Չոկո (դեպարտամենտ)
Չիկոն Կոլումբիայի 32 դեպարտամենտներից մեկն է։ Տարածքը՝ 46.530 կմ², մայրաքաղաքն է Կիբդո քաղաքը։ Չիկոն սահմանակից է Պանամային, և ելք ունի և՛ դեպի Խաղաղ օվկիանոս, և՛ դեպի Ատլանտյան օվկիանոս, դրանով իսկ կարևոր դիրք գրավելով երկրում՝ տնտեսական և ռազմավարական առումով։
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Կոլումբիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Կոլումբիա | ||||
Վարչկենտրոն | Կիբդո | ||||
ԲԾՄ | 167 մետր | ||||
Օրենսդրական մարմին | departmental assembly of Chocó? | ||||
Բնակչություն | 544 767 մարդ (2021)[1] | ||||
Տարածք | 46 530 կմ² | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | նոյեմբերի 3, 1947 թ. | ||||
Սահմանակցում է | Անտիոքիա, Risaralda Department?, Վալիե դել Կաուկա, Darién Province? և Էմբերա Վոունաան | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
ISO 3166-2 կոդ | CO-CHO | ||||
choco.gov.co |
ԱշխարհագրությունԽմբագրել
Չոկո նահանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտիում, տարածքի մեծ մասը զբաղեցնում են արևադարձային խիտ անտառները՝ մշտականաչ բուսականությամբ։ Չոկոն համարվում է աշխարհի «ամենաթաց» վայրը, քանզի տարեկան միջին տեղումները անցնում են 10 700 մմ։ Ատրատոյի ճահճադաշտերը մեծ խոչընդոտ էին հանդիսացել Հարավային Ամերիկան Հյուսիսային Ամերիկայի հետ կապող Պան-ամերիկյան խճուղու շինարարության ընթացքում։
ԲնակչությունԽմբագրել
Դեպարտամենտի բնակչությունն է 454 030 (2005)։ Բնակչության մեծ մասը կազմում են ստրկությունից փախուստի դիմած և այստեղ ապաստարան գտած նախկին աֆրիկացի ստրուկների հետնորդները, որոնք մասամբ ձուլվելով տեղի բնակչության հետ, հայտնի են որպես աֆրո-կոլումբիացիներ էթնիկական խումբ։ Փախստական ստրուկներին հատկապես գրավել էր թանկարժեք մետաղների հանքաշերտերի մշակման աշխատանքը Ատրատո և Սան Խուան գետերի հովիտներում, որոնք մինչ այժմ հանդիսանում են Կոլումբիայի պլատինի հանքահանույթի հիմնական կենտրոնները։
Լեզուն իսպաներենն է։
ԾանոթագրություններԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Encyclopaedia Britannica, Micropaedia, 15th edition, Vol. II, Page 878