Օպրիչնինա, օպրիշնինա (հին ռուս, ռուս.՝ опричный – հատուկ բառից․ XIV-XV դարերին օպրիշնինա էին անվանում հատուկ տիրույթները, որ տրվում էին մեծ իշխանական դինաստիայի անդամներին), 1․ թագավորական կալված–տիրույթի (նրա տարածքը, զորքը, հիմնարկությունները) անվանումը 1565-1572 թվականներին։ 2․ Իվան IV Ահեղի կառավարության ներքին քաղաքականությունը 1560-ական թվականներին, որի նպատակն էր բոյարա–իշխանական ընդդիմության ջախջախումը և ինքնակալության ամրապնդումը։ 1564 թվականի դեկտեմբերին Իվան I-ը մեկնում էր Ալեքսանդրյան սլոբոդա (Մոսկվայի մերձակայքում) և 1565 թվականի հունվարի 3-ին հայտարարում գահից իր հրաժարվելու մասին։ Սլոբոդա էին ժամանում բոյարների և հոգևորականության պատգամավորները, որոնք համա ձայնվում էին ցարին ընձեռել արտակարգ լիազորություններ։ Իվան IV-ը հայտարարում էր «հատուկ»- արքունիքի (հատուկ տարածքով, բանակով, ֆինանսներով և վարչությամբ) ստեղծման մասին։ Կազմ վում էր ղեկավարման հատուկ ապարատ և ցարին անմիջականորեն ենթակա հնա զանդ բանակ (սկզբում՝ 1000, հետագայում՝ 5–6 հազար մարդ)։ Պետության տարածքը բաժանվում էր օպրիչինաների և զեմշչինայի։ Օպրիչինաների մեջ էին մտնում, կենտրոնում՝ Մոժայսկը, Վյազման, Սուզդալը և այլն, հարավ–արևմուտքում՝ Կոզելսկը, Պերեմիշլը, Բեյլովը, Մեդինը և այլն, հյուսիսում՝ Դվինան, Վելիկի Ուստյուգը, Կարգոպոլը, Վոլոգդան և այլն, ինչպես նաև ար քունի տիրույթները։ Օպրիչնինաների տարածքի եկամուտները մտնում էին պետական գանձարանը և ծախսվում օպրիչնինաների բանակի, պետական ապարատի վրա և այլն։ Օպրիչնինաների հետևանքով ուժեղացավ ինքնակալական իշխանությունը, այն կարևոր փուլ հանդիսացավ գյուղացիության ճորտացման ճանապարհին։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպրիչնինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 561