Կառավարման վահան (ճարտարագիտություն)
Կառավարման վահան, սարք, որը հսկում և շահագործում է կառավարվող օբյեկտը։ Կառավարող վահանի դիմային մասում տեղադրվում են կառավարման օրգանները և ինֆորմացիայի ազդանշանային միջոցները։ Կառավարման վահանը մարդու և մեքենայի փոխազդեցության հիմնական միջոցներից է։ Ըստ հիմնական նպատակի, կառավարման վահանները լինում են՝
- օպերատիվ կառավարման (ապահովում է տվյալ իրադրությունում որոշում կայացնելը),
- ինֆորմացիոն-տեղեկատու (ապահովում է ցանկացած պահին կառավարվող օբյեկտից ինֆորմացիա ստանալը),
- ֆունկցիոնալ տեխնոլոգիական հսկման (հսկում է կառավարվող ամբողջ համակարգի ճիշտ աշխատանքը),
- համակցված (ընդգրկում է վերոհիշյալ մի քանի ֆունկցիաները տարբեր զուգակցություններով)։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Kontrollpult_Flammrohrkessel_1.jpg/220px-Kontrollpult_Flammrohrkessel_1.jpg)
Կառավարման վահանները լինում են՝
- տեղային (գտնվում են անմիջապես կառավարվող օբյեկտի վրա),
- հեռակառավարման։
Կառավարման վահանները նախագծելիս տեխնիկական պահանջների հետ միաժամանակ հաշվի են առնվում էրգոնոմիկայի, ինժեներական հոգեբանության և տեխնիկական գեղագիտության պահանջները։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կառավարման վահան (ճարտարագիտություն) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 270)։ ![]() |