիայի երիտասարդական հավաքականի կազմում Խուան Օտերոն մասնակցել է Ուրուգվայում կայացած Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության։ Առաջնության շրջանակներում նա մասնակցել է Չիլիի, Պերուի, Պարագվայի, Արգենտինաի և Բրազիլիայի հավաքականների դեմ խաղերին։ Առաջնության ընթացքում նա դարձել է մեկ գոլի հեղինակ։
Նույն թվականի ամռանը Օտերոն մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Նա մասնակցել է Պորտոգալիայի[8], Կատարի[9] և Սենեգալի հավաքականների դեմ խաղերին[10]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն - 2015
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Санта-Фе VS. Форталеса Сипакира 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հուլիսի 28.
- ↑ «Форталеса Сипакира VS. Америка Кали 3:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 24.
- ↑ «Велес Сарсфилд VS. Эстудиантес 3:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 10.
- ↑ «Ботафого VS. Эстудиантес 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 15.
- ↑ «Колумбия (до 20) VS. Португалия (до 20) 1:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6.
- ↑ «Катар (до 20) VS. Колумбия (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31.
- ↑ «Сенегал (до 20) VS. Колумбия (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3.