Ֆրեդ (կատու)
Ֆրեդ (մայիս 2005, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 9, 2006), կարճաբուրդ կատու, որը ճանաչում է գտել այն բանի համար, որ աշխատել է Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքում և օգնել է ձերբակալել մի քանի հանցագործների։
Ֆրեդ | |
---|---|
Տեսակ | կատու |
Սեռ | արու |
Ծնվել է | մայիս 2005 |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Սատկել է | օգոստոսի 9, 2006 (1 տարեկան) |
Անվանված է | Ֆրեդ Ուիզլի |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրեդ (այլ կիրառումներ)
Կենսագրություն
խմբագրելՖրեդը ծնվել է 2005 թվականի գարնանը Բրուքլինում։ 2005 թվականի սեպտեմբերին ծանր թոքաբորբ և թոքի կոլապս ունեցող կատվին իր մոտ է վերցրել շրջանային դատախազի օգնական Քերոլ Մորանը[1]։
2006 թվականի փետրվարին Ֆրեդը համալրել է Բրուքլինի շրջանային դատախազության աշխատակիցների շարքերը` որպես գաղտնի գործակալ։ Ոստիկանները Ֆրեդին ներկայացրել են որպես հիվանդ կատվի, երբ ցանկացել են դիմակազերծել մի անասնաբույժի, ում կասկածել են խաբեբայության, առանց արտոնագրի աշխատելու, ավազակության և կենդանիների հանդեպ բռնություն գործադրելու մեջ[1]։ Ֆրեդի աշխատանքի շնորհիվ անասնաբույժը ենթարկվել է քրեական պատասխանատվության[2]։
Հաջող հատուկ գործողությանը մասնակցելու համար Ֆրեդը մրցանակ է ստացել քաղաքապետի կողմից[3]։ Հատուկ գործողությունից հետո Ֆրեդը նախապատրաստվել է կենդանաբուժության մասնակցելու համար։ Ֆրեդի տերերը տարբեր ռեժիսորներից բազմիցս առաջարկներ են ստացել գովազդներում նկարահանվելու համար[3]։
Ֆրեդը փախել է տնից և նույն օրն էլ մահացել վրաերթից 2006 թվականի օգոստոսի 10-ին[1][4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Brick, Michael. (August 12, 2006). A Detective. A Celebrity. And That Was Just Life No. 1. The New York Times. Accessed February 8, 2015.
- ↑ Brick, Michael. (23 May 2007). «Brooklyn: Probation for Fake Veterinarian». The New York Times. Accessed February 8, 2015.
- ↑ 3,0 3,1 Destefano, Anthony M. (19 May 2006). «Brooklyn DA offers commendation for 'Undercover Kitty'». Newsday.
- ↑ Destefano, Anthony M. (11 August 2006). «Beloved 'Undercover Kitty' Fred dies». Newsday.