Յոհաննա Էքմարկ (անգլ.՝ Johanna Ekmark, հոկտեմբերի 8, 1994(1994-10-08), Ումեո, Շվեդիա), առավել հայտնի է Վայնոնա Օուք (անգլ.՝ Winona Oak) անվամբ, շվեդ երգչուհի և երգահան։ Նա հայտնի է դարձել What So Not-ի և The Chainsmokers-ի հետ համագործակցության արդյունքում թողարկած «Beautiful» և «Hope» երգերով։

Վայնոնա Օուք
Ի ծնե անունJohanna Ewana Ekmark
Նաև հայտնի է որպեսWinona Oak
Ծնվել էհոկտեմբերի 8, 1994(1994-10-08) (29 տարեկան)
Ումեո, Շվեդիա
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
ԼեյբլColumbia Records
Կայքwinonaoak.com
 Winona Oak Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 8-ին Սոլերոն կղզում[1]։ 2013 թվականին ավարտել է Moragymnasiet-ը[2], որից հետո տեղափոխվել է Ստոկհոլմ[3]։

Կարիերա խմբագրել

2018 թվականի փետրվարին Օուքը համագործակցել է What So Not-ի հետ և թողարկել է «Beautiful» սինգլը[4], որը, 2019 թվականի հուլիսին, հաղթել է «Լավագույն անկախ պարային/էլեկտրոնային/ակումբային սինգլ» անվանակարգում AIR Independent Music Awards մրցանակաբաշխության ժամանակ[5]։

2018 թվականի հոկտեմբերին Օուքը պայմանագիր է կնքել Neon Gold և Atlantic լեյբլների հետ[6]։

Օուքտ հայտնվել է The Chainsmokers դուոյի երկրորդ` «Sick Boy» ստուդիական ալբոմի «Hope» երգում։ Երգի երաժշտական տեսահոլովակում Օուքը հայտնվել է «շագանակագույն վերարկուով և կարմիր ֆլանելային վերնաշապիկով»[7]։

2018 թվականի դեկտեմբերի 10-ին Օուքը թողարկել է Haim խմբի «Don't Save Me» երգի քավեր տարբերակի երաժշտական տեսահոլովակը[6]։

2020 թվականի հունվարի 10-ին Օուքը թողարկել է իր առաջին` «Closure» անվամբ մինի ալբոմը[8]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Անվանում Տարեթիվ
Closure 2020

Սինգլներ խմբագրել

Որպես գլխավոր արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
Don't Save Me[9] 2018 Ոչ ալբոմային սինգլ
He Don't Love Me[10] 2019 Closure

Որպես համագործակցող արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Ալբոմ
SWE CZE
[11]
Beautiful[12]
(What So Not-ը Վայնոնա Օուքի մասնակցությամբ)
2018 Ոչ ալբոմային սինգլ
Hope
(The Chainsmokers-ը Վայնոնա Օուքի մասնակցությամբ)
63 75 Sick Boy

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Winona Oak». Winona Oak. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. Student days (in Swedish)
  3. «The Chainsmokers drop heartfelt 'Hope'». Dancing Astronaut (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. «What So Not Introduces Winona Oak With "Beautiful"». NYLON (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 27. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «AIR Awards:2019 AIR Awards Winners Announced!». AIM. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  6. 6,0 6,1 «Winona Oak Signs to Neon Gold/Atlantic Records, Debuts Video For 'Don't Save Me' Cover: Exclusive». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «The Chainsmokers Complete 'Sick Boy' Album With 'Hope' Featuring Winona Oak: Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. «CLOSURE - EP by Winona Oak». Apple Music (կանադական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  9. «Don't Save Me – Single by Winona Oak». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  10. «He Don't Love Me – Single by Winona Oak». iTunes. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  11. «Discographie Winona Oak - hitparade.ch». hitparade.ch. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
  12. Desk, TV News. «WHAT SO NOT Reveals New Single BEAUTIFUL Feat. Winona Oak and Via Nylon». BroadwayWorld.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վայնոնա Օուք» հոդվածին։