Զեմշչինա, Իվան IV-ի օրոք ռուսական պետության տարածքի հիմնական մասը (Մոսկվա կենտրոնով), որը ներգրավված չէր օպրիչնինայի մեջ։ Զեմշչինայի մեջ մտել են պերմյան և վյատսկյան քաղաքները, Ռյազանը, Ստարոդուբը, Վելիկիե Լուկին, Տվերը, Վլադիմիրը և այլն։ Որոշ շրջաններ (Կոստրոմայի գավառը, Նովգորոդի առևտրական մասը և այլն) գտնվել են մերթ օպրիչնինայի, մերթ Զեմշչինայի մեջ։

Միևնույն գավառի սահմաններում շերտամիջվում էին Զեմշչինայի և օպրիչնինայի հողերը։ Մոսկվայում կային օպրիչնինայի մեջ մտնող փողոցներ։ Զեմշչինան կառավարել են Բոյարական դուման և հին տերիտորիալ պրիկազները։ Ունեցել է իր առանձին գնդերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 682