«Օռլեանի տան Տիրամայրը»(фр. La Madone de la maison d'Orléans)- ոչ մեծ տիրամայր Շանտիի կալվածքի Օռլեանի տուն հավաքածուից, վերաբերում է Ռաֆայելի գործունեության ֆլորենցյան շրջանին(մոտ.1507 թ.)։ Վարկածներից մեկի համաձայն նկարվել է Ուրբինյան դուքս Գվադոբալդո Մոնտեֆելտրոյի պատվերով «Տիրամայրը անմորուս Իոսիֆի հետ» և «Տիրամայրը կանաչների մեջ» կտավների հետ միևնույն ժամանակ։

Օռլեանի Տիրամայրը
La Madone de la maison d'Orléans
տեսակգեղանկար
նկարիչՌաֆայել Սանտի
տարի1507
բարձրություն31,7
լայնություն23,3
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութտախտակ
գտնվում էԿոնդե թանգարան
հավաքածուԿոնդե թանգարան
սեփականատերHenri d'Orléans, Duke of Aumale?
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին
Ծանոթագրություններ
 Orléans Madonna Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

XVI դարի սկզբին գտնվել է Սավոյի դուքս Կարլ III-ի հավաքածուում, որտեղից մի քանի անգամ կրկնօրինակել է նկարիչ Ջովանի Մարտինո Սպանիոտին։ Գեղարվեստի տեսակետից զիջելով Ֆլորենցիա քաղաքին՝ Թուրինում Ռաֆայելի կտավները համարվում էին արտասովոր և վայելում էին զարմանալի հաջողություն։ Սավոյի այրիացած դքսուհի Քրիստինա Ֆրանսուհու հավաքածուում արդեն հաշվվում էին Ռաֆայելի 4 աշխատանքներ։ 1647 թ. դրանք գողացվել էին ամրոցից։ Նկարի հետքերը նորից հայտվում են 1729 թ. Պիեր Կրոզայի պատվիրած էստամպների (փորագրանկարների արտատիպ) կատալոգում, որտեղ նկարի սեփականատեր նշված է եպիսկոպոս Պամյեն (ֆր.՝ Pamiers), ով ավելի ուշ այն վաճառել է թագավորության ժամանակավոր կառավարիչ Ֆիլիպ Օռլեանին։ Նկարը զարդարում էր Պալե-Ռոյալ (ֆր.՝  Palais-Royal)ամրոցի ինտերիերը մինչև 1791 թ., երբ Ֆիլիպ Էտալիտեն հսկայական պարտքերը փակելու համար բանկիր Էդուարդ դե Վալկին վաճառել է նախնիներից ժառանգած իտալացի հռչակավոր նկարիչների աշխատանքները։ Սակայն 7 տարի անց նրա զարմիկ Լոմբորդ դե Մերվիլը հավաքածուն վաճառել է Լոնդոնում։ Աճուրդի արդյունքում ամբողջ հավաքածուն ձեռք է բերել այդ առիթով միացած անգլիական լորդեր Բրիջուոտերներին, Գաուերներին, Կարլեյլներին, սակայն «Օռլեանի տան Տիրամայրը» անմիջապես ուղարկվել է վերավաճառքի։ Անցնելով մի քանի բելգիական և ֆրանսիական կոլեկցիոներների ձեռքով (ներառյալ մարքիզուհի Ագվադոն)` «Օռլեանի տան Տիրամայրը» 1869 թ.-ին գնվել է դուքս Հենրիխ Օռլեանի (Օմարիի դուքսը) կողմից, ով այն տեղավորել է Շանտիի իր կալվածքում՝ Ռաֆայելի մյուս աշխատանքների կողքին՝ «Երեք գեղուհիները»,«Շղարշով Տիամայրը» («Տիրամայր Լորետոն»)։

Նկարագրություն խմբագրել

Ի տարբերություն Ռաֆայելի աշխատանքներ մեծ մասի՝ Տիրամայրը պատկերված է ոչ թե բնանկարի ֆոնի վրա, այլ ընտանեկան նեղ միջավայրում, ուր թույլ լուսավորության պատճառով հազիվ նկատելի են դարակներ, որոնց վրա շարված են դեղանյութերով տարաներ։ Ռաֆայելի համար այսքան անսովոր ինտերիերը կարող է բացատրվել Յան վան Էյկի «Սուրբ Իերոնիմը» կտավի ազդեցությամբ, որտեղ թորանոթները և փորձանոթները մեկնաբանվում են այլաբանորեն։ Ռաֆայելը Վան Էյկի նկարը կարող էր տեսած լինել Մեդիչիների հավաքույթին։ Մարիամի եռագույն հանդերձը լավ հայտնի էր Ռաֆայելի այլ գործերից(օրինակ՝ «Հիասքանչ այգեգործուհին»)։ Մանկան անկյունային դիրքը բավականին անսովոր է, իսկ նրա գլուխը ունի նմանություն Միքելանջելոյի պատկերած մանուկների հետ (օրինակ՝«Տիրամայրը Բրյուգեից»), իսկ Տիրամոր մազերի ձևը մոտ է «Միաեղջյուրով կինը» կտավի հերոսուհու սանրվածքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Joconde (ֆր.) — 1975.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 JocondeLab — 2014.

Գրականություն խմբագրել

  • Pierluigi De Vecchi. Raffaello. Rizzoli, Milano 1975.
  • Paolo Franzese. Raffaello. Mondadori Arte, Milano 2008.