Գրաքննությունը Թուրքիայում

Գրաքննությունը Թուրքիայում, կարգավորվում է ներքին և միջազգային իրավունքով, ընդ որում, վերջինս (համենայն դեպս, տեսականորեն) ազգային օրենսդրության նկատմամբ գերակայություն ունի Թուրքիայի սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան (2004 թվականին ընդունված փոփոխություններով)[1]։

Բողոքի ցույցեր ընդդեմ համացանցային գրաքննության Թուրքիայում, 2011 թվական

Չնայած օրենսդրական դրույթներին՝ ԶԼՄ-ների ազատությունը Թուրքիայում վատացել է 2010 թվականից ի վեր։ 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո այն հատկապես կտրուկ կերպով կրճատվել է[2][3]։ Նախագահ Ռեջեփ Էրդողանի օրոք ձերբակալվել են հարյուրավոր լրագրողներ, փակվել կամ գրավվել են տասնյակ լրատվամիջոցներ, շատ լրագրողների հավատարմագրերը չեղյալ են հայտարարվել։ Որոշ տվյալներով՝ ներկայումս Թուրքիային բաժին է ընկնում ամբողջ աշխարհում բանտարկված բոլոր լրագրողների մեկ երրորդը[4]։

Նկարագրություն խմբագրել

2013 թվականից «Freedom House»-ը Թուրքիան որակում է որպես «անազատ» երկիր[2]։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիային ավելի քան 180 երկրների շարքում դասել է 149-րդ տեղում՝ Մեքսիկայի և Կոնգոյի ԴՀ միջև՝ 44,16 արդյունքով[5]։ 2015 թվականի երրորդ եռամսյակում թուրքական «Bianet» անկախ մամուլի գործակալությունն «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության ժամանակավոր կառավարության օրոք արձանագրել է ընդդիմադիր ԶԼՄ-ների վրա հարձակումների ուժեղացում[6]։ «Bianet»-ի՝ 2015 թվականի դիտարկման վերջնական զեկույցը հաստատել է այդ միտումը և ընդգծել, որ այն բանից հետո, երբ ԱԶԿ-ն ժամանակավոր կառավարման շրջանից հետո վերականգնել է իր դիրքը խորհրդարանում, Թուրքիայի կառավարությունն ավելի է ուժեղացրել իր ճնշումը երկրի ԶԼՄ-ների վրա[7]։

2012 և 2013 թվականներին Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիային որակել է որպես վատագույն երկիր բանտում նստած լրագրողների քանակով (առջևում Իրանն ու Չինաստանն են)․ 2012 թվականին 49 լրագրող եղել է անազատության մեջ, իսկ 2013 թվականին՝ 40 լրագրող[8][9]։ 2014 թվականին «Twitter»-ի ներկայացրած թափանցիկության զեկույցը ցույց է տվել, որ 2014 թվականի երկրորդ կեսին Թուրքիան «Twitter»-ում 5 անգամ ավելի շատ բովանդակություն հեռացնելու հարցում է ներկայացրել, քան ցանկացած այլ երկիր, ընդ որում, 2015 թվականին հարցումների քանակն ավելացել է ևս 150%-ով[10][11]։

Իր 12-ամյա կառավարման ընթացքում ԱԶԿ-ն աստիճանաբար ընդլայնել է իր վերահսկողությունը ԶԼՄ-ների նկատմամբ[12]։ Այսօր բազմաթիվ թերթեր, հեռուստաալիքներ և ինտերնետ-պորտալներ, որոնք ստացել են «Yandaş Medya» («կուսակցական լրատվամիջոցներ») կամ «Havuz Medyası» («մեդիայի լողավազան») անվանումը, շարունակում են իրենց ակտիվ կառավարամետ քարոզչությունը[13]։ Մեդիա խմբերից մի քանիսը ստանում են արտոնյալ ռեժիմ՝ ԱԶԿ-ի խմբագրական քաղաքականությանը բարեկամանալու դիմաց[14]։ Այս լրատվամիջոցներից որոշները ԱԶԿ-ի բարեկամական ձեռնարկություններ են դարձել կասկածելի հիմնադրամների և ընթացակարգերի միջոցով[15]։ Մյուս կողմից՝ ԱԶԿ-ի ոչ լոյալ լրատվամիջոցներն ահաբեկման, ստուգումների և տուգանքների սպառնալիքի տակ են[16]։ Այդ մեդիա խմբերի սեփականատերերը բախվում են նմանատիպ սպառնալիքների իրենց մյուս ձեռնարկությունների համար[17]։ ԱԶԿ կուսակցության ղեկավարական կազմին քննադատելու համար աշխատանքից հեռացվող տեսաբանների քանակը զգալիորեն աճել է[18][19][20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Düzgit, Senem Aydın (2008 թ․ մայիսի 22). «What is happening in Turkey?». Center for European Policy Studies. «The last paragraph of Article 90 states that 'In the case of a conflict between international agreements in the area of fundamental rights and freedoms duly put into effect and the domestic laws due to differences in provisions on the same matter, the provisions of international agreements shall prevail.»
  2. 2,0 2,1 Freedom House, Turkey 2015 Press Freedom report Արխիվացված 2015-06-08 Wayback Machine
  3. «CPJ testifies on Turkey's press freedom record after failed coup attempt - Committee to Protect Journalists». cpj.org (անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.
  4. Benhabib, Seyla (2017 թ․ մարտի 16). «Turkey is about to take another step toward dictatorship». The Washington Post (անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  5. Reporters Without BordersTurkey Արխիվացված 2016-04-19 Wayback Machine
  6. «MEDIA MONITORING REPORT 2015 3RD QUARTER: Increasing Pressure on Press: Democracy in Question».
  7. «BİA MEDIA MONITORING REPORT-2015 4TH QUARTER: Media in Last Three Months of 2015; You Name the Title».
  8. «Turkey increases Pressure on the Media». Fanack.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  9. «2013 prison census: 211 journalists jailed worldwide - Committee to Protect Journalists». www.cpj.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Twitter's transparency report: Turkey tops countries demanding content removal – Tech2». Tech2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  11. «Turkey tops countries demanding content removal: Twitter». Reuters. 2015 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  12. Murat Aksera Media and Democracy in Turkey: Toward a Model of Neoliberal Media Autocracy(անգլ.) // Middle East Journal of Culture and Communication : journal. — 2012. — Т. 5. — № 3. — С. 302—321. — doi:10.1163/18739865-00503011 Архивировано из первоисточника 29 Նոյեմբերի 2014.
  13. «Havuz Medyası». Cumhuriyet. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  14. «Increasing political pressure on Turkish medi». Hürriyet Daily News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «CHP directs parliamentary inquiry to Erdoğan into bribery in Sabah-ATV sale». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 10-ին.
  16. «Turkey's largest media group refuses to bow to gov't pressure». Hürriyet Daily News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. «Turkey's Fading Democracy». Huffington Post. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. «Turkish columnist fired for criticizing PM». Hürriyet Daily News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. «Columnist fired from pro-gov't daily after critical comment over Soma». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. «Columnists fired as daily Akşam gets new chief». Hürriyet Daily News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. «Columnist censored, reporters fired as pressure on Doğan media grows». Today's Zaman. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 20-ին.