Օջաք Իշըք Յուրթչու

թուրք լրագրող

Օջաք Իշըք Յուրթչու (թուրքերեն՝ Ocak Işık Yurtçu, 1945, Բոզանտի, Ադանայի մարզ, Թուրքիա - սեպտեմբերի 8, 2012(2012-09-08), Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք լրագրող։ 1993-1997 թվականներին Յուրթչուն բանտում անցկացրեց 32 ամիս՝ թուրք-քրդական հակամարտության լուսաբանման հետ կապված հոդվածների համար։ Նյու Յորք Թայմսն այս դեպքն անվանել է Թուրքիայում մամուլի ազատության պայքարի խորհրդանիշ[2]։ 1996 թվականին ժուռնալիստների պաշտպանության հանձնաժողովը Յուրթչուին շնորհեց մամուլի ազատության միջազգային մրցանակ։

Օջաք Իշըք Յուրթչու
Ծնվել է1945
ԾննդավայրԲոզանտի, Ադանայի մարզ, Թուրքիա
Մահացել էսեպտեմբերի 8, 2012(2012-09-08)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրÖzgür Gündem?
Պարգևներ և
մրցանակներ

ՆախապատմությունԽմբագրել

Յուրթչուի լրագրողական կարիերան սկսվել է 1966 թվականին` «Ekspres»-ի աշխատակցի պաշտոնով։ Հաջորդ 25 տարիների ընթացքում նա աշխատել է մի շարք տարբեր հրատարակչություններում, այդ թվում՝ «Yenigun», «Ulus», «Politika», «Dunya», «Demokrat», «Gunes», «Cumhuriyet» և «Yeni Halkci»: 1971 թվականին Յուրթչուն հրապարակել է մի շարք հոդվածներ քաղբանտարկյալների խոշտանգումների մասին։ 1975 թվականին ընտրվել է Թուրքիայի գրողների ազգային միության պատվավոր անդամ[3]։

Ձերբակալությունից որոշ ժամանակ առաջ Յուրթչուն դարձավ «Özgür Gündem» թերթի խմբագիրը[4], որը հիմնականում լուսաբանում էր թուրք-քրդական հակամարտությունը։ Այն բանից հետո, երբ Յուրթչուն դարձավ «Özgür Gündem»-ի խմբագիր, թերթի տպաքանակը հաջողվեց հասցնել 100 հազարի, որն այդ ժամանակաշրջանում համարվում էր ռեկորդային Թուրքիայի անկախ թերթի համար[3]։

ՁերբակալությունԽմբագրել

1993 թվականին Յուրթչուն ձերբակալվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ «Özgür Gündem»-ում հրապարակված հոդվածների բովանդակությունը խախտել էր Թուրքիայի հակաահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները, ինչպես նաև քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը։ Յուրթչուն միայն թերթի խմբագիրն էր և հոդվածներ չէր գրում, որոնց բովանդակության համար իրեն մեղադրում էին, բայց չնայած դրան, նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ Յուրթչուն այսպես մեկնաբանեց իր դատավճիռը. «Աշխարհում ոչ ոք նման երկար բանտարկություն չի ենթարկվել այլ անձանց գրած հոդվածների համար»[3]։ 1994 թվականի դեկտեմբերին դատարանը մերժեց Յուրթչուի դիմում-բողոքը և նրան ուղարկեցին բանտ։ Դատարանը նաև որոշում կայացրեց, որ «Ozgür Gündem» թերթը պետք է փակվի[3]։

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը Յուրթչուի դեպքն անվանեց ցուցադրական[5], քանի որ այդ ժամանակ Թուրքիայում ավելի շատ ձերբակալված լրագրողներ կային, քան ցանկացած այլ երկրում։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նախաձեռնել է Յուրթչուին ազատելու գործընթաց։ Amnesty International-ը Յուրթչույին ճանաչեց որպես խղճի բանտարկյալ։ Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը Օջակ Յուրթչուին շնորհեց մամուլի ազատության միջազգային մրցանակ։ Նա արժանացել է նաև «Լրագրողներ առանց սահմանների» «Reporters Without Borders/Fondation de France Prize»-ի մրցանակի[3]։

1997 թվականի օգոստոսի 14-ին Թուրքիայի խորհրդարանը մասամբ համաներում հայտարարեց Յուրթչուի և մի քանի այլ բանտարկված լրագրողների համար։ Հաջորդ օրը Յուրթուն ազատ արձակվեց բանտից[6]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Gazeteci Ocak Işık Yurtçu yaşamını yitirdi» (Turkish)։ BirGün։ սեպտեմբերի 9, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 25, 2012 
  2. «Turkey, Jailer of Journalists»։ The New York Times։ հուլիսի 13, 1997։ Վերցված է հունվարի 26, 2012 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The International Press Freedom Awards: Ocak Isik Yurtçu»։ Комитет защиты журналистов։ 1996։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է հունվարի 26, 2012 
  4. Iver Peterson (մարտի 17, 1997)։ «Many journalists overseas face danger and death each day as they try to do their jobs»։ The New York Times։ Վերցված է հունվարի 26, 2012 
  5. Hal Piper (մարտի 27, 1998)։ «Perils for press in a lethal world»։ Baltimore Sun։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հունվարի 26, 2012 
  6. «Previous laureates of the "Reporters Without Borders - Fondation de France" Prize 1992 - 2002»։ Reporters Without Borders։ 2003։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է հունվարի 17, 2012