Օսորնո (հրաբուխ)
Օսորնո (իսպ.՝ Osorno)[1], գործող հրաբուխ Անդերի լեռներում՝ Չիլիի տարածքում։
Օսորնո | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռ և հրաբուխ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Օսորնո |
ԲԾՄ | 2652 մետր |
Լեռնաշղթա | Պատագոնյան Անդեր |
Հրաբխային կայան | հրաբխային կայան Անդերի հարավում |
![]() | |
![]() |
ԱշխարհագրությունԽմբագրել
Հրաբուխը գտնվում է Լոս Լագոս տարածաշրջանի Օսորնո և Լյանկիուե նահանգների սահմանին գտնվող Գլխավոր Կորդիլերայի արևմտյան լանջին՝ Լյանկիուե և Տոդոս-լոս-Սանթոս լճերի արանքում։ Պատկանում է ստրատոհրաբուխներին։ Բարձրությունը 2652 մետր է։ Գտնվում է Վիսենտե Պերես Ռոզալես ազգային պարկում՝ Չիլիի ամենահին ազգային պարկի տարածքում, որը հիմնադրվել է 1926 թվականին[2]։ Օսորնոն Չիլիի հարավային Անդերի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է, 1575-ից 1869 թվականներն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 11 ժայթքում։ Չարլզ Դարվինը Օսորնոյի ժայթքումը դիտել է 1835 թվականի[3] հունվարի 19-ին՝ շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում՝ «Բիգլ» նավով։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Global Volcanism Program | Osorno»։ Smithsonian Institution | Global Volcanism Program (անգլերեն)։ Վերցված է 2020-12-19
- ↑ «Sierra Clab»։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-03-ին։ Վերցված է 2013-07-01
- ↑ «Darwin | American Museum of Natural History»։ web.archive.org։ 2006-01-28։ Արխիվացված է օրիգինալից 2006-01-28-ին։ Վերցված է 2020-12-19
ԳրականությունԽմբագրել
- Латинская Америка, том 2, издательство «Советская энциклопедия», Москва, 1982, стр.282
ՀղումներԽմբագրել
- Andeshandbook — Osorno
- Вулканы — Вулкан Осорно Archived 2011-07-23 at the Wayback Machine.