Օնրյուսրիֆիր (աֆրիկաանս՝  և անգլ.՝ Onrusrivier), ոչ մեծ քաղաք Հարավաֆրիկյան Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Արևմտյան Կապ նահանգի տարածքում։ Ընդգրկված է Օֆերբերխ շրջանի և Օֆերստրանդ տեղական մունիցիպալիտետի կազմում։

Բնակավայր
Օնրյուսրիֆիր
ԵրկիրՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Մակերես10,83 կմ²
ԲԾՄ26 մետր
Բնակչություն5151 մարդ (2011)
Հեռախոսային կոդ028
Փոստային դասիչ7201[1][2] և 7201[1][2]
Օնրյուսրիֆիր (Հարավաֆրիկյան Հանրապետություն)##
Օնրյուսրիֆիր (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը գտնվում է նահանգի հարավային մասում՝ Ատլանտյան օվկիանոսի Օնրյուսրիֆիրմոնդ ծովածոցի ափին, Օնրյուս գետի գետաբերանի մոտ, Քեյփթաունից հարավ-արևելք, նահանգի վարչական կենտրոնից մոտ 57 կմ հեռավորության վրա։ Բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 26 մետր է[3]։

Կլիմա խմբագրել

Քաղաքի կլիման մերձարևադարձային-միջերկրածովյան է։ Միջին տարեկան տեղումների քանակը 506 մմ է։ Առավելագույն տեղումների քանակը լինում է ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Օդի միջին առավելագույն ջերմաստիճանը տատանվում է 16,5 °C-ից (հուլիսին) մինչև 25,7 °C (փետրվարին)։ Տարվա ամենացուրտ ամիսը հուլիսն է։ Միջին նվազագույն գիշերային ջերմաստիճանը այդ ամսվա ընթացքում լինում է 7 °C[4]։

Բնակչություն խմբագրել

2011 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Օնրյուսրիֆիրի բնակչությունը կազմել է 5151 մարդ, որոնցից տղամարդիկ կազմել են 45,45 %, կանայք՝ համապատասխանաբար 54,55 %։ Ռասայական առումով սպիտակամորթները կազմում էին քաղաքի բնակչության 90,43 %-ը, սևամորթները՝ 6,45 %-ը, գունավորները՝ 2,6%-ը, ասիացիները (այդ թվում՝ հնդիկները)՝ 0,14 %-ը, այլ ցեղերի ներկայացուցիչները՝ 0,39 %-ը։ Քաղաքացիների շրջանում ամենատարածված լեզուներն էին աֆրիկաանսը (61,15 %) և անգլերենը (36,83 %)[5]։

Տրանսպորտ խմբագրել

Քաղաքի միջով անցնում է R43 տարածաշրջանային մայրուղին։ Մոտակա օդանավակայանը գտնվում է Հերմանուս քաղաքում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 South African Post Office
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. 3,0 3,1 «Onrus (Onrust, Onrustrivier), South Africa Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «Onrusrivier climate» (անգլերեն). South Africa Explorer. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  5. «Onrusrivier» (անգլերեն). Census 2011. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնրյուսրիֆիր» հոդվածին։