Օսկար (2005, ԱՄՆ - փետրվարի 22, 2022(2022-02-22)), կատու, որն ապրել է Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքի ծերանոցում և որը կարողացել է կանխատեսել անբուժելի հիվանդների մահը։ Հայտնի է դարձել 2007 թվականի հուլիսին։ Նա հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել է 2007 թվականին, երբ նրա մասին New England Journal of Medicine ամսագրում գրել է ծերաբան Դեյվիդ Դոսան։ Բժիշկ Դոսայի խոսքերով, Օսկարը, թվում է, կարողացել է կանխատեսել անբուժելի հիվանդների մոտալուտ մահը՝ ընտրելովնրանց մահից մի քանի ժամ առաջ նրանց կողքին քնելը։ Այս ունակության վարկածները ներառում են այն, որ Օսկարը նկատում էր նման հիվանդների շարժման բացակայությունը կամ որ նա զգում էր մեռնող բջիջներից ազատվող կենսաքիմիկատների հոտը[1]։ Տվյալ երևույթին միանշանակ բացատրություն չկա[2]։

Օսկար
Տեսակառանձնյակ և կատու
Սեռարու
Ծնվել է2005
ԾննդավայրԱՄՆ
Սատկել էփետրվարի 22, 2022(2022-02-22)

Օսկարի կարողությունների թեման նկարագրվել է դոկտոր Դոսայի 2010 թվականի.՝ «Oscar Rounds with Oscar. The Extraordinary Gift of an Ordinary Cat» գրքում[3]։

Կենսագրություն խմբագրել

Օսկարը թերապևտիկ կատու էր, այն վեց կատուներից մեկը, որին 2005 թվականին վերցրել է անտուն կենդանիների ապաստանից և որդեգրել Steere House բուժքույրական և վերականգնողական կենտրոնը, երբ ձագուկ էր։ Կենտրոնն իրեն համարում է «ընտանի կենդանիների համար հարմար» հաստատություն, որտեղ թույլ է տրվում տարբեր ընտանի կենդանիներպահել։ Այտեղ կա 41 մահճակալ ունեցող բաժանմունք, որը բուժում է Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության և այլ հիվանդությունների վերջնական փուլ ունեցող մարդկանց, որոնցից շատերը հիմնականում տեղյակ չեն իրենց շրջապատի մասին[4]։ Կատուն ինքն ընտրեց երրորդ հարկը որպես բնակության վայր։ Օսկարը բնութագրվել է «մարդկանց հետ ոչ բարյացակամ կատու»[5], երբեմն ֆշշացրել է մարդկանց վրա, երբ ցանկացել է մենակ մնալ[6]։

Օսկարը յուրաքանչյուր առավոտ շրջել է միջանքներով և հիվանդասենյակներով։ Օսկարը երբեմն նստել էր որևէ հիվանդի մոտ և նրանից հեռու չի գնացել։ Շուտով այդ հիվանդները մահացել են[7]։ Երկար տարիներ Օսկարը կանխագուշակեց մոտ 50 հիվանդի մահ։ Բժիշկ Ջոան Տենոն պարզաբանել է, որ «այնպես չէ, որ կատուն միշտ այնտեղ է առաջինը։ Բայց կատվին միշտ հաջողվում է երևալ, և միշտ վերջին երկու ժամում»[8]։

Այն բանից հետո, երբ Օսկարը ճշգրիտ կանխատեսել է 25 մահ, անձնակազմը սկսել է զանգահարել հիվանդների ընտանիքի անդամներին, երբ որ տեսել են, որ նա քնած է հիվանդի կողքին, որպեսզի տեղեկացնեն նրանց և հնարավորություն տան հրաժեշտ տալ մինչև մոտալուտ մահը[6]։ Մահացողների շատ բարեկամներ շնորհակալ են Օսկարին, որ կարողացել են հրաժեշտ տալ վերջիններիս[9]։

Ուսումնասիրողները կարծում են, որ Օսկարի կանխատեսումը զուտ բժշկական բացատրություն ունի և ոչ մի կերպ կապված չէ պարանորմալ երևույթների հետ[10][11]։ CBS News-ը խորհրդակցել է կենդանիների մի քանի մասնագետների հետ, ովքեր ունեին տարբեր վարկածներ, օրինակ, որ Օսկարը կարող էր հոտոտել ինչ-որ քիմիական նյութ, որն ազատվել է մահից անմիջապես առաջ, և այդ հոտով սենյակներ այցելելը կարող էր սովորած վարքագիծ լինել, կամ որ նա նկատում էր լռությունը և սենյակում շարժման բացակայություն, այլ ոչ թե հոտ[6][12]։

Օսկարը մահացել է 17 տարեկանում՝ 2022 թվականի փետրվարի 22-ին, կարճատև հիվանդությունից հետո[13]։

Զանգվածային մշակույթում խմբագրել

  • 2009 թվականին « Haus Kitty » հեռուստաշոուի 5-րդ եթերաշրջանի 18-րդ դրվագը ներառում էր մի կատու, որը կանխագուշակել էր բազմաթիվ մահեր՝ գալարվելով մահացողի մահճակալի կողքին։
  • 2010 թվականին Դոսայի գրքի հիման վրա գեղարվեստական ֆիլմը հայտարարվել է մշակման փուլում[14]։
  • 2010 թվականին Օսկարը նկարահանվել է Discovery Channel-ի Weird կամ What? շոուի 104-րդ դրվագում։ .
  • 2013 թվականին Սթիվեն Քինգի «Բժիշկ քունը» ֆիլմում, որը «Փայլատակում» ֆիլմի շարունակությունը, մեծահասակ Դեն Թորենսին օգնում է հոսփիսում Ազզի անունով նախախնամ կատուն, որը կարող է զգալ, երբ մարդիկ պատրաստվում են մահանալ։ Քինգը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ Օսկարը պատմության ոգեշնչման աղբյուր է ծառայել[15]։
  • 2014 թվականին «Գնալուց առաջ» կատակերգական ֆիլմը ներկայացնում է մի կատու, որը նստում է Գրետայի մահացող տատիկի կողքին։
  • Սիեթլում գործող Tacocat փանկ ռոք խումբը նրա մասին երգ է գրել «Օսկար» վերնագրով։
  • 2015 թվականին Օսկարի վարքով ոգեշնչվել է Կիարա Վալենտինան և գրել Oscar il gatto custode մանկական գիրքը[16], նկարազարդել է Պաոլո Դոմենիկոնին, հրատարակվել է իտալական Camelozampa հրատարակչությունը։ Այնուհետև գիրքը հրատարակվել է Ragged Bears-ի կողմից Մեծ Բրիտանիայում և Գիբս-Սմիթի կողմից Հյուսիսային Ամերիկայում՝ «Օսկար խնամակալ կատուն» վերնագրով[17]։
  • 2016 թվականի, 27-րդ եթերաշրջան, Սերիա 13, «Սերը Սիմփսոնների N2-O2-Ar-CO2-Ne-He-CH4-ում է », Հոմերն այցելում է իր հորը՝ Աբեին Սփրինգֆիլդ Թոշակառուների տանը, որտեղ բնակիչները վախենում են կատվից, որը կարող է գուշակել, երբ որևէ մեկը մեռնում է։ Տեսարանում մի թոշակառու, տան առջև քայլում է և մեռած ընկնում է մայթին, երբ կատուն քայլում է նրա առջև և մռռում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Leonard, Tom (2010 թ․ փետրվարի 1). «Cat predicts 50 deaths in RI nursing home». The Daily Telegraph. UK. Վերցված է 2020 թ․ հուլիսի 4-ին.
  2. Том Леонард. Cat predicts 50 deaths in RI nursing home, The Daily Telegraph, 1 февраля 2010 года.
  3. Henry, Ray (April 2013). «Just-Released Book Profiles Feline Angel of Death». Proceedings (Baylor University Medical Center) (անգլերեն). 26 (2): 200–201. PMC 3603749.
  4. «Pet therapy». Steere House website. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  5. «Oscar the Cat Predicts Nursing Home Deaths». Fox News. Associated Press. 2007 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 20-ին.
  6. 6,0 6,1 6,2 Dosa, DM (2007). «A day in the life of Oscar the cat». New England Journal of Medicine. 357 (4): 328–9. doi:10.1056/NEJMp078108. PMID 17652647.
  7. Кошка — предсказатель смерти
  8. Haines, Lester (July 26, 2007), «Cat senses impending death», The Register, Վերցված է August 4, 2016-ին
  9. Кот, который предсказывает смерть
  10. US cat 'predicts patient deaths', BBC News, 26 июля 2007 года.
  11. Cat senses impending death, The Register, 16 июля 2007 года.
  12. Doheny, Kathleen (2007 թ․ հուլիսի 25). «Cat's 'Sixth Sense' Predicting Death?». CBS News. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
  13. Oscar the Cat, Steere House Nursing & Rehabilitation Center, February 23, 2022.
  14. McClintock, Pamela (2010 թ․ օգոստոսի 20). «Feline Oscar heads to big-screen». Variety.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 7-ին.
  15. «Stephen King unearths origin of 'The Shining' sequel 'Doctor Sleep'». EW.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին.
  16. «Oscar, il gatto custode». Casa Editrice Camelozampa (իտալերեն). 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  17. Segré, Chiara Valentina; Domeniconi, Paolo (2018). Oscar the guardian cat. ISBN 978-1-4236-4934-2. OCLC 1007561042.

Արտաքին հղումներ խմբագրել